Գասպար Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գասպար Ոսկանյան
հունվարի 9, 1887(1887-01-09) - սեպտեմբերի 20, 1937(1937-09-20) (50 տարեկանում) կամ դեկտեմբերի 24, 1940(1940-12-24) (53 տարեկանում)
ԾննդավայրԳրիգորիուպոլիս
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ
Կոչումկորպուսի հրամանատար
Հրամանատարն էր25th Rifle Division (USSR, 1918-1942), 49th Rifle Division (Soviet Union), 4th Army (RSFSR), 12th Amurskaya Rifle Division, Q4031509? և Q4031932?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան, Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան և Արիության ոսկե թուր

Գասպար Կարապետի Ոսկանյան (հունվարի 9, 1887(1887-01-09), Գրիգորիուպոլիս - սեպտեմբերի 20, 1937(1937-09-20) կամ դեկտեմբերի 24, 1940(1940-12-24), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է արդվինցի գաղթականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, ավարտել Տիրասպոլի հետևակային գնդի կրտսեր հրամկազմի դպրոցը (1910), Թիֆլիսի ռազմական ուսումնարանը (1913), ԲԳԿԲ-ի Գլխավոր շտաբի ակադեմիայի բարձրագույն հրամկազմի դասընթացները (1922Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է ավստրո-գերմանական ռազմաճակատում, հասել գնդապետի աստիճանի։ Մասնակցել է 1917Փետրվարյան, ապա Հոկտեմբերյան հեղափոխությանը։ Կամավոր մտել է նորաստեղծ կարմիր բանակի շարքերը, նշանակվել գնդի հրամանատար, ապա Մոսկվայի զինկոմիսարիատի զինկոմ, նշանակալի ներդրում ունեցել նոր բանակի կազմակերպմանն ու համալրմանը։ 1918 թվականի նոյեմբերի 17-ին նշանակվել է Սամարայի դիվիզիայի (հետագայում՝ 25-րդ հրաձգային) հրամանատար, կռվել Կոլչակի զորքերի և Չեխոսլովակյան կորպուսի դեմ՝ Ուրալի վերագրավման համար։ Ոսկանյանի դիվիզիայում է կռվել Վասիլի Չապաևը։ Ուրալսկ քաղաքի վերագրավման մարտերում վիրավորվել է (1919, հունվար), ապաքինվելուց հետո նշանակվել (1919, հունիս) 49-րդ դիվիզիայի, իսկ Չապաևի մահից (1919, սեպտեմբեր) հետո՝ կրկին 25-րդ («Չապաևյան») դիվիզիայի հրամանատար։ 1919 թվականի հոկտեմբերին ստանձնել է 4-րդ բանակի հրամանատարությունը, գլխավորել մարտերը մինչև Ուրալյան ռազմաճակատի վերացումը (1920, հունվար)։ 1920 թվականի հունիս—օգոստոսին գլխավորել է հարավարևմտյան ռազմաճակատում սպիտակ լեհերի դեմ կռվող 12-րդ բանակը։ 1922 թվականին նշանակվել է 6-րղ կորպուսի հրամանատար, 1925 թվականին՝ Թուրքեստանյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ։ 1926-1929 թվականներին Ֆինլանդիայում, ապա Իտալիայում վարել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչների զինվորական կցորդի պաշտոն։ 1931 թվականից փոխադրվել է պետական աշխատանքի, զբաղեցրել տարբեր պաշտոններ։

«Քաղաքացիական պատերազմում ցուցաբերած զորավարական տաղանդի և հերոսության համար» խորհրդային իշխանությունների կողմից պարգևատրվել է Կարմիր դրոշի և Կարմիր աստղի երեքական շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 625 CC-BY-SA-icon-80x15.png