Գիլերմե Արանա
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 14, 1997[1][2] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 68 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Գիլերմե Անտոնիո Արանա Լոպես (պորտ.՝ Guilherme Antonio Arana Lopes,ապրիլի 14, 1997[1][2], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Ատելտիկո Մինեյրո» ակումբի պաշտպան։ 2020 թվականի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Արանան «Կորինթիանս» ակումբի սան է։ 2014 թվականին ներառվել է մրցաշրջանի թիմի հիմնական հայտում, բայց դաշտ այդպես էլ դուրս չի եկել։ 2015 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար Գիլերմեն վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Ատելտիկո Պարանաենսե»։ Մայիսի 24-ին «Ատելիտկո Մինեյրո» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել Բրազիլիայի Սերիա A-ում[3]։ Ամռանը Արանան վերադարձել է «Կորինթիանս» ակումբ։ Օգոստոսի 13-ին «Սպորտ Ռեսիֆի» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել հիմնական կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ուենդելին[4]։ Սեպտեմբերի 6-ին «Պալմեյրաս» ակումբի դեմ մրցախաղում Գիլերմեն խփել է իր առաջին գոլը «Կորինթիանս» ակումբի կազմում[5]։ Իր մեկնարկային մրցաշրջանում դարձել է Բրազիլիայի չեմպիոն։ 2016 թվականի ապրիլի 21-ին Չիլիի «Կոբրեսալ» ակումբի դեմ մրցախաղում Արանան նորամուտ է ունեցել Լիբերտադորեսի գավաթում[6]։ Նույն խաղում խփել է գոլ։ Տարվա ավարտին խաղացողի նկատմամաբ հետաքրքրություն են ցուցաբերել գերմանական «Շալկե 04» և անգլիական «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբները[7]։
2017 թվականի դեկտեմբերին իսպանական «Սևիլյա ՖԱ»-ն հայտարարել է այն մասին, որ գնել է Արանային՝ մինչև 2022 թվականը պայմանագիր կնքելով նրա հետ[8]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականին Արանան Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Էկվադորում Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցախաղում խաղացել է Պարագվայի[9], Կոլումբիայի[10], Արգենտինայի[11], Ուրուգվայի[12] և երկու անգամ Էկվադորի[13][14] երիտասարդական հավաքականների դեմ մրցախաղում։ Ուրուգվայցիների և Էկվադորցիների դեմ խաղում Գիլերմեն խփել է գոլ։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերիա A (2)՝ 2015, 2017
- Բրազիլիայի հավաքական
- Օլիմպիական խաղերի հաղթող՝ 2020
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Атлетико Паранаэнсе VS. Атлетико Минейро 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-05-24։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-17-ին։ Վերցված է 2016-10-12
- ↑ «Коринтианс VS. Спорт Ресифи 4:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-08-13։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-10-ին։ Վերցված է 2016-10-12
- ↑ «Палмейрас VS. Коринтианс 3:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-09-06։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-10-ին։ Վերցված է 2016-10-12
- ↑ «Коринтианс VS. Кобресаль 6:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-04-21։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-02-ին։ Վերցված է 2016-10-12
- ↑ ««Тоттенхэм» и «Шальке» поспорят за 19-летнего защитника «Коринтианса»» (անգլերեն)։ soccer.ru։ 2016-10-12։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-14-ին։ Վերցված է 2016-10-12
- ↑ Bruno Cassucci (2017-11-28)։ «Após despedida do Corinthians, Arana vai à Espanha fechar com o Sevilla nesta quarta» (պորտուգալերեն)։ Globo։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-16-ին։ Վերցված է 2020-01-30
- ↑ «Бразилия (до 20) VS. Парагвай (до 20) 3:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2017-01-22։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-22-ին։ Վերցված է 2017-02-21
- ↑ «Колумбия (до 20) VS. Бразилия (до 20) 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2017-02-11։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-05-ին։ Վերցված է 2017-02-21
- ↑ «Бразилия (до 20) VS. Аргентина (до 20) 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2017-02-09։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-05-ին։ Վերցված է 2017-02-21
- ↑ «Уругвай (до 20) VS. Бразилия (до 20) 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2017-02-03։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-02-ին։ Վերցված է 2017-02-21
- ↑ «Эквадор (до 20) VS. Бразилия (до 20) 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2017-01-19։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-09-ին։ Վերցված է 2017-02-21
- ↑ «Эквадор (до 20) VS. Бразилия (до 20) 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2017-01-31։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-10-ին։ Վերցված է 2017-02-21
|
- Ապրիլի 14 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սան Պաուլու քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մինեյրոյի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Պարանաենսեի ֆուտբոլիստներ
- Կորինտիանսի ֆուտբոլիստներ
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ