Jump to content

Գեորգի Կալոյանչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Կալոյանչև
Ծնվել էհունվարի 13, 1925(1925-01-13)
ԾննդավայրԲուրգաս, Բուլղարիա[1]
Մահացել էդեկտեմբերի 18, 2012(2012-12-18) (87 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
ԿրթությունԹատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիա (1952)
Քաղաքացիություն Բուլղարիա
Ազգությունբուլղարացի
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան և կինոդերասան
Ակտիվ շրջան1951-2011
Ամուսին(ներ)Valya Kaloyancheva?
Երեխա(ներ)Ivaylo Kaloyanchev? և Yavor Kaloyanchev?
Պարգևներ և մրցանակներ

Գեորգի Տոդորով Կալոյանչև (բուլղար․՝ Георги Тодоров Калоянчев, «Կալատա», 13 հունվարի, 1925, Բուրգաս - 18 դեկտեմբերի, 2012, Սոֆիա[2]), կինոյի ու թատրոնի բուլղարացի դերասան։ Բուլղարիայի ժողովրդական արտիստ (1966)։ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության I աստիճանի շքանշանակիր և Դիմիտրովի մրցանակի դափնեկիր (1959), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1985)։ Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Կալոյանչևը ծնվել է 1925 թվականի հունվարի 13-ին Բուրգասում։ Բանակում ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել է Սոֆիայի Քրիստյո Սարաֆովի անվան թատերական արվեստի բարձրագույն համալսարանի դերասանական ֆակուլտետ, որտեղ նրա համակուրսեցիներն են եղել Կոստա Ցոնևը, Կատյա Զեխիրևան ու Կատյա Դինևան։ Համալսարանում կրթությունն ավարտելուց հետո Գեորգի Կալոյանչևն ընդունվել է Իվան Վազովի անվան ժողովրդական թատրոն։

1951 թվականին կայացել է Գեորգի Կալայանչովի դեբյուտը կինոյի աշխարհում. նա նկարահանվել է «Առավոտը հայրենիքի վրա» (բուլղար․՝ Утро над родината) ֆիլմում՝ կատարելով գնչու Կալիի դերը։ 1957 թվականին Գեորգի Կալոյանչևն աշխատանքի է անցնում նոր հիմնադրված Ալեկո Կոնստանտինովի անվան սատիրայի թատրոնում[3]։ Այդ թատրոնի բեմում նա խաղացել է մի քանի տասնյակ դերեր, որոնց թվին են պատկանում Խլեստակովի դերը «Ռևիզոր» ներկայացման մեջ, Կոչկարյովի դերը «Ամուսնություն» ներկայացման մեջ, Օստապ Բենդերի դերը «Տասներկու աթոռ» ներկայացման մեջ, Շվեյկի դերը «Շվեյկը Երկրորդ համաշխարհային պատերազմում» ներկայացման մեջ, ինչպես նաև Արթուրո Ուիի դերը Բերտոլդ Բրեխտի «Արթուրո Ուիի կարիերան», Պրիսիպկինի դերը Վլադիմիր Մայակովսկու «Փայտոջիլը» ստաղծագործությունների բեմադրություններում, Նովոսելցևի դերը Էլդար Ռյազանովի ու Բրագինսկու «Պաշտոնակիցներ» ներկայացման մեջ։

1962 թվականին Գեորգի Կալոյանչևը նկարահանվել է «Բոլոր գործերի մեջ ճարտար» (բուլղար․՝ Специалист по всичко) ֆիլմում՝ կատարելով ծանրամարտիկ Կիրո Ստերովի դերը, ինչի համար մրցանակի է արժանացել Վառնայի կինոփառատոնում

Բուլղարիայի Կոմունիստական կուսակցության անդամ 1962 թվականից[4]։

Գեորգի Կալոյանչևի որդին՝ Իվայլո Կալոյանչևը (ծնվել է 1954 թվականին), նույնպես դերասան է, աշխատում է Սատիրայի թատրոնում, նկարահանվում է կինոյում[5]։

Գեորգի Կալոյանչևը մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 18-ին Սոֆիայում։ Դերասանի մահվան օրը Բուլղարիայի հեռուստատեսությունը փոխել է հեռարձակման ծրագիրն ու ցուցադրել Գեորգի Կալոյանչևի մասնակցությամբ ֆիլմեր[6]։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 21-ին Սատիրայի թատրոնում[7]։

Ընտրյալ ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1951 - Առավոտը հայրենիքի վրա (Утро над родината) - գնչու Կալի
  • 1953 - Մեր հողը (Наша земя) - սահմանապահ Պետկո Շիլոկո
  • 1954 - Հարսը (Снаха)
  • 1956 - Դիմիտրովգրադցիներ (Димитровградци) - Շերյու Բարաբատով
  • 1956 - Կետ առաջին (Точка първа)
  • 1956 - Երկու հաղթանակ (Две победи)
  • 1957 - Պատմության դաս (Урокът на историята) - վան դեր Լյուբբե
  • 1957 - Սիրո տարիներ (բուլղար․՝ Години за любов) - հիվանդանոցի այցելու
  • 1958 - Սիրելի № 13 (Любимец 13) - ֆուտբոլային դատավոր
  • 1958 - Ադամի կողը (Ребро Адамово) - հանքափոր
  • 1959 - Ջոկատի հրամանատար - Միտե
  • 1959 - Փոքրիկը (բուլղար․՝ Малката) - Միրչի
  • 1960 - Առաջին դասը (բուլղար․՝ Първи урок) - Վասկատա
  • 1961-1962 - Թութուն (բուլղար․՝ Тютюн)
  • 1962 - Բոլոր գործերի մեջ ճարտար (Специалист по всичко) - ծանրամարտիկ Կիրո Ստերով
  • 1964 - Տեսուչն ու գիշերը (Инспекторът и нощта) - инспектор
  • 1965 - Էգ գայլը (բուլղար․՝ Вълчицата) - Կոնդով, գաղութի տնօրեն
  • 1967 - Ամենաերկար գիշերը (Най-дългата нощ) - աճպարար
  • 1968 - Գալիլեո Գալիլեյ - Ջորդանո Բրունո
  • 1968 - Սպիտակ սենյակ (բուլղար․՝ Бялата стая) - ծաղրածու
  • 1970 - Եզոպոս (բուլղար․՝ Езоп) - Եզոպոս
  • 1970 - Կետ (բուլղար․՝ Кит) - Պարուշև
  • 1970 - Գողացված գնացք (Откраднатият влак) - գնդապետ Տուշև
  • 1973 - Игрек 17 - պապ
  • 1983 - Հաջողություն, տեսուչ (Бон шанс, инспекторе!) - քաղաքապետ
  • 1990 - Լծի տակ (Под игото, բազմասերիանոց հեռուստաֆիլմ ըստ Իվան Վազովի համանուն վեպի) - Հաջի Սմիոն
  • 1990 - Բայ Գանյու (Бай Ганьо) - բայ Գանյու
  • 1991 - Բայ Գանյուն շրջում է Եվրոպայում (Бай Ганьо тръгва из Европа) - բայ Գանյու

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1959 - Դիմիտրովի մրցանակ թատերական գործունեության համար
  • 1962 - Վառնայի կինոփառատոնի մրցանակ «Բոլոր գործերի մեջ ճարտար» ֆիլմում մարմնավորած ծանրամարտիկի դերի համար[8]
  • 1963 - Բուլղարիայի վաստակավոր արտիստ
  • 1966 - Բուլղարիայի ժողովրդական արտիստ
  • 1985 - Բուլղարիայի սոցիալիստական աշխատանքի հերոս[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.novinite.com/articles/146275/Hundreds+Bid+Farewell+to+Great+Bulgarian+Actor+Kaloyanchev
  2. Почина Георги Калоянчев
  3. «Георги Калоянчев — Актёры — Культура». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  4. 4,0 4,1 КАЛОЯНЧЕВ Георги
  5. «Ивайло Калоянчев». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  6. БНТ ще излъчва филми в памет на Георги Калоянчев
  7. Отиде си Георги Калоянчев
  8. «Досье личности. Георги Калоянчев». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Կալոյանչև» հոդվածին։