Jump to content

Գառնիկ Ավանեսյան (փոխգնդապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գառնիկ Ավանեսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավանեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գառնիկ Ավանեսյան
Ծնվել էհունիսի 5, 1963(1963-06-05)[1] (61 տարեկան)
ՔաղաքացիությունԼՂԻՄ և  Արցախ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
ՄասնագիտությունԱզատամարտիկ

Գառնիկ Շմավոնի Ավանեսյան (հունիսի 5, 1963, Շոշ (ԼՂՀ Ասկերանի շրջան)), ազատամարտիկ։ ՊԲ փոխգնդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի մեքենաշինական տեխնիկումը (1983) և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1991)։ 1982-1985 թթ. ծառայել է Գերմանիայում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ զորախմբում։ 1988-1994 թվականներին Շուշի կամավորական ջոկատի և ՊԲ տարբեր ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Շուշիի (Քարինտակ, Բերդաձորի ենթաշրջանի գյուղեր, Շոշ), Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Ասկերանի (Խոջալու, Ասկերան, Նախիջևանիկ, Արանզամին, Փուջամալ և այլն), Աղդամի, Մարտակերտի, Ֆիզուլիի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման համար» մեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։