Գերդլսթոն ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գերդլսթոն ընկերություն
Firm of Girdleston2-1.jpg
Հեղինակ Արթուր Կոնան Դոյլ
Տեսակ գիրք
Ժանր վեպ
Նախորդ Կլումբերի գաղտնիքը
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակիչ Chatto & Windus
Հրատարակման տարեթիվ 1890

Գերդլսթոն ընկերություն (անգլ.՝ The Firm of Girdlestone), Արթուր Կոնան Դոյլի վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է Chatto and Windus 1980 թ. Լոնդոնում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերդլսթոն ընկերություն վեպը ռոմանտիկ պատմություն է ռոմանտիկայից հեռու մարկանց մասին՝ ավանդական էր 19֊րդ դարում Անգլիայում: Հասարակական վեպ է ճարպիկ գործարարների մասին, ովքեր ապրում են հասարակ մարդկանց հաշվին՝ իրենց իշխանության տակ գտնվող։ Նրա թեման, սյուժեն և կերպարները վկայում են հեղինակի ձգտումը ավանդական Չարլզ Դիքենսին։ Գլխավոր կերպարները գրվել են առանց երգիծական դիմանկարի ազդեցության՝ գրված Չարլզ Դիքենսի կողմից։ Կտրուկ գծերով Դոյլը ընդգծում է հիշվող առևտրականների կերպարները՝ դաժան, էգոիստ, երդմնազանց հոր և նրա տղայի՝ եռանդուն, սառնասիրտ, առանց խղճի խայթի Էզրուին, մարդ, ով անտեղյակ էր իր անձնական նպատակին հասնելու միջոցներից։ Նա պատրաստ էր ամուսնանալ միայն նրա համար, որպեսզի տիրանա հարսնացուի փողերին և դրանով ուղղի ֆիրմայի անկանոն գործերը՝ զբաղվելով Աֆրիկայի ալմաստների կեղծարարությամբ։ Նա կապվում է անուղղելի հանցագործների հետ և նույն եռանդով ու սառնասրտությամբ հետևում է նրանց։

Գրքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի աֆրիկյան դրվագները Հյուսիսային Աֆրիկայում Էզրուի ալմաստների հետ կապված խաբեությունների պատկերումն է, որը Կոնան Դոյլին մտերմացնում է գրողների հետ, ովքեր անդրադարձել են գաղթականների թեմային, հատկապես նեոռոմանտիստ Հենրի Ռայդեր Հագգարդի հետ։

Վեպը տպագրվել է 1890 թ. Լոնդոնում առանձին հրատարակությամբ՝ Շերլոկ Հոլմսի Ալ կարմիր գույներով էտյուդից (1887) հետո։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]