Գիյոմ Սիզերոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիյոմ Սիզերոն
2012 World Junior FS Gabriella Papadakis Guillaume Cizeron2.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`ice dancer
Երկիր`Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ`նոյեմբերի 12, 1994(1994-11-12) (24 տարեկան)
Ծննդավայր`Կլերմոն Ֆերան
Մարզիչ(ներ)`Մյուրիել Բուշե-Զազուի

Գիյոմ Սիզերոն (ֆր.՝ Guillaume Cizero, նոյեմբերի 12, 1994(1994-11-12), Կլերմոն Ֆերան), ֆրանսիացի գեղասահորդ, ով սառույցի վրա պարերում հանդես է գալիս Գաբրիելա Պապադակիսի հետ: 2018 թվականի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2015 և 2016 թթ. աշխարհի կրկնակի չեմպիոն, 2015-2018 թթ. Եվրոպայի քառակի չեմպիոն, 2017 թվականի Գրան-պրի եզրափակչի հաղթող: Ֆրանսիայի քառակի չեմպիոն (2015-2018):

2018 թվականի փետրվարի 23-ի դրությամբ Չմշկասահորդների միջազգային միության վարկանիշային տվյալներով զույգը զբաղեցնում է 2-րդ տեղը[1]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիյոմը 2008 թվականին դարձավ Գաբրիելա Պապադակիսի զույգը: Երկար ժամանակ նրանք մարզվում էին Գաբրիելայի մոր` Կատերինա Պապադակիսի մոտ: Զույգը չորս անգամ մասնակցել է պատանիների աշխարհի առաջնությանը և նրանց ամենաբարձր ձեռքբերումը այդ մրցաշարում եղել է 2-րդ տեղը 2013 թվականին: Նրանք երկրորդն էին նաև պատանեկան Գրան-պրիի եզրափակչում, 2012 թվականին Սոչիում` դրանից առաջ հաղթելով երկու էտապում:

2013 թվականի աշնանից զույգը սկսեց հանդես գալ մեծահասակների մրցումներում: 2014 թվականի Ֆրանսիայի առաջնությունում դարձան արծաթե մրցանակակիր` միաժամանակ գերազանցելով իրենց նվաճումները: Եվրոպայի առաջնությունում ընդգրկվում են հավաքականի կազմում այն բանից հետո, երբ առաջնությունից հանեցին ֆրանսիական հավաքականի առաջատար Նատալի Պեշալային և Ֆաբիան Բուրզային[2]: Սակայն նրանք չեն կարողանում հաղթահարել առաջնությունում առաջին ելույթի հուզմունքը և հայտնվում աղյուսակի միջնամասում: Զույգը ընդգրկվում է Սոչիի օլիմպիական խաղերի պահուստային թիմի կազմում: Ֆրանսիական ֆեդերացիան Սոչիի օլիմպիադայից հետո մարտին զույգին ուղարկեց Ճապոնիայի աշխարհի առաջնություն: Սպորտսմենները այստեղ հանդես եկան ավելի լավ, քան եվրոպական մրցաշարում:

Հաղթանակների ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակահատվածների միջակայքում զույգը փոխեց մարզիչներին և պարարվեստի ղեկավարին և տեղափոխվեց Կանադա: Հետօլիմպիական ժամանակաշրջանը զույգը սկսեց Կանադայի մրցաշարում[3]: Նվաճեցին առաջին տեղը և բարելավեցին իրենց ցուցանիշները ազատ պարաձևում և ընդհանուր հաշվարկում[4]: Զույգին գլխավոր անակնկալը սպասում էր մեկ ամիս անց Շանհայի Գրան-պրի փուլում: Կարճ պարաձևում գեղասահորդները բարելավեցին իրենց նվաճումները, զբաղեցնելով երրորդ տեղը: Հաջորդ օրը ազատ պարը գեղեցիկ ձևով ցուցադրվեց և գեղասահորդները զգալիորեն գերազանցեցին իրենց նախկին ցուցանիշները և հավաքած միավորներով զբաղեցրին առաջին տեղը, առաջ անցնելով աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոններ իտալացիներ Աննա Կապպելինին և Լուկա Լանոտեին[5]: Այսպիսով Պապադակիս/Սիզերոնը պահեստայինից անմիջապես դարձավ առաջատար: Գրան-պրիի տնային փուլում զույգը հերթական անգամ բարձրացրեց իր ցուցանիշները երկու ձևերում և զբաղեցրեց առաջին տեղը[6]: Դա հնարավորություն տվեց նրանց առանց պրոբլեմի դուրս գալ Գրան-պրիի եզրափակիչ, որտեղ նրանք նվաճեցին բրոնզե մեդալներ[7]: Շուտով նրանք առաջին անգամ շահեցին ֆրանսիական առաջնությունում: 2015 թվականի հունվարին զույգը հաղթեց Ստոկհոլմի Եվրոպայի առաջնությունում և 2015 թվականի Շանհայի աշխարհի առաջնությունում, որտեղ սպորտսմենները գերազանց հանդես եկան ծրագրերի երկու ձևերում և նվաճեցին ոսկե մեդալներ[8]: Ապրիլի կեսերին Ճապոնիայում անցկացվող աշխարհի թիմային առաջնության մեկնարկային եզրափակիչ փուլում զույգը հաջողությամբ հանդես եկավ երկու մարզաձևերի ծրագրում[9][10]:

2015-2016[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ամռանը մարզումների ժամանակ գեղասահորդուհին ուժեղ ուղեղի ցնցում ստացավ և հոսպիտալացվեց[11]: 2015 թվականի նոյեմբերի 11-ին հայտարարվեց, որ զույգը բաց կթողնի գեղասահքի Գրան-պրի մրցափուլը: Սակայն դրանից հետո սպորտսմենները վստահորեն հաղթեցին 2016 թվականի երկրի առաջնությունում[12]: Մեկ ամիս անց Բրատիսլավայում կայացած եվրոպական առաջնությունում գեղասահորդները շատ լավ հանդես եկան: Զույգը կարճ ծրագրից հետո ընթանում էր երկրորդ տեղում, սակայն ազատ ծրագրից հետո նրանք կարողացան տեղաշարժվել առաջին տեղը և դառնալ Եվրոպայի կրկնակի չեմպիոններ[13]: Ապրիլի սկզբին Բոստոնում կայացած աշխարհի առաջնությունում ֆրանսիացի գեղասահորդները դարձան աշխարհի կրկնակի չեմպիոններ, բարելավելով իրենց նախկին սպորտային նվաճումները` կարճ ծրագրում սահմանելով աշխարհի ռեկորդ:

2016-2017[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիզերոնը 2018 թվականի Գեղասահքի Եվրոպայի առաջնության կարճ պարում հանդես գալուց առաջ: Զույգի մարզիչներ` Մարի-Ֆրանս Դյուբրեյ և Ռ. Խագենհաուեր

Նոյեմբերի կեսերին ֆրանսիացի գեղասահորդները սկսեցին նախաօլիմպիական մրցաշարը, հանդես գալով Փարիզի Գրան-պրի փուլում, որտեղ Trophée de France մրցաշարում նրանք վստահորեն գրավեցին առաջին տեղը, բարելավելով իրենց նախկին նվաճումները կարճ պարաձևում[14]: Նոյեմբերի վերջերին Սապպորոյում նրանք հանդես եկան Գրան պրիի եզրափակիչ փուլում, վստահորեն գրավելով երկրորդ տեղը[15]: Դա հնարավորություն տվեց նրանց դուրս գալ Մարսելում անցկացվող Գրան-պրիի եզրափակիչ և համառ պայքարում զբաղեցնել երկրորդ տեղը[16]: Դեկտեմբերի կեսերին զույգը մասնակցեց Ֆրանսիայի Կանն քաղաքում անցկացվող հերթական առաջնությանը, որտեղ նրանք հերթական անգամ նվաճեցին ոսկե մեդալներ[17]: Հունվարի վերջերին ֆրանսիացի սպորտսմենները հանդես եկան Օստրավում, եվրոպայի առաջնությունում: Կարճ ծրագրից հետո նրանք զբաղեցնում էին երրորդ տեղը, սակայն ազատ ծրագրից հետո զբաղեցրին առաջին տեղը դառնալով չեմպիոններ[18]:

Օլիմպիական մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական մրցաշրջանը ֆրանսիացի զույգը սկսեց հոկտեմբերի սկզբին, Էսպոյում, Ֆինլանդիայում, որտեղ նրանք հաղթեցին[19]: Նոյեմբերի սկզբին զույգը հանդես եկավ Գրան պրիի Պեկինի չինական փուլում, որտեղ նրանք ազատ պարաձևում և ընդհանուր հաշվարկով եզրափակեցին ռեկորդներով նվաճելով ոսկե մեդալներ[20]: Նոյեմբերի կեսերին սպորտսմենները հանդես եկան Գրան-պրիի տնային փուլում, որտեղ վստահորեն նորից նվաճեցին ոսկե մեդալներ[21]:

Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում ֆրանսիացիները նորից մրցակցությունից դուրս էին և վստահորեն հաղթեցին: Կարճ պարաձևում իրենց համաշխարհային ռեկորդը չգերազանցեցին, բայց ազատ ձևում կարողացան բարելավել իրենց նախկին նվաճումները: Զույգը հավաքեց 121,87 միավոր, գերազանցելով համաշխարհային ռեկորդները, ինչպես ազատ պարաձևում, այնպես էլ միավորների ընդհանուր հաշվարկում (203,16)[22]:

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

(Պապադակիսի հետ)

Մրցաշրջան Կարճ պար Ազատ պար Ցուցադրական
2014-2015
  • Пасодобль: Escobilla
    Christina Hoyos
  • Ֆլամենկո: Farruca
    Christina Hoyos

Ադաջիո № 23 համերգից
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

2013-2014
  • Iron
    Woodkid
  • Run Boy Run
    Woodkid
  • Brotsjor
    Olafur Arnalds
2012-2013
  • Minnie the Moocher
  • The Dirty Boogie
2011-2012
  • Mondo Bongo
    Ջո Ստրամեր & The Mescaleros
  • Oye Como Va
    Սելիա Կրուս
  • Je dois m’en aller
    Niagara
2010-2011

C'était Salement Romantique
Coeur de Pirate

  • A Fuego Lento
    Հորացիո Սալգան
  • Rapsodia de Anabal
    Խոսե Լիբատելա

Սպորտային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015/2016 Մրցաշրջանից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթ/Մրցաշրջան 2016-2017 2017-2018
Ձմեռային օլիմպիական խաղեր 2
Աշխարհի առաջնություն 2
Եվրոպայի առաջնություն 1 1
Գրան պրի եզրափակիչ 2 1
Trophée de France 1 1
NHK Trophy 2
Cup of China 1
Finlandia Trophy 1
Ֆրանսիայի առաջնություն 1 1

Մինչև 2016/2017 Մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթ 2008-2009 2009-2010 2010-2011 2011-2012 2012-2013 2013-2014 2014-2015 2015-2016
Գեղասահքի աշխարհի առաջնություն 13 1 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 15 1 1
Գրան պրի եզրափակիչ 3
Աշխարհի թիմային առաջնություն 6
Cup of China 1
Rostelecom Cup 7
Trophée Eric Bompard 5 1
Ֆրանսիայի առաջնություն 2 1 1
Նիսի միջազգային գավաթ 1
Autumn Classic International 1
Գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնություն 22 12 5 2
Աշխարհի պատանեկան առաջնություն 4 1 1
Գեղասահքի պատանեկան գրան պրի եզրափակիչ 2
Գրան պրի փուլեր պատանիների շրջանում, Էստոնիա 4
Գրան պրի փուլեր պատանիների շրջանում, Լեհաստան 4
Գրան պրի փուլեր պատանիների շրջանում, ԱՄՆ 15
Գրան պրի փուլեր պատանիների շրջանում, Ֆրանսիա 4 1
Գրան պրի փուլեր պատանիների շրջանում, Ավստրիա 3 1
Int. Trophy of Lyon Lyon 1J
Santa Claus Cup 3N

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ISU World Standings for Figure Skating and Ice Dance
  2. «Пешала и Бурза снялись с чемпионата Европы»։ FFSG (ռուսերեն) (Sports.ru)։ 2014-01-07։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-05-ին։ Վերցված է 2018-01-25 
  3. «Гийом Сизерон: «Новые тренеры и новая хореография вдохновили нас на прогресс»»։ Golden Skate (ռուսերեն) (Sports.ru)։ 2015-01-19։ Արխիվացված օրիգինալից-ից 2015-09-24-ին։ Վերցված է 2018-01-25 
  4. Чернов Александр (2014-10-16)։ «Autumn Classic International. Танцы на льду. Пападакис – Сизерон одержали победу»։ Sports.ru (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-05-ին։ Վերցված է 2018-01-25 
  5. «Елена Ильиных и Руслан Жиганшин – четвёртые среди танцоров на Cup of China»։ «Весь спорт»։ 2014-11-08։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-01-ին։ Վերցված է 2018-01-25 
  6. «Французы Пападакис и Цицерон – победители домашнего этапа Гран-при в танцах»։ «Весь спорт»։ 2014-11-22։ Արխիվացված օրիգինալից-ից 2015-06-26-ին։ Վերցված է 2018-01-25 
  7. «Елена Ильиных: сегодняшним прокатом очень довольны»։ «Весь спорт»։ 2014-12-13։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-01-ին։ Վերցված է 2018-01-25 
  8. «Александра Степанова и Иван Букин – бронзовые призёры чемпионата Европы среди танцоров»։ «Весь спорт»։ 2015-01-29։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-01-ին։ Վերցված է 2018-01-25 
  9. VitaVictoria (2015-04-16)։ «Командный чемпионат мира. Танцы на льду. Уивер – Поже лидируют после короткого танца, Ильиных – Жиганшин – 4-е»։ Sports.ru (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-05-14-ին։ Վերցված է 2018-01-25 
  10. Александрова Мария (2015-04-17)։ «Командный чемпионат мира. Пападакис – Сизерон выиграли произвольный танец, Уивер – Поже – 2-е, Ильиных – Жиганшин – 4-е»։ Sports.ru (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-05-ին։ Վերցված է 2018-01-25 
  11. Кулиничева Екатерина (2015-09-14)։ «Танцы в городе Сочи»։ Газета.Ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-04-ին։ Վերցված է 2018-01-25 
  12. Просто так! (2015-12-19)։ «Чемпионат Франции. Танцы на льду. Пападакис и Сизерон одержали победу»։ Sports.ru (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-05-ին։ Վերցված է 2018-01-25 
  13. Селенкова Мария (2016-04-01)։ «Чемпионат мира. Пападакис и Сизерон победили, Майя и Алекс Шибутани – 2-е, Синицина и Кацалапов – 9-е»։ Sports.ru (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-10-24-ին։ Վերցված է 2018-01-25 
  14. Селенкова Мария (2016-11-12)։ «Trophée de France. Танцы на льду. Пападакис – Сизерон победили, Ильиных – Жиганшин – 4-е»։ Sports.ru (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-08-29-ին։ Վերցված է 2018-01-25 
  15. Чернов Александр (2016-11-27)։ «NHK Trophy. Танцы на льду. Виртью и Моир победили с мировым рекордом, Синицина и Кацалапов – 5-е»։ Sports.ru (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-01-ին։ Վերցված է 2018-01-25 
  16. Пилясов Антон (2016-12-10)։ «Финал Гран-при. Танцы на льду. Виртью и Моир победили с мировым рекордом, Боброва и Соловьев – 4-е»։ Sports.ru (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-01-ին։ Վերցված է 2018-01-25 
  17. Чернов Александр (2016-12-17)։ «Чемпионат Франции. Танцы на льду. Пападакис – Сизерон одержали победу, набрав 202,63 балла»։ Sports.ru (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-01-ին։ Վերցված է 2018-01-25 
  18. Селенкова Мария (2017-01-28)։ «Чемпионат Европы. Пападакис и Сизерон выиграли, Боброва и Соловьев – 3-и, Синицина и Кацалапов – 10-е»։ Sports.ru (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-08-29-ին։ Վերցված է 2018-01-25 
  19. Селенкова Мария (2017-10-08)։ «Finlandia Trophy. Танцы на льду. Пападакис и Сизерон выиграли, Степанова и Букин – 2-е, Попова и Мозгов – 5-е»։ Sports.ru (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-10-10-ին։ Վերցված է 2018-01-25 
  20. Селенкова Мария (2017-11-04)։ «Cup of China. Пападакис и Сизерон победили с мировым рекордом, Боброва и Соловьев – 3-и, Загорски и Гурейро – 4-е»։ Sports.ru (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-11-07-ին։ Վերցված է 2018-01-25 
  21. Пилясов Антон (2017-11-18)։ «Trophée de France. Танцы на льду. Пападакис и Сизерон победили с мировым рекордом, Степанова и Букин – 3-и»։ Sports.ru (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-01-ին։ Վերցված է 2018-01-25 
  22. «Пападакис и Сизерон установили два мировых рекорда на чемпионате Европы»։ РИА-Спорт։ 2018-01-20։ Արխիվացված օրիգինալից-ից 2018-01-25-ին։ Վերցված է 2018-01-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]