Կոստա Ցոնև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոստա Ցոնև
Կոստա Ցոնև.jpg
Ծննդյան թիվ՝հունիսի 10, 1929(1929-06-10)
Ծննդավայր՝Սոֆիա, Բուլղարիա
Վախճանի թիվ՝հունվարի 25, 2012(2012-01-25)[1] (82 տարեկան)
Վախճանի վայր՝Սոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն՝Flag of Bulgaria.svg Բուլղարիա
Մասնագիտություն՝դերասան, քաղաքական գործիչ և հեռուստատեսային դերասան
Պարգևներ՝«Ստարա պլանինա» շքանշան
IMDb։ID 0875145

Կոստա Դիմիտրով Ցոնև (բուլղար․՝ Коста Димитров Цонев, հունիսի 10, 1929(1929-06-10), Սոֆիա, Բուլղարիա - հունվարի 25, 2012(2012-01-25)[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղար կինոդերասան և քաղաքական գործիչ, Բուլղարիայի ժողովրդական արտիստ։ Բուլղարիայի ազգային ժողովի 39-րդ և 40-րդ գումարումների պատգամավոր։ Բազմաթիվ մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստա Ցոնևը ծնվել է 1929 թվականի հունիսի 3-ին Սոֆիայում։ Նա ավարտել է Թատրոնի և կինոարվեստի բարձրագույն ինստիտուտը՝ «դերասանական վարպետություն» մասնագիտությամբ։ Աշխատել է Երիտասարդական և «Սոֆիա» թատրոններում։ Իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերում։ Առավել հայտնի է որպես հետախույզ Էմիլ Բոևի դերակատար, որի դերը խաղացել է մի քանի ֆիլմերում։

2001 և 2005 թվականներին ընտրվել է Բուլղարիայի ազգային ժողովի 39-րդ և 40-րդ գումարումների պատգամավոր։ Որպես պատգամավոր իրականացրել է յուրահատուկ «„Հույս“ թատերական տուն» ծրագիրը։

Հրատարակել է «Դոն Կիխոտը Կարմիր գյուղից» հուշագրությունների գիրքը։

Կոստա Ցոնևը մահացել է 2012 թվականի հունվարի 25-ին Սոֆիայում՝ 82 տարեկան հասակում[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստա Ցանև ամուսնացած է եղել երկու անգամ։ Նրա առաջին կինը եղել է Անահիդ Տաչևան, իսկ երկրորդը՝ Ելենա Ցոնևան։ Դերասանն ունեցել է երկու երեխա՝ տղա Դիմիտրը (մահացել է 2016 թվականին) և աղջիկ Տեոդորան։ Կոստա Ցոնևի եղբայրն է եղել հայտնի երգիծաբան Վասիլ Ցոնևը, իսկ երկրորդ եղբայրը՝ Իվան Ցոնևը, գաղթել է Ավստրալիա։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bulgaria: Legendary Bulgarian Actor Kosta Tsonev Dies at 82
  2. «Legendary Bulgarian Actor Kosta Tsonev Dies at 82»։ Novinite.com (Sofia News Agency)։ 2012-01-25։ Վերցված է հունվարի 26, 2012 
  3. Игорь Броварник (26 января 2012)։ «В Болгарии на 82-м году жизни скончался известный актёр Коста Цонев» (ռուսերեն)։ ИТАР-ТАСС։ Արխիվացված օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-01-28 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Коста Цонев Моите жени, моите роли. — София: Ню Медиа Груп, 2007. — С. 422.
  • Коста Цонев, Дон Кихот от Красно село

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]