Jump to content

Գաուդա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ՀամայնքDrakenstein Local Municipality?
Մակերես7,65 կմ²
ԲԾՄ42 մետր
Բնակչություն3441 մարդ (2011)
Հեռախոսային կոդ023
Փոստային դասիչ6821[1][2]
Գաուդա (քաղաք) (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Գաուդա (քաղաք) (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Գաուդա[3] (աֆրիկաանս՝  և անգլ.՝ Gouda), փոքր քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմտյան մասում՝ Արևմտյան Կապում։ Մտնում է Կապ Ուայնլենդս տարածքի մեջ։ Ներառված է Դրակենշտեյնի տեղական մունիցիպալիտետի կազմում։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրն իր ժամանակակից անվանումը ստացել է 1929 թվականին։ Գաուդա տեղանվան ծագման երկու տարբերակ կա. առաջինի համաձայն՝ անունը կապված է Խոյսան բառի հետ, որը նշանակում է այծքաղ, երկրորդ տարբերակի համաձայն՝ Գաուդան բխում է մեկ այլ տեղանունից` հոլանդական Գաուդա քաղաքից[4]։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է նահանգի արևմտյան մասում՝ Կլեյն-Բերխրիֆիր գետի ձախ ափին, Քեյփթաուն մայրաքաղաքից մոտավորապես 62 կիլոմետր հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 42 մետր է[5]։

Քաղաքի կլիման մերձարևադարձային միջերկրածովյան է։ Տարեկան միջին տեղումների քանակը 511 մմ է։ Ամենաշատ տեղումները գալիս են ապրիլ-հոկտեմբեր ամիսներին։ Օդի ջերմաստիճանը տատանվում է 17,6°C (հուլիսին) մինչև 30,8°C (փետրվարին)։ Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է։ Այս ամսվա միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանը 5,8°C է[6]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմել է 2580 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 47,98 տոկոս, կանայք՝ համապատասխանաբար 52,02 տոկոս։ Ռասայական առումով աֆրիկացիները կազմել են քաղաքի բնակչության 89,11%-ը, սևամորթները՝ 7,87%-ը, սպիտակամորթները՝ 3,02%-ը։ Քաղաքաբնակների շրջանում ամենատարածված լեզուներն էին աֆրիկաանսը (92,95%), կոսան (5,66%) և անգլերենը (1,4%)[7]։

2011 թվականի պաշտոնական մարդահամարի ժամանակ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գաուդայում բնակչությունը կազմել է 3441 մարդ, որոնցից 49%-ը տղամարդիկ էին, 51%-ը՝ կանայք։ Քաղաքի բնակչությունը կազմել է 89,94%-ը, սևամորթները` 8,46%-ը, սպիտակամորթները՝ 1,31%, ասիացիները (ներառյալ հնդիկները)` 0.17%, այլ ցեղերի ներկայացուցիչները` 0.09%: Քաղաքի բնակիչների շրջանում ամենատարածված լեզուներն էին աֆրիկաանսը (90,64%), կոսան (4,85%), անգլերենը (1,63%), ցվանան (0,99%) և սեսոտոն (0,84%)[8]։

Քաղաքով է անցնում տարածաշրջանային R44 մայրուղին։ Այստեղ կա երկաթուղային կայարան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. South African Post Office
  2. http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  3. Южно-Африканская Республика. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1980.
  4. Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
  5. «Gouda, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  6. «Gouda climate» (անգլերեն). South Africa Explorer. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  7. «Gouda» (անգլերեն). Census 2001. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  8. «Gouda» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.