Գերմանա-չեռնոգորական հարաբերություններ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գերմանիա |
Չեռնոգորիա |
Գերմանա-չեռնոգորական հարաբերություններ (գերմ.՝ Deutsch-montenegrinische Beziehungen), դիվանագիտական հարաբերությունները Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Չեռնոգորիայի միջև։
Չեռնոգորիայի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2006 թվականի հունիսի 14-ին կնքված համաձայնագրով՝ այն բանից հետո, երբ Չեռնոգորիան և Սերբիան դարձան միմյանցից անկախ պետություններ։
Ներկայումս Պոդգորիցայում գործում է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանություն, իսկ Բեռլինում՝ Չեռնոգորիայի դեսպանություն։ Ավելին՝ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում գործում է նաև Չեռնոգորիայի պատվո հյուպատոսություն։
Գերմանիան և Չեռնոգորիան իրար կողքի կռվել են Աֆղանստանի պատերազմում՝ որպես խաղաղապահ ուժեր։ Ե՛վ Գերմանիան, և՛ Չեռնոգորիան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված Ազգերի Կազմակերպության ակտիվ անդամներ են։
Չեռնոգորիան միտումներ ունի միանալու Եվրոպական Միությանը, որին աջակցում է Գերմանիայի կառավարությունը։