Գեորգի Գլադկիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Գլադկիխ
ռուս.՝ Георгий Андреевич Гладких
Ծնվել էհունվարի 7, 1922(1922-01-07)
ԾննդավայրՀարբին, Հեյլունցզյան, Չինաստանի Հանրապետություն
Մահացել էնոյեմբերի 10, 1992(1992-11-10) (70 տարեկան)
Մահվան վայրՎորոնեժ, Ռուսաստան
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Գեորգի Անդրեևիչ Գլադկիխ (ռուս.՝ Георгий Андреевич Гладких, հունվարի 7, 1922(1922-01-07), Հարբին, Հեյլունցզյան, Չինաստանի Հանրապետություն - նոյեմբերի 10, 1992(1992-11-10), Վորոնեժ, Ռուսաստան), խորհրդային թատրոնի դերասան։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Գլադկիխը ծնվել է 1922 թվականի հունվարի 7-ին Չինաստանի Հարբին քաղաքում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

1947 թվականին ավարտել է Բ. Շչուկինի անվան թատերական ուսումնարանը[1]։

1945-1947 թվականներին աշխատել է Մոսկվայի Ե. Վախթանգովի անվան թատրոնում՝ որպես դերասան։ 1947-1958 թվականներին խաղացել է Լիեպայա քաղաքի Բալթիկ նավատորմիղի թատրոնում։ Այնուհետև 1958-1976 թվականներին հանդես է եկել Գրոզնու Մ. Լերմոնտովի անվան դրամատիկական թատրոնում, իսկ 1976-1980 թվականներին՝ Վորոնեժի Ա. Կոլցովի անվան դրամատիկական թատրոնում[1]։

Գեորգի Գլադկիխը մահացել է 1992 թվականի նոյեմբերի 10-ին[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ դերասանուհի Գալինա Գլադկիխն է (ծնվ՝. 1925 թ.)[1]

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Ուիլյամ Շեքսպիր Համլետ Համլետ
Մաքսիմ Գորկի Հատակում բարոն
Ալեքսանդր Օստրովսկի Անօժիտը Կարանդիշև
Ալեքսեյ Արբուզով Իրկուտսկյան պատմություն Սերգեյ Սերյոգին
Մաքսիմ Գորկի Թշնամիներ Յակով Բարդին
Ալեքսեյ Արբուզով Քաղաքն արշալույսին Դոբրով
Միխայիլ Լերմոնտով Դիմակահանդես անհայտ

Վորոնեժի դրամատիկական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Վիկտոր Հյուգո Մարիա Թյուդոր կանցլեր
Նիկոլայ Պոգոդին Երրորդ պաթետիկը Գվոզդիլին
Ալեքսեյ Կազանցև Հին տունը Պավել Իվանովիչ
Յուոզաս Գրուշաս Սեր, ջազ և սատանա Յուլյուսի հայր
Ալեքսանդր Օստրովսկի Անմեղ մեղավորներ Նիլ Դուդուկին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Георгий Гладких». Кино-Театр.Ру. Վերցված է 2023 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]