Գրիգորիուպոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգորիոպոլիսի քարտեզը

Գրիգորիոպոլիս, քաղաքատիպ ավան Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում, Դնեպր գետի ձախ ափին, Տիրասպոլ քաղաքից 45 կմ( հյուսիս-արևմուտք, նավահանգիստ։ 9 հազար բնակիչ (1976)։ Կան գինեգործական և պահածոևերի գործարաններ։ Քաղաքը Գրիգորիոպոլիս կոչվել է ի պատիվ Գրիգոր Լուսավորչի. այն հիմնվել է այստեղ հաստատված հայերի կողմից՝ Եկատերինա II կայսրուհու հրահանգով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Մոլդովայից ու Բեսարաբիայից շուրջ 4000 հայեր գաղթեցին և հաստատվեցին Դուբոսարի քաղաքում, ապա հիմնադրեցին Գրիգորիոպոլիս քաղաքը (Գրիգորիոպոլիսի հանդիսավոր հիմնադրմաև արարողությունը տեղի ունեցավ 1792 թվականի հուլիսի 15-ին) և Իոսիֆովկա ու Վասիլևկա հայաբնակ գյուղերը։ Վերաբնակեցման կազմակերպողներից էին ռուս և հայ ականավոր գործիչներ՝ գեներալ Մ․ Ի․ Կուտուզովը, Տ․ Արղությանը, Գ․ Զաքարյանը։ 1794 թվականի հոկտեմբերի 12-ին Եկատերինա կայսրուհու հրամանագրով Գրիգորիոպոլիսը մտավ Եկատերինոսլավի նահանգի մեջ՝ ստանալով իր տարբերանշանը, կնիքը ն քաղաքային մագիստրատի դասային ներկայացուցչական հաստիքներ։

Ռուսական կառավարությունը հաստատեց հայաբնակ Գրիգորիոպոլիս վարկավորումը՝ մի շարք արտոնություններով։ 325 բնակելի տների, մագիստրատի ն եկեղեցական շինարարության համար տրվեց ավելի քան 100 հազար ռուբլի, իսկ բնակչությունն ստացավ ազատ առևտրի իրավունք։ Գրիգորիոպոլիսի հայկական մագիստրատի իրավասության տակ էին նաև քաղաքի այլազգի բնակիչները, որոնք ապրում էին հայկական մագիստրատի հետ կնքած պայմանագրային հիմունքներով։ Առաջին քաղաքագլուխ է ընտրվել Նոր Նախիջևանից Գրիգորիոպոլիս տեղափոխված կապիտան Պողոս Թումանովը։ Շինարարական աշխատանքները Գրիգորիոպոլիսում ծավալվեցին 1793 թվականին ն հիմնականում ավարտվեցին 19-րդ դարի սկզբներին։ Գրիգորիոպոլիսը հայտնի էր իբրն առևտրական քաղաք։ Խոշոր վաճառականությունը, օգտվելով ռուս, կառավարության՝ 1796 թվականին տրամադրած դրամական փոխատվությունից, ստեղծեց 95 հոգուց բաղկացած առևտրավաճառականական ընկերություն, որը Ռուսաստանին նոր միացված մարզի առաջին առևտրական կազմակերպությունն էր և Ռուսաստանի հարավում առևտուր ծավալեց արևելյան երկրների հետ։

1840-ական թվականներին Սենատի որոշմամբ թույլատրվեց մոլդովացիներին և ռուսներին ընտրելու իրեևց ներկայացուցիչներին Գրիգորիոպոլիս մագիստրատում և քաղաքային դումայում։ 1860-1870-ական թվականներին բուրժուական ռեֆորմներից հետո իսպառ վերացավ Գրիգորիոպոլիսի հայկական գաղութի ինքնավարությունը։ Սակայն ևայերին հաջողվեց Գրիգորիոպոլիսում պահպանել իրենց համայնքը։

Գրիգորիոպոլիսի քարտեզը

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորիոպոլիսի հիմնադրման սկզբից ևեթ սկսեց ձևավորվել առևտրա-արդյունաբերական մի խավ, որը հայ բնակչության հիմնական զանգվածներից անջրպետված էր ինչպես կուտակած հարստությամբ, այնպես էլ դիրքով։ Եթե սկզբում Գրիգորիոպոլիսի խոշոր վաճառականությունը սահմանափակվում էր միայն արևելյան (թուրքական, մոլդովական, վալաքյան) շուկաներով, ապա հետագայում նա սկսեց առևտուր անել նաև ռուսական շուկաներում։ Առևտրի զարգացումը, շփումը ռուսական շուկաների հետ զարկ տվեց տեղական արտադրության զարգացմանը։ Ռուսաստանի մանածագործական կենտրոնների հետ սերտ կապը նպաստեց հայկական գաղութում տեքստիլ և կաշվի արդյուևաբերության ստեղծմանը։ Գրիգորիոպոլիսում կային նաև ճարպի մշակման և մոմի գործարաններ։ Գրիգորիոպոլիսի հայերն զբաղվում էին նաև անասունների վաճառքով, ունեիև ձիաբուծարան։

Գրիգորիոպոլիսի տնտեսական կյանքն սկսեց անկում ապրել 1830-ական թվականներին։ Դրան նպաստեցին Ռուսաստանի ֆինանսների մինիստր Ե․ Ֆ․ Կանկրինի մաքսային ռեֆորմները, որոնցով հայերը զրկվեցին անմաքս առնտուր անելու իրավունքից։ Բացի այդ, աճող Օդեսան, Քիշնևը իրենց էին ձգում խոշոր առևտրականներին ու արդյունաբերողներին։ Գրիգորիոպոլիսի հայերից շատերը իրենց առևտրա-արդյունաբերական գործունեությունը տեղափոխեցին Օդեսա։ 19-րդ դարի 1-ին քառորդից նկատելիորեն աշխուժացավ Գրիգորիոպոլիսի հասարակական կյանքը։ Հայրենիքի յուրաքանչյուր անցուդարձ լայն արձագանք էր գտնում Գրիգորիոպոլիսի գաղութում։

Հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1806 թվականին Մանվել Գյումուշխանեցու ջանքերով բացվեց ծխական դպրոց, 1868 թվականին Դավիթ Շահինյանցի նախաձեռնությամբ՝ հայկական իգական դպրոցը։ Քաղաքում սկսեց աճել մոլդավացիների և ռուսների թիվը, բացվեց նաև ռուսական դպրոց, կառուցվեց ուղղափառ եկեղեցի։ Գրիգորիոպոլիսի հասարակայնություևը, նրա ներկայացուցիչները սերտորեն կապված էին հայրենիքի հետ, գաղափար ունեին հայ ժողովրդի ազատագրական շարժման մասին, հետաքրքրվում էին 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքով և ըստ հնարավորության օգնություն էին ցույց տալիս ռուսական բանակին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 224 CC-BY-SA-icon-80x15.png