Գեորգի Սարկիսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Սարկիսով
Ծնվել էհունիսի 6, 1904(1904-06-06)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 1, 1977(1977-01-01) (72 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունռազմական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Սարկիսով Գեորգի Իլյիչի (հունիսի 6, 1904(1904-06-06), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 1, 1977(1977-01-01), Մոսկվա, ԽՍՀՄ), ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր (1953), ԽՄԿԿ անդամ (1925

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի բանֆակը (1926), ապա Մոսկվայի բարձրագույն ինժեներական-շինարարական ուսումնարանում երեք տարի (1929-1932) սովորելուց հետո՝ Վ․ Վ․ Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիան (1936

1936-1941 թվականներին աշխատել է Կիևի զինվորական օկրուգում, եղել զինվորական շինարարական աշխատանքների տեղամասի պետ, գլխավոր ինժեներ, օկրուգի շինվարչության պետ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբից նշանակվել է հարավարևմտյան ռազմաճակատի շինվարչության պետ, 1943-1945 թվականներին գլխավորել Մոսկվայի ռազմաշինարարական աշխատանքները։ 1946 թվականից պատասխանատու պաշտոններ է վարել ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր դրոշի և Կարմիր աստղի 2 շքանշաններով։

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Սարկիսով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 234