Գասբեկի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Գասբեկի ամրոց
Kasteelgaasbeek.jpg
Տեսակ շատո և թանգարան
Տեղագրություն Gaasbeek
Վարչական միավոր Lennik
Երկիր Flag of Belgium (civil).svg Բելգիա
Ընթացիկ
սեփականատեր
Ֆլամանադախոս համայնք
Կոորդինատներ: 50°47′48.001200099998″ հս․ լ. 4°11′49.9992001″ ավ. ե. / 50.79666700002777446° հս․. լ. 4.197222000028° ավ. ե. / 50.79666700002777446; 4.197222000028
Գասբեկի ամրոցը գտնվում է Բելգիաում
Գասբեկի ամրոց
Castle of Gaasbeek Վիքիպահեստում

Գասբեկի ամրոց (հոլ.՝ Kasteel van Gaasbeek), գտնվում է Լեննիկ կոմունայում, Բրյուսելից հարավ-արևմուտք (բելգիական Ֆլամանդական Բրաբանտ նահանգում): Ամրոցին կից գտնվում է արհեստական լճերի կասկադը, բնական այգիներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գասբեկի ամրոցը առաջին անգամ կառուցել են մոտավորապես 1236 թվականին, Գոտֆրիդ Լուվենսկու կողմից, Ֆլանդրիա և Էնո հարևաններից պաշտպանվելու նպատակով: Մինչև Ֆրանսիակաան հեղափոխությունը ամրոցը հանդիսանում էր Գասբեկ կոմսերի տոհմական տունը: Կոմսերից մեկը բրյուսելյան բնակչությանը տրամադրեց իր դեմ, ինչի հետևանքով 1388 թվականին քաղաքացիները քանդեցին ամրոցը: 16-րդ դարի սկզբին Գորն կոմսերը ամրոցի փլատակների վրա հիմնեցին նոր ամրոց. 16-րդ դարի կեսերին այն պատկանում էր կոմս Էգմոնտին: 1695 թվականին Պֆալցի համար մղվող պատերազմի ժամանակ, ամրոցը կողոպտվեց ֆրանսիական բանակի կողմից:

1887-1889-ական թվականներին ամրոցը վերակառուցվեց ճարտարապետ Շառլ Ալբերի կողմից, ստանալով ներկայիս տեսքը: 1921 թվականին մարկիզ Վիսկոնտին, ամրոցւ վերջին տիրուհին այն փոխանցեց Բելգիա պետությանը, 1924 թվականին այնտեղ թանգարան բացեցին, իսկ 1980 թվականին ամրոցը անցավ Ֆլամանադալեզու համայնքին:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուի հիմնական մաս են կազմում 15-16-րդ դարերի իրեր՝ մարկիզ Վիսկոնտիի հավաքածուից, ինչը ամրոցում ստեղծում է Վերածննդյնան դարաշրջանի մթնոլորտ: 2004 թվականի ապրիլին բացվեց թանգարանային նոր թև, որտեղ ի թիվս այլ իրերի ցուցադրվում է Վիսկոնտիի յուրահատուկ սանհանգույցը, 19-րդ դարի երկրորդ կեսին վերագրվող իրերով, պարբերաբար անցկացվում է Guerlain բույրերի դեգուստացիա, վերջինս հանդիսանում է թանգարանի հովանավորը: Թանգարանի արխիվում պահվում է 13-17-րդ դարերին պահտկանող փաստաթղթեր:

Ամրոցի թանգարանը և այգին այցելուների համար բաց են ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 4-ը: Այգին հասանելի է այցելուների համար միայն կազմակերպված խմբերով զոբոսավարի ուղեկցությամբ:


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]