Գեորգ ֆոն դեր Յաբել Տեկտանդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգ ֆոն դեր Յաբել Տեկտանդեր
Ծնվել է1581[1]
ԾննդավայրՍաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]
Մահացել է1614[1]
Մահվան վայրԲաուտցեն, Գերմանիա[1]
Քաղաքացիություն Սրբազան Հռոմեական կայսրություն
ԵրկերIter Persicum?
Մասնագիտությունդիվանագետ և գրող
Զբաղեցրած պաշտոններԴեսպանորդ

Գեորգ Ֆոն դեր Յաբել Տեկտանդեր (գերմ.՝ Tectander, 1581[1], Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] - 1614[1], Բաուտցեն, Գերմանիա[1]), գերմանացի ուղեգրող։

Եղել է Պարսկաստանում՝ նախ որպես գերմանացի դեսպանորդ Ստեֆան Կակաշի քարտուղար, իսկ նրա մահից (1603) հետո՝ դեսպանորդ։ Մասնակցել է Աբբաս I շահի 1604 թվականին Հայաստան կատարած արշավանքներին։ Ներկա է գտնվել Երևանի պաշարմանը, եղել Էջմիածնում, Նախիջևանում և Ջուղայում։ 1605 թվականին, Ռուսաստանի վրայով վերադառնալով Պրահա, կայսր Ռուդոլֆ II-ին ներկայացրել է ճամփորդության մանրամասն նկարագրությունը, որն առանց նրա գիտության, շուտով հրատարակվել է առանձին գրքով։ Շտկելով դրանում տեղ գտած աղավաղումները և լրացնելով անհարկի բաց թողնվածը՝ Տեկտանդերը 1609 թվականին իրականացրել է երկի նոր հրատարակությունը, որը կարևոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի և հայերի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 PIM authority
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 641