Գիշերը Լիսաբոնում
Գիշերը Լիսաբոնում գերմ.՝ Die Nacht von Lissabon | |
---|---|
Հեղինակ | Էրիխ Մարիա Ռեմարկ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | Պատերազմական վեպ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Լեզու | գերմաներեն |
Ստեղծման տարեթիվ | 1961 |
Նկարագրում է | Լիսաբոն |
Էջեր | 244 |
Երկիր | Գերմանիա |
Հրատարակման վայր | Գերմանիա |
Հրատարակման տարեթիվ | 1962 |
OCLC | 295965 |
Վիքիքաղվածք | Գիշերը Լիսաբոնում |
«Գիշերը Լիսաբոնում», (գերմ.՝ Die Nacht von Lissabon), Էրիխ Մարիա Ռեմարկի վեպը, հրատարակվել է 1962 թվականին։ Այն պատմում է գերմանացի երկու փախստականի մասին, գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին ամիսներին։ Փախստականներից մեկը մի գիշերվա ընթացքում պատմում է իր կյանքի մասին Լիսաբոնում, 1942 թվականին։ Պատմությունը, որը նա ներկայացնում է, հիմնականում սիրային է, որը նաև պարունակում է ձերբակալությունների, խավարումների և ձախողումների տեսարաններ։ Վեպը իրատեսական է։ Ինքը՝ Ռեմարկը, նույնպես գերմանացի փախստական էր, չնայած վեպը գեղարվեստական է և միայն հեռավոր կապ ունի Ռեմարկի ընկերոջ՝ Հանս Հեյբի փորձի վրա։ Վեպը նաև պատմում է պատերազմի վաղ օրերին Եվրոպայում փախստականների կյանքի մասին։ Վեպը Ռեմարկի վերջին ավարտուն աշխատանքն է[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմի վաղ ամիսները։ Ժոզեֆ Շվարցը փախստական է, ով մեկ այլ փախստականի առաջարկում է լքել Լիսաբոնը` առաջարկելով նրան իր վիզան և տոմսերը դեպի Ամերիկա։ Նա անում է այս քայլը ի պատասխան նրան, որ նա մեկ գիշեր համաձայնել էր նստել Շվարցի կողքին և լսել նրա պատմությունը, որում նա պատմում է իր և իր կնոջ խելահեղ թռիչքի մասին՝ Նացիստական Գերմանիայից Լիսաբոն։
Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիշերը Լիսաբոնում վեպը անմիջապես բեսթսելլեր է դարձել Ամերիկայում և Մեծ Բրիտանիայում 1964 թվականին անգլերենով հրատարակվելուց հետո՝ մնալով Նյու Յորք Թայմս֊ի թոփ 10 ցուցակում հինգ ամիս շարունակ։ Թայմսին տված հարցազրույցում Մաքսվել Գեյսմարը կոչել է այն «ամենաշատ մտածելու տեղիք տվող վեպ»։ Նրա կարծիքով այն միգուցե և լավ վեպ չէ, բայց վստահաբար համարվում է մեր ժամանակաշրջանի ամենաշատ կարդացվող և պերճախոս վեպերից մեկն է[1]։ Կիրկուսը 1964 թվականին իր գրախոսության մեջ ասել է, որ գիրքը սիրային հուսահատության և խարդախ ցինիզմի մասին է, որը նպատակ ունի մարդկանց տեղահանության և համակենտրոնացման ճամբարները ավելի ընդունելի դարձնելու[2]։ Չարլզ Փուրը Թայմսի իր հոդվածում գրել է, որ այն հիանալի և միևնույն ժամանակ տարօրինակ վեպ է, ոչ շատ հաջողակ, բայց արագ ընթերցվող[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Tims Hilton (2013)։ The Last Romantic: A Life of Eric Maria Remarque։ Little, Brown։ ISBN 978-1-472-11335-1
- ↑ «The Night in Lisbon»։ Kirkus Reviews։ March 25, 1964
- ↑ Whitman Alden (September 26, 1970)։ «Obituary: Erich Maria Remarque Is Dead; Novels Recorded Agony of War»։ New York Times (New York)։ Վերցված է March 31, 2017
|