Գենյոսյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գենյոսյա
Գենյոսյայի հուշահամալիր
Տեսակգաղտնի ընկերություններ, քաղաքական կազմակերպություն և ազգայնականություն
ԵրկիրFlag of Japan (1870–1999).svg Ճապոնական կայսրություն
Հիմնադրված1881
Լուծարված1945
ՀիմնադիրHiraoka Kōtarō? և Tōyama Mitsuru?

Գենյոսյա (ճապ.՝ 玄洋社, «Մութ/սև օվկիանոսի միություն»), պանասիական քաղաքական խմբավորում, որը գործել է 1881-1946 թվականներին Ճապոնական կայսրության տարածքում և սերտորեն կապված էր ազնվականների, պաշտոնյաների, զինվորականների, ֆինանսիստների, արդյունաբերողների ագրեսիվ կլանների հետ։ «Գենյոսյա» միության անդամները հանդես էին գալիս երկրի ռազմականացման, զավթողական արտաքին քաղաքական օգտին, բացահայտորեն քարոզում էին Չինաստանը, Կորեան և Ռուսաստանի Հեռավոր Արևելքը գրավելու գաղափարարները։ Մի շարք ազգայնական կազմակերպություններ են հիմնադրվել Գենյոսյայի գործիչների կողմից, այդ թվում՝ Կոկուրյուկայը (1901-1946) և Ռոնինկայը (1908-1918)։ Համաձայն Դաշնակից օկուպացիոն ուժերի (GHQ) գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի՝ Հեռավոր Արևելքի Տոկիոյի դատավարություն միջազգային ռազմական տրիբունալի համար այն համարվում է ծայրահեղ ազգայնական խմբավորում[1]։

Կոյոշյա կազմակերպության հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոյամա Միցուրի (կենտրոնում) և Կոդամա Յոշիո (երկրորդը աջից առաջին շարքում) «Սև օվկիանոսի միություն» ժողովում, 1929 թվական

Կազմակերպությունն ի սկզբանե հիմնադրվել է 1879 թվականին «Կոյոշա» («Զտման միություն») անվան տակ, ձեռներեց սամուրայ Հիրաոկա Կոտարոյի (ջա) կողմից, որը Մանջուրիայում հանքանյութերով հարուստ մեծ տարածքների սեփականատեր էր, ով նոր էր ազատ արձակվել բանտից Սայգո Տակոմորիի և Տոյամա Միցուրի ապստամբությանը մասնակցելու համար, ով նաև ծնունդով Ֆուկուոկայի իշխանությունից էր։

Մեյձիի ծաղկման շրջանում՝ սամուրայական ապստամբությունների խորտակումից հետո, միության հիմնադիրները հրաժարվել են իրենց նախնական գաղափարներից (Ճապոնիայի հին ֆեոդալական կարգին վերադարձ հատուկ արտոնություններով և սամուրայի դասի համար պետական վարձավճարներ)[2] և միացել են ազատության և ժողովրդի իրավունքների հակակառավարական հասարակական «Քաղաքացիական իրավունքների ազատ շարժում» (自由民権運動 - Ձիյու Մինկեն ունդո) շարժմանը՝ ստեղծելով քաղաքական կազմակերպություն, որը հանդես էր գալիս ազգային խորհրդարան ստեղծելու օգտին։ Հավանաբար, «Զտման միություն» բնօրինակ անվանումը թելադրված է եղել նրա գործունեության ուղղություններից մեկով՝ արևմտամետ կողմնորոշում ունեցող օտարերկրացիների և կայսերական կառավարության պաշտոնյաների դեմ պայքարով։

Գենյոսյա կազմակերպության հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

1881 թվականից ի վեր կազմակերպությունն իր կենտրոնը տեղափոխել է Ֆուկուոկա պրեֆեկտուրա և անվանվել է «Գենյոսյա», այսինքն՝ «Սև օվկիանոսի միություն»՝ ի պատիվ Գենկայի ծովի, որը բաժանում է Կորեական թերակղզին Ճապոնիայի ամենաարևելյան կղզուց՝ Կյուսյուից, որտեղ ծնվել է կազմակերպության հիմնադիր Կոտարո Հիրաոկան։ Այս անվանումն արտացոլում էր երկրի ներսում հիմնական գործողություններից[3] անցումը դեպի հետախուզական և ահաբեկչական մայրցամաքային (Չինաստան և Կորեա) գործողությունների, որոնք պետք է ծառայեին այնտեղ ճապոնական ներթափանցման և զինված զավթման նախապատրաստմանը։

«Գենյոսյայի» անդամների գործողությունները և իրենց նպատակներին հասնելու տեխնիկան հաճախ հեռու է եղել խաղաղ լինելուց։ Ահաբեկչական կազմակերպության դերում այս կազմակերպությունը հավաքագրում էր դժգոհ նախկին սամուրայներին և կազմակերպված հանցավորության հետ կապված մարդկանց` բռնության և սպանության արշավ իրականացնելու համար` ուղղված արևմտամետ կողմնորոշում ունեցող արտասահմանցիների և բարձրագույն պետական բյուրոկրատիայի ներկայացուցիչների դեմ[4]։ Ուսումնասիրողների կարծիքով, վերակազմավորման պահից սկսվել է գաղտնի կազմակերպությունների փոխգործակցությունը բանակի հետ և առաջին հերթին՝ բանակի հետախուզության հետ[5]։ Հետագայում սկսվել է որոշ գաղտնի միությունների միաձուլման գործընթացը պետական բյուրոկրատական և քաղաքական կառույցների հետ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականին Գենյոսյան սուր քննադատության է ենթարկել այն ժամանակվա արտգործնախարար Օկումա Շիգենոբուի կողմից պատրաստած անհավասար պայմանագրերի վերանայման ծրագիրը։ Մեծ Բրիտանիայի կողմից գաղտնի դրույթների վավերացումից առաջ նոր պայմանագրերի հրապարակումը, որոնք հռչակում էին օտարերկրացիների արտերկրայնության վերացումը խառը դատարաններ ստեղծելու դիմաց, անկարգություններ հրահրեցին Ճապոնիայում։

Նույն թվականի հոկտեմբերի 18-ին «Գենյոսյայի» անդամ Կուրուսիմա Ցունեկին[6] Օկումայի նկատմամբ մահափորձ է իրականացրել։ Այն բանից հետո, երբ Կուրուսիման ռումբ է նետել կառքի վրա, նա շրջվել է դեպի կայսերական պալատը, նստել գետնին և կտրել իր կոկորդը։ Օկումա Սիգենոբուի աջ ոտքի մի մասը ստիպված էին անդամահատել և կառավարությունը հրաժարական է տվել[7][8]։

1892 թվականին խորհրդարանական ընտրություններում ոստիկանությունը և ազգայնական կազմակերպությունները, Մացուկատա Մասայոսիի վարչակազմի լուռ աջակցությամբ փորձել են բռնի կերպով ապահովել իշխանամետ ուժերի հաջողությունը[9]։ Այս ընտրությունները Ճապոնիայի պատմության մեջ ամենադաժան ընտրություններն են եղել։ Ընտրությունների շրջանում տեղի ունեցած բազմաթիվ անկարգությունների արդյունքում զոհվել է 35 մարդ և 395-ը վիրավորվել[10]։

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գենյոսյայի» գործունեության հիմնական թիրախներից մեկը չինական բազմաթիվ գաղտնի միություններն են եղել, որոնցից ոմանք Ճապոնիայի նկատմամբ շատ թշնամական տրամադրվածություն են ունեցել։ Միևնույն ժամանակ չինական Տրիադաները և «Մութ օվկիանոսի միությունը» միավորվել են Չինաստանը ղեկավարող մանջուրական Ցին դինաստիան տապալելու նպատակով[11]։ 1881 թվականին Միցուրոյ Տոյաման ավելի քան 100 մարդ է ուղարկել Չինաստան ռազմավարական կարևոր տեղեկություններ հավաքելու, գործակալական ցանց ստեղծելու և չինական տրիադաների շարքեր ներթափանցելու համար։ Խումբը ճապոնական բանակի աջակցությամբ Հանկու բազայից կարողացել է լրտեսական ցանց ստեղծել ողջ Չինաստանում և սկսել է ներթափանցել չինական գաղտնի միություններ՝ դաշնակիցներ և թշնամիներ գտնելու համար։

Zhong-guo Bi-mi She-hui Shi աշխատությունը Չինաստանի գաղտնի ընկերությունների կազմակերպման և պատմության վերաբերյալ ամենավաղ և մանրամասն աշխատանքներից մեկն է, որը գրել է «Գենյոսյայի» անդամներից մեկը՝ Հիրայա Ամանեն (Hiraya Amane), ով օգնել է Հանչժոու քաղաքում հիմնել «Սև օվկիանոսի միության» Չինաստանի մասնաճյուղի շտաբ-գրասենյակը։ Հիրայան կարողացել է բացահայտել այս խմբերի իրական պատմությունը ոչ միայն մանրակրկիտ ուսումնասիրությունների և կապեր ստեղծելու միջոցով, այլ նաև նրանց թեյարաններ և այլ հաստատություններ սովորական այցելություններ կատարելու միջոցով` անմիջականորեն նրանց գործունեությանը հետևելու համար։ Դիտման միջոցով Հիրայան հայտնաբերել և վերծանել է բարդ ծեսեր և գաղտնի նշաններ, որոնք նրան թույլ են տվել պարզել գաղտնի միությունների գաղտնիքները։ Նրա աշխատանքն այնքան ամբողջական և ճշգրիտ է եղել, որ որակավորվել է, որ ենթական չէ հրապապարակման հանրությանը հասանելի լինելու համար, ինչը շտկվել է միայն շատ տարիներ անց։

«Գենյոսյան» ոչ միայն միջոցներ և զենք է տրամադրել չինական գաղտնի ընկերություններին, այլ նաև նպաստել է Ճապոնիայում ապաստան գտնելուն Ցինական կառավարության կողմից հետապնդվող տրիադայի բացահայտված առաջնորդներին։ Միությունը ստեղծել է հասարակաց տների մեծ ցանց ամբողջ Չինաստանում (իսկ ավելի ուշ՝ ողջ Հարավարևելյան Ասիայում), ժողովների համար նախատեսված սրահներ ունենալը թաքցնելու, ինչպես նաև տվյալների հավաքագրման համար։ Ի լրումն այն բանի, որ հասարակաց տները կողմնակի շահութաբեր բիզնես է, դրանք լրացուցիչ հնարավորություններ են ընձեռել օգտակար տեղեկություններ հավաքելու համար, որոնք հետագայում կազմակերպության գործունեության մեջ էին օգտագործվում։ Թեև Գենյոսյայի գործակալները հաճախ ստիպված էին դիմել շանտաժի և կաշառքի, բայց և այնպես, իրենց անհրաժեշտ տեղեկատվության մեծ մասը ստանում էին մարմնավաճառների օգնությամբ, որոնք պատրաստված էին իրենց հաճախորդներից տվյալներ կորզելուն։ «Սև վիշապի միությունը» նման գործակալների համար Հոկայդո կղզու Սապորո քաղաքում նաև ստեղծել էր ուսումնական դպրոց։

Կորեա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գենյոսյայի» համար հետաքրքրություն ներկայացնող մեկ այլ տարածք եղել է Կորեան։ Կազմակերպությունը հիմնադրել է 15-հոգանոց «Երկնային վերաբնակեցում» կոչվող խումբը, որը գործում էր Կորեայում մինչ Ճապոնիայի ներխուժումը՝ կազմելով մանրամասն տեղագրական քարտեզներ, իրականացնելով չինական և կորեական ռազմական օբյեկտների հետախուզություն և զորքեր տեղակայելով։ Միությունը ակտիվորեն աջակցել է նաև Տոնհակի գյուղացիական շարժմանը՝ իմանալով, որ ապստամբությունը կարող է Չինաստանին և Ճապոնիային պատերազմի եզրին հասցնել։ Ենթադրվում է, որ Կորեայի Մին թագուհու սպանությունը 1895 թվականին նույնպես կազմակերպվել է Գենյոսյայի անդամների կողմից՝ Կորեայում Ճապոնիայի լիազոր ներկայացուցիչ Միուրա Գորոյի ղեկավարությամբ[12]։

Առաջին ճապոնա-չինական պատերազմի ժամանակ (1894-1895), որը հրահրվել էր Տոնհակի ապստամբությամբ և թույլ է տվել Կորեային բացառել չինական ազդեցության գոտուց, և ռուս-ճապոնական պատերազմից (1904-1905), որը Կորեային ամրագրել է ճապոնական ազդեցության ոլորտում, Գենյոսյայի լրտեսական ցանցը, որը հետախուզական տվյալներ է հավաքել ողջ Արևելյան Ասիայում, պարզվել է, որ չափազանց օգտակար է եղել կայսերական ճապոնական բանակի և կայսերական ճապոնական նավատորմի համար։ Բացի այդ, ցանցն օգտագործվել է հակառակորդի թիկունքում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար։

Ուշ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչապետ Կոկի Հիրյոտա

1910 թվականին Կորեայի բռնակցումից հետո «Գենյոսյան» շարունակել է պանասիականության պրոպագանդումը։ Տոյամա Միցուրին հայտարարել է. «Որպեսզի գունավոր ռասան կարողանա դիմադրել եվրոպացիներին և ամերիկացիներին, անհրաժեշտ է ստեղծել ռազմատենչ պետություն։ Մեր երկիրը արագորեն վերելք է ապրում՝ որպես Արևելքի նոր պետություն։ Նա ապագայում պետք է փայփայի Արևելքն առաջնորդելու հույսը և այն իր հետևից տանի»[13]։ Երկրի ներսում նա Ուտիդա Ռյոհեիի հետ միասին, ստեղծել է «Մեծ Ճապոնական արտադրական կուսակցություն» (Dai Nippon Seisanto) կոչվող քաղաքական կուսակցությունը, որը միավորել է «Սև վիշապի միությունը», Ճապոնական ժողովրդական կուսակցությունը (Նիհոն Կոկումինտո)[14], Մեծ Ճապոնիայի երիտասարդական կուսակցությունը (Dainihon Seinento) և Կիոտոյի և Օսակայի մի շարք աջակողմյան արհմմիություններ։

Իր գործունեության վերջին տարիներին «Գենյոսյան» որպես գաղտնի կազմակերպություն շատ է հեռացել իր արմատներից, բայց այն եղել է ճապոնական քաղաքականության մշտական խաղացողների մեջ։ Նախարարներ կաբինետի և Ճապոնիայի խորհրդարանի մի շարք անդամներ «Մութ օվկիանոսի միության» անդամներ են եղել, իսկ այնպիսի առաջատար քաղաքական առաջնորդներ, ինչպիսիք են Հիրոտա Կոկին և Նականո Սեյգոն նրա շարքերից են եղել։ Կազմակերպությունը զգալի ազդեցություն է ունեցել Ճապոնիայի ներքին և արտաքին քաղաքականության վրա մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ «Գենյոսյա» միությունը լուծարվել է Ճապոնիան գրաված ամերիկյան իշխանությունների հրամանով։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սև օվկիանոս միությունը» նախորդել է մի շարք այնպիսի կազմակերպությունների, որոնք ժառանգել և զարգացրել են նրա գաղափարախոսությունները, օրինակ՝ Ամուրի միությունը։ Այն նաև հող է նախապատրաստել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աջ քաղաքական գործիչների և Յակուձայի միջև կապերի համար։ Միայն այդպիսի կազմակերպությունների օգնությամբ սամուրայները կարող էին պահպանել պետությունը, միայն այս կերպ նրանք կարող էին կատարել Կայսրին (նա և գիրի) իրենց ծառայելու պարտքը, որը նրանց համար Daimyo-ի՝ տիրոջ տեղն էր զբաղեցնում։

Զավթողական քաղաքականությունն անհրաժեշտ է եղել թույլ ճապոնական բուրժուազիային, որը դեռ ուժ և կարողություն չուներ ինքնուրույն գործելու այն պետությունից դուրս, որում խրախուսվում էր կապիտալիզմի զարգացումը։ Այնուամենայնիվ, նույնիսկ ավելի մեծ չափով արտաքին քաղաքականության մեջ զավթողական կողմնորոշումն ու ագրեսիվությունն խիստ անհրաժեշտություն է եղել սամուրայականության համար, որոնց ոտքերի տալից հողը վերցրել էին և որի ոչ բոլոր անդամներն էին իրենց տեղը գտել Մեյձիի՝ նոր սոցիալական կառույցում։ Առաջին հերթին նրանց անհրաժեշտ էր գոյատևել պատերազմի հաշվին, նոր տարածքներում վարչակազմ կազմակերպելուն և այլն, քանի որ բոլոր սամուրայները ռոնին էին դարձել 1876 թվականին.սամուրայական դասի պաշտոնական լուծարումից հետո։

Չնայած ժամանակակից Յակուձան իր քաղաքական և սոցիալական փիլիսոփայության մեջ ներառել է «Գենյոսյայի» հայացքների մի մասը, ինչպես նաև Գենյոսյայի շատ անդամներ Յակուձայի շարքերից են եղել, այնուամենայնիվ, Գենյոսյան հիմնականում քաղաքական կազմակերպություն էր, որը հաճախ օգտագործել է հանցավոր միջոցներ իր նպատակներին հասնելու համար, այնուամենայնիվ ինքնին Յակուձայի մաս չի կազմել, հակառակ որոշ հեղինակների պնդումների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 玄洋社社史編纂会 1977 『玄洋社社史』近代資料出版会=History of Genyosha (на японском языке)
  2. Crowdey, George The Enemy Within, A History of Espionage. — Osprey Publishing. 2006. ISBN 1-84176-933-9 — стр. 215
  3. Victor, George The Pearl Harbor Myth, Rethinking the Unthinkable. — Potomac Books Inc. 2005. ISBN 1-59797-042-5 — стр. 128
  4. Crowdey, George The Enemy Within, A History of Espionage. — Osprey Publishing. 2006. ISBN 1-84176-933-9 — стр. 217
  5. Молодяков В. Э. Консервативная революция в Японии: идеология и политика. — М., 1999. ISBN 5-02-018060-2 — стр. 107
  6. Мещеряков А. Н. Император Мэйдзи и его Япония. 1889 год, 22-й год правления Мэйдзи — М.: Наталис, 2009. ISBN 978-5-8062-0306-0
  7. Дацышен В. Г. Новая история Японии: учебное пособие. — М.: Директ-Медиа, 2014. ISBN 978-5-4458-8826-0 — стр. 182
  8. Ian Ruxton The Ending of Extraterritoriality in Japan. — Bert Edström (Hrsg.): Turning Points in Japanese History. RoutledgeCurzon, 2002, ISBN 1-903350-05-0 — стр. 92
  9. Молодяков В. Э. Консервативная революция в Японии: идеология и политика. — М., 1999. ISBN 5-02-018060-2 — стр. 108
  10. Hugh Byas Government by Assassination. — Alfred A. Knopf. New York. 1942.
  11. Meirion Harries Soldiers of the Sun: The Rise and Fall of the Imperial Japanese Army
  12. Min, Anchee The Last Empress. — Houghton Mifflin. 2003. ISBN 0-618-53146-7. — стр. 203
  13. Шипаев В. И. Колониальное закабаление Кореи японским империализмом (1895—1917). — М.: Наука, 1964. — стр. 31
  14. «Нихон родо нэнкан» (японский ежегодник по вопросам труда), 1932 г. стр. 799

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Min, Anchee The Last Empress. — en, 2003. — ISBN 0-618-53146-7
  • Gordon, Andrew A Modern History of Japan: From Tokugawa Times to the Present. — Издательство Оксфордского университета, 2003. — ISBN 0-19-511061-7
  • Jacob, Frank Die Thule-Gesellschaft und die Kokuryûkai: Geheimgesellschaften im global-historischen Vergleich. — Würzburg: Königshausen & Neumann, 2012. — ISBN 978-3826049095
  • Victor, George The Pearl Harbor Myth, Rethinking the Unthinkable. — Potomac Books Inc, 2005. — ISBN 1-59797-042-5
  • Crowdey, George The Enemy Within, A History of Espionage. — Osprey Publishing, 2006. — ISBN 1-84176-933-9