Աննա Կապպելինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Կապպելինի
2016 NHK Trophy - Ice Dance winners (cropped) - Anna Cappellini.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Մասնագիտացում`գեղասահորդ և ice dancer
Երկիր`Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ`փետրվարի 19, 1987(1987-02-19) (32 տարեկան)
Ծննդավայր`Կոմո, Լոմբարդիա, Իտալիա
Մարզիչ(ներ)`Իգոր Շպիլբանդ

Աննա Կապպելինի (իտալ.՝ Anna Cappellini, փետրվարի 19, 1987(1987-02-19), Կոմո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի գեղասահորդուհի: Զուգասահքում 2005 թվականից հանդես է գալիս Լուկա Լանոտեի հետ: Զույգը 2014 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոն է, 2015-2017 թթ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2013 թվականի Եվրոպայի գեղասահքի առաջնության բրոնզե մեդալակիր, 2006 թվականի պատանեկան Գրան պրի եզրափակչի բրոնզե մեդալակիր, Իտալիայի (2012-2017 թթ.) վեցակի չեմպիոն: Զույգը ձմեռային Ունիվերսիադայի չեմպիոն է:

2017 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ Չմշկավազքի միջազգային միության վարկանիշով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը[1]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դո Լանոտե Աննան ելույթ ունեցավ Մատեո Զաննիի հետ և 2004 թվականի պատանեկան Գրան-պրիի մրցաշարում գրավեցին երրորդ տեղը, իսկ 2004 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում գրավեցին հինգերորդ տեղը:

2014 թվականին այնպես ստացվեց, որ իտալացի զույգը բոլորի համար հանկարծակի նվաճեց աշխարհի և եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալը: Մասնագետները կասկածում էին, որ 2013/2014 թթ օլիմպիական մրցաշարից հետո զույգը կավարտի իր սպորտային կարիերան: Սակայն գեղասահորդները շարունակեցին ելույթները: Հաջորդ մրցաշրջանը նրանց համար լավագույններից չէր:

Կապպելինին և Լանոտը Մոսկվայի 2018 թվականի Եվրոպայի առաջնությունում

2015 թվականի սեպտեմբերին մարզիկները մեկնարկեցին Լոմբարդիայի գավաթով և զբաղեցրին առաջին տեղը: Նոյեմբերի սկզբին գեղասահորդները հաջող ելույթ ունեցան Cup of China 2015 փուլում: Դժվարին պայքարում նրանք զբաղեցրին առաջին տեղը` գերազանցելով իրենց նախորդ ցուցանիշներն ազատ ծրագրում: Իրենց հաջորդ Գրան-պրիի մոսկովյան փուլում գեղասահորդները զբաղեցրին երկրորդ տեղը: Դա հնարավորություն տվեց նրանց դուրս գալ Գրան-պրիի եզրափակիչ, որտեղ նրանք առաջին անգամ մեդալներ շահեցին: Դեկտեմբերին նրանք դարձան երկրի հնգակի չեմպիոններ: Մեկ ամիս անց Բրատիսլավայում կայացած եվրոպական առաջնությունում գեղասահորդները շատ լավ ելույթ ունեցան՝ բարելավելով իրենց հանրագումարային ցուցանիշը: Կարճ ծրագրից հետո զույգը առաջատար էր, սակայն ազատ ծրագրից հետո իջան երկրորդ տեղը: Ապրիլի սկզբին Բոստոնում կայացած աշխարհի առաջնությունում գեղասահորդները եզրափակեցին չորրորդը՝ բարելավելով իրենց նախկին նվաճումները ազատ ծրագրում և ընդհանուր հաշվարկում:

Նոր նախաօլիմպիական մրցաշրջանը իտալացի զույգը պլանավորել էր սկսել տանը, սակայն նրանք մեկնարկեցին սեպտեմբերին Գերմանիայում՝ Նեբելխորնի ամենամյա մրցաշարում: Այստեղ համառ պայքարում նրանք կարողացան գրավել առաջին տեղը: Հոկտեմբերի վերջին իտալացիները ելույթ ունեցան Կանադայի Գրան-պրիի փուլում, որտեղ Կանադայի Ֆեդերացիայի գավաթում գրավեցին չորրորդ տեղը: Նոյեմբերի վերջին նրանք ելույթ ունեցան Սապպորոյում Գրան-պրիի եզրափակիչ փուլում, որտեղ նվաճեցին բրոնզե մեդալներ: 2016 թվականի ազգային առաջնությունում Էնում զույգը հերթական անգամ անընդմեջ վստահորեն նվաճեց ոսկե մեդալ:

2017 թվականի հունվարի վերջին իտալացի գեղասահորդները ելույթ ունեցան Օստրավում եվրոպական առաջնությունում, որտեղ նրանց հաջողվեց բարելավել իրենց նախկին նվաճումները կարճ ծրագրում և ընդհանուր հաշվարկով համառ պայքարում գրավեցին երկրորդ տեղը: Փետրվարի կեսերին իտալացի զույգը ելույթ ունեցավ Օբերսդորֆում Բավարիայի գավաթի խաղարկությունում, որտեղ նրանք վստահորեն գրավեցին առաջին տեղը: Մարտի վերջերին իտալացի գեղասահորդները ելույթ ունեցան Հելսինկիում, աշխարհի առաջնությունում, որտեղ համառ պայքարում նրանց հաջողվեց ընդգրկվել աշխարհի առաջատար պարային զույգերի վեցյակի մեջ:

Նոր օլիմպիական մրցաշրջանը իտալացին զույգը սկսեց Մինսկում կայացած «Չելլենջեր» շարքի մրցաշարով, որտեղ նրանք վստահորեն հաղթեցին: Երեք շաբաթ անց մասնակցեցին Գրան-պրիի ճապոնական շարքին, որտեղ նվաճեցին բրոնզե պարգևներ՝ աննշան չափով բարելավելով կարճ պարաձևում իրենց նախկին նվաճումը: 2018 թվականի հունվարին Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում գրավեցին չորրորդ տեղը:

Սպորտային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքներ 2011 թ. հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

(Լուկա Լամոտեի հետ)

Մրցույթ 2011-2012 2012-2013 2013-2014 2014-2015 2015-2016 2016-2017 2017-2018
Ձմեռային օլիմպիական խաղեր
անհատական մրցակցություն
6
Ձմեռային օլիմպիական խաղեր
թիմային մրցակցություն
4
Գեղասահքի աշխարհի առաջնություն 6 4 1 4 4 6
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 4 3 1 2 2 2 4
Գեղասահքի Իտալիայի առաջնություն 1 1 1 1 1 1
Գրան պրի եզրափակիչ 4 3
Cup of China 3 1
NHK Trophy 2 3 3
Trophée Eric Bompard 3 2
Skate America 2 2
Skate Canada 3 2 4
Finlandia Trophy 2
Nebelhorn Trophy 1
Lombardia Trophy 1
Minsk-Arena Ice Star 1
Բավարիայի գավաթ 1

Արդյունքներ մինչև 2011 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

(Լուկա Լանոտեի հետ)

Մրցույթ 2005-2006 2006-2007 2007-2008 2008-2009 2009-2010 2010-2011
Ձմեռային օլիպիական խաղեր 12
Գեղասահքի աշխարհի առաջնություն 13 10 10 11 8
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 8 7 5 6
Գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնություն 4
Գեղասահքի Իտալիայի առաջնություն 1J. 2 2 2 2
Գրանի պրի եզրափակիչ 5
NHK Trophy 5
Skate America 2
Cup of China 4
Trophee Eric Bompard 5 4
Skate Canada 2
Cup of Russia 4 4 2
Nebelhorn Trophy 2
Mont Blanc Trophy 1
Ձմեռային Ունիվերսիադա 1
Պատանեկան Գրան պրիի եզրափակիչ փուլ 3
Պատանեկան Գրան պրի փուլեր, Սլովակիա 2
Պատանեկան Գրան պրի փուլեր, Բուլղարիա 2

(Մ. Զաննիի հետ)

Մրցույթ 2001-2002 2002-2003 2003-2004 2004-2005
[Գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնություն 20 5 WD
Գեղասահքի Իտալիայի առաջնություն 2J. 2J. 1J.
Պատանեկան Գրան պրիի եզրափակիչ փուլ 3
Պատանեկան Գրան պրի փուլեր, Բելգրադ 1
Պատանեկան Գրան պրի փուլեր, Հունգարիա 1
Պատանեկան Գրան պրի փուլեր, Սլովենիա 3
Պատանեկան Գրան պրի փուլեր, Մեքսիկա 3
Պատանեկան Գրան պրի փուլեր, Իտալիա 11
Պատանեկան Գրան պրի փուլեր, Գերմանիա 6
Եվրոպայի պատանեկան օլիմպիական օրեր 7
  • J = պատանեկան մակարդակ WD = հանվել է մրցակցությունից

(Լ. Լոմբարդիի հետ)

Մրցույթ 2000-2001
Գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնություն 27
Պատանեկան Գրան պրի փուլեր, Լեհաստան 14

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ISU World Standings for Figure Skating and Ice Dance» (անգլերեն)։ Международный союз конькобежцев։ 17 июня 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-13-ին։ Վերցված է 17.06.2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]