Գառնիկ Շախկյան
Գառնիկ Շախկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 22, 1937 |
Ծննդավայր | Շնող, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 29, 2018 (81 տարեկան) |
Կրթություն | ՀԱՊՀ, Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ |
Պարգևներ |
Գառնիկ Սմբատի Շախկյան (ապրիլի 22, 1937, Շնող, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 29, 2018), հայ ճարտարապետ, (1993), պրոֆեսոր (1994), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, (2012)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան՝ ճարտարապետություն մասնագիտության գծով։ 1987 թվականին վերապատրաստման դասընթացներ է անցել Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում։ 1992 թվականին սովորել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում։ 1961-1967 թվականներին եղել է Ալավերդի քաղաքի գլխավոր ճարտարապետը, 1967-1978 թվականներին` Հայկոմուննախագիծ ինստիտուտի գլխավոր մասնագետ, ճարտարաշինական բաժնի վարիչ։
1978 թվականից դասախոսում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում։ Հեղինակ է 15 գրքի, 250-ից ավելի հոդվածների։
Հեղինակ է հետևյալ ճարտարապետական կառույցների`
- Գրողների ստեղծագործական տունը Ծաղկաձորում, 1976
- Հյուրանոցներ Արմավիր (1974), Մարտունի (1980) քաղաքներում
- Ալավերդի քաղաքի քաղաքապետարանի շենքը, 1975
- Մանկական ճամբար Ծաղկաձորում, 1977
- Նեղուցի մատուռ, 2006
- Հուշակառույցներ Ալավերդի քաղաքում, Շնող (1980), Լճկաձոր (1986) գյուղերում
- Բնակելի տներ, կոմունալ օբյեկտներ ՀՀ տարբեր շրջաններում[1]
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ Լեզվի գերագույն խորհրդի անդամ ճարտարապետության գծով
- ՀՀ Պետական մրցանակների ճարտարապետության հանձնախմբի անդամ
- ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի խորհրդի անդամ
- Հայաստանի ճարտարապետների միության անդամ
- Հայաստանի գրողների միության անդամ, 2007
- Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
- ԵՐՃՇՊՀ-ի ճարտարապետական ֆակուլտետի և մասնագիտական խորհուրդների անդամ
- Ճարտարապետական գծով դոկտորական ատենախոսությունների մասնագիտական խորհրդի անդամ[2]
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են հայ ճարտարապետության պատմության և տեսության հարցերին, Լոռու ճարտարապետական դպրոցին («Օձունի եկեղեցին», 1983, «Լոռի. պատմության քարակերտ էջերը», 1986)։ Մասնավորապես հիմնավորել է 8-9-րդ դդ. Հայաստանում շինարարական գործունեության ընթացքը, շրջանառության մեջ դրել մինչ այդ անհայտ կամ սակավ հայտնի հուշարձաններ և շինարարական իրողություններ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոֆիայի «Բիենալե-91»-ի դափնեկիր
- Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2012)[3]
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օձունի եկեղեցին։ Ճարտարապետական-քննական ակնարկ, Երևան, «Սովետական գրող», 1983 (համահեղինակ)։
- Զվարթնոց, Գագկաշեն։ [Ճարտարապետական գիտական ուսումնասիրություն], Երևան, «Սովետական գրող», 1984 (համահեղինակ)։
- Հայ ժողովրդի ճարտարապետական ժառանգությունը։ (Համառոտ պատմական ակնարկ), Բարելավված վերահրատարակություն, Երևան, «Հայաստան», 1985 (համահեղինակ)։
- Լոռիի պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986։
- Խորհրդային Հայաստանի ճարտարապետական հուշարձանները (հայերեն, ռուսերեն, անգլերեն), Երևան, 1999[4]։
- Կայծոն-Շնող հայրենագիտարան, Երևան, 1999։
- Հայ ճարտարապետության յոթ հրաշալիքներ, Երևան, 2001[5]։
- Հայ ժողովրդի ճարտարապետական-շինարարական գործունեությունը 7-9-րդ դարերում, Երևան, 2004։
- Պատկերազարդ կենսագրական հայրենագիտարան, Երևան, 2004։
- Հովհաննես Թումանյան, Հայրենագիտական համանվագներ, Երևան, 2005[6]
- Ոգի, գույն, կերպար, Երևան, 2009։
- Թումանյանի ընտանեկան աշխարհը, Երևան, 2011։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Շախկյան Գառնիկ Սմբատի»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2014-11-25
- ↑ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
- ↑ Խորհրդային Հայաստանի ճարտարապետական հուշարձանները
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարան
- ↑ «Գառնիկ Շախկյան. Հովհաննես Թումանյան. Հայրենագիտական համանվագներ. Երևան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2005, 256 էջ»։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-27-ին։ Վերցված է 2014-11-25
|
- Ապրիլի 22 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Շնող (Լոռու մարզ) գյուղում ծնվածներ
- Նոյեմբերի 29 մահեր
- 2018 մահեր
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի շրջանավարտներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Շնող գյուղում ծնվածներ
- Հայ ճարտարապետներ
- Հայաստանի ճարտարապետների միության անդամներ
- Հայաստանի գրողների միության անդամներ