Գեղարվեստի պալատ (Սան Ֆրանցիսկո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղարվեստի պալատ
Տեսակfolly? և պատմական թաղամաս
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՄարինա[1] և Սան Ֆրանցիսկո
Հիմնադրվել է1915
Կայքpalaceoffinearts.com
Քարտեզ
Քարտեզ

Գեղարվեստի պալատ (անգլ.՝ Palace of Fine Arts), ճարտարապետական կառույց, մասամբ ծառայում է որպես թանգարան, գտնվում է Կալիֆոռնիայում (ԱՄՆՍան Ֆրանցիսկոյի Մարինա շրջանում։

Գեղարվեստի պալատն ի սկզբանե ստեղծվել է որպես ժամանակավոր արվեստի թանգարան՝ 1915 թվականին անցկացվելիք Պանամա-Խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսի համար։ Գեղարվեստի պալատը այն եզակի կառույցներից է, որը ցուցահանդեսի ժամանակներից ի վեր պահպանվել է իր սկզբնական տեղում[2]։ 1964 թվականին շենքը քանդվել և 1967 թվականին վերակառուցվել է առավել ամուր հումքով։

1969 թվականի հունվարից մինչև 2013 թվականը շենքը ծառայել է որպես հանգրվան «Էքսպլորատորիում» գիտության հետաքրքրաշարժ թանգարանի համար, որը հիմնադրել է Ֆրենկ Օպենհեյմերը։ 2004 թվականին սկսվել են շինության և հարակից այգու վերականգնողական աշխատանքները։ 2010 թվականին վերականգնողական աշխատանքները ավարտվել են։

Հիմնադրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին Սան Ֆրանցիսկոյի ղեկավար մարմինների կողմից որոշում է ընդունվել քաղաքում համաշխարհային ցուցահանդես կազմակերպելու վերաբերյալ։ 1915 թվականի փետրվարի 20-ին բացված Պանամա-Խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսը մի կողմից նվիրված էր Պանամայի ջրանցքի բացմանը, մյուս կողմից նպատակ ուներ ուներ աշխարհին ցույց տալու մոխիրներից հառնած Սան Ֆրանցիսկոյին, որը 1906 թվականին մեծ վնասներ էր կրել երկրաշարժի ապա դրան հաջորդած հրդեհի ժամանակ[3]։ Ցուցահանդեսային համալիրը բաղկացած էր տասնմեկ «պալատներից», որոնցից յուրաքանչյուրը նվիրված է գործունեության կոնկրետ ոլորտի[4]։ Գեղարվեստի պալատում ցուցադրվում են արվեստի տարբեր ուղղության պատկանող աշխատանքներ՝ Վերածննդից մինչև Մոդեռն։ Կառույցը նախագծել է կալիֆոռնիացի ճարտարապետ Բեռնար Ռալֆ Մեյբեկը, ով ոգեշնչվել է Պիրանեզիի փորագրություններից մեկով։

Ցուցահանդեսի ավարտից հետո գրեթե բոլոր ցուցահանդեսային համալիրները, որոնք կառուցվել էին փայտից և տարատեսակ արհեստական քարից (staff - գիպսի և կտավանման գործվածքի խառնուրդ), քանդվել են, իսկ այդ վայրում սկվել է Մարինա բնակելի ավանի շինարարությունը։ Բացառություն էր միայն Գեղարվեստի պալատը, որի համար միջնորդություն էր ներկայացրել Ֆիբի Հերսթի հիմնած «Պալատի պահպանության լիգան» (Palace Preservation League

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Exploratorium: Palace of Fine Arts History». annex.exploratorium.edu. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
  3. «Facts about the Panama Pacific Exposition and the Palace». www.lovethepalace.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
  4. «Panama-Pacific International Exposition - 1915». www.sfmuseum.org. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարվեստի պալատ (Սան Ֆրանցիսկո)» հոդվածին։