Գեղամ Ստեփանյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեղամ Ստեփանյան
Ծնվել էմայիսի 1, 1984(1984-05-01) (39 տարեկան)
ԾննդավայրԱշան, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Գեղամ Հրաչիկի Ստեփանյան (մայիսի 1, 1984(1984-05-01), Աշան, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր[1][2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղամ Ստեփանյանը ծնվել է 1984 թվականի մայիսի 1-ին Մարտունու շրջանի Աշան գյուղում։ 2001 թվականին ավարտել է Աշանի միջնակարգ դպրոցը, իսկ 2008 թվականին՝ Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի պատմության բաժինը։

2002-2004 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։

2005-2006 թվականներին աշխատել է որպես հեռուստալրագրող։ 2006-2014 թվականներին ղեկավարել է Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպությունը՝ որպես կառույցի հիմնադիր նախագահ։ Համակարգել է կազմակերպության գործունեությունը հանրապետության ողջ տարածքում` իրականացնելով երիտասարդական տարբեր ծրագրեր։

2008 թվականից Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ։ 2008-2011 թվականներին եղել է Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ, այնուհետև` փոխտնօրեն։ 2008 թվականից դասավանդում է Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջում։

2016 թվականին նշանակվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար[5]։

Արցախի ժողովրդավարական կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ է[6][7][8][9]։

2018 թվականի սեպտեմբերի 9-ի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների արդյունքում թիվ 11 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2018-2020 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում Արցախի ժողովրդավարական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[10][11][12][13][14][15][16][17]։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական ծառայություն» մեդալ
  • ԱԱՄ «Հայրենյաց պաշտպան»
  • ՀՀ ԶՈՒ 20-ամյակի հուշամեդալներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ստեփանյան Գեղամ Հրաչիկի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  2. «Կենտրոնական խորհուրդ | Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն». 2015 թ․ մարտի 3. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  3. Aghalarian, Christina (2020 թ․ մայիսի 15). «Արցախի նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներն արդեն գրանցվել են և վկայականներ ստացել». ՌԱԿ ՄԱՄՈՒԼ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել են և վկայականներ ստացել». artsakhpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «Թիվ 11 ընտրատարածքում ԱՀ Ազգային Ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններին առաջադրված պատգամավորի թեկնածուները» (PDF). cecnkr.am. 21.08.2023. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Արցախի նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներն արդեն գրանցվել են և վկայականներ ստացել». armenpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  7. LLC, Helix Consulting. «Արցախի նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները վկայականներ են ստացել». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել են և վկայականներ ստացել». news.am. 2023 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  9. «Արցախի նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներն արդեն գրանցվել են և վկայականներ ստացել». armlur.am. 21.08.2023.
  10. «Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել և ստացել են վկայականներ». Hetq.am. 2020 թ․ մայիսի 15. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  11. «Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել են և վկայականներ ստացել». Նորություններ Արցախից aparaj.am. 2020 թ․ մայիսի 15. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  12. «Արցախի նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներն արդեն գրանցվել են և վկայականներ ստացել». www.lragir.am. 21.08.2021.
  13. «Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել և ստացել են վկայականներ». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  14. «Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել և ստացել են վկայականներ». politik.am. 21.08.2023.
  15. LLC, Helix Consulting. «Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել են և վկայականներ ստացել». www.pastinfo.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  16. «Արցախի նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել են և վկայականներ ստացել». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  17. «Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել և ստացել են վկայականներ». A1Plus. 2023 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]