Գերմանական Շվեյցարիա
Գերմանական Շվեյցարիա կամ գերմանախոս Շվեյցարիա (գերմ.՝ Deutschschweiz, deutsche Schweiz), Շվեյցարիայի տարածաշրջան, որտեղ հիմնականում տարածված է գերմանախոս բնակչությունը, որը օգտագործում է գերմաներենի շվեյցարական տարբերակը (Schwyzerdütsch, Schwyzertütsch), որի հիմքում շվեյցարակայն բարբառն է։ Այն տարածաշրջանով և բնակչությամբ առաջատար է․ Շվեյցարիայի բնակչության մոտ 65 %-ը խոսում է գերմաներենով։ Տարածքով ներառում է հյուսիսարևմտյան և արևելյան Շվեյցարիան, մասնակիորեն Շվեյցարական սարահարթը և կենտրոնական Շվեյցարիան, ինչպես նաև Շվեյցարական Ալպերի մեծ մասը։
Գերմաներենի կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեյցարիայի գերմանական տարածքներում, ավելի կոնկրետ՝ տվյալ տարածաշրջանի կանտոներում, գերմաներենը պաշտոնապես ճանաչված է։ Այն օգտագործվում է 26-ից 17 կանտոներում[1], ֆրանսերենի հետ միասին շրջանառվում է նաև Բեռնում, Վալեում, Ֆրիբուրգում, իսկ Գրուբյունդենում այն համարվում է ամենատարածվածներից մեկը ռոմանշերենի և իտալերենի հետ միասին (կանտոնի բնակչության կեսից ավելին օգտագործում է շվեյցարա-գերմանական տարբերակի այս կամ այն բարբառը)։
Ամենօրյա հաղորդակցության ընթացքում գերմանախոս կանտոնների շվեյցարացիներն օգտագործում են իրենց տարբերակի խոսակցական ձևը, իսկ որոշ դեպքերում այն որպես անկախ լեզու օգտագործվում է ԶԼՄ-ներում, կրթության ժամանակ և տեղական իշխանություններում։ Լեզվի այսպիսի ամուր դիրքը պայմանավորված է շվեյցարացիների հատուկ վերաբերմունքով, որոնք իրենց լեզուն համարում են ավելի լավ ու գեղեցիկ, քան գերմանական գերմաներենը (Bundesdeutsch): Սակայն գերմանացիների հետ գործ ունենալիս շվեյցարացիները անցնում են դաշնային գերմաներենի։
Հարևան լեզվային տարածաշրջանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանախոս և ֆրանսախոս Շվեյցարիայի լեզվական սահմանը կոչվում է Ռյոշտիգրաբեն (գերմ.՝ Röstigraben) (Բրունիգ-Նաֆֆ-Ռոյս մշակութային գծից արևելք)։ Գերմանական շրջանի հարավ-արևելքում կա նաև մի տարածք, որը կոչվում է իտալական Շվեյցարիա, որի սահմանը հիմնականում համընկնում է Տիչինո կանտոնի սահմանների հետ։ Ֆրանսերենը և իտալերենը Շվեյցարիայում նույնպես ունեն իրենց տարբերակները՝ Ֆրանսիայի և Իտալիայի գրական լեզուներից տարբեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Federal Constitution of the Swiss Confederation, article 1». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Georg Kreis, Regina Wecker. Deutsche und Deutschland aus Schweizer Perspektiven. — Schwabe, Basel, 2007. — ISBN 978-3-7965-2381-6
- Jürg Altwegg, Roger de Weck. Kuhschweizer und Sauschwaben: Schweizer, Deutsche und ihre Hassliebe. — München: Nagel & Kimche, 2003. — ISBN 3-312-00315-6