Գանձակի ճակատամարտ (363)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանձակի ճակատամարտ (այլ կիրառումներ)


Գանձակի ճակատամարտ
Հայ-պարսկական պատերազմներ
Թվական 363 թվական
Վայր Գանձակ
Արդյունք հայկական կողմի հաղթանակ
Հակառակորդներ
Արշակունիների թագավորություն Արշակունիների թագավորություն Senmurv.svg Սասանյան Պարսկաստան
Հրամանատարներ
Վասակ Մամիկոնյան անհայտ
Կողմերի ուժեր
անհայտ անհայտ (ավելի մեծաթիվ քան հայոց զորքը)

Գանձակի ճակատամարտ, ռազմական բախում Արշակունիների թագավորության և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել 363 թվականին։ Նույն թվականին Հռոմի և Պարսկաստանի միջև կնքվել էր «Ամոթալի հաշտության պայմանագիրը», ըստ որի՝ Հռոմը չէր օգնելու Մեծ Հայքին, եթե պատերազմ բռնկվեր Արշակունիների թագավորության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Օգտվելով այս նպաստավոր պայմաններից՝ Շապուհ Երկարակյացը սկսում է արշավանքներ ձեռնարկել Մեծ Հայքի հարավային գավառների ուղղությամբ, որոնցից մեկի հետևանքով հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանը հայոց զորքը շարժվում է դեպի Գանձակ և այնտեղ, ճակատամարտելով պարսկական զորքի դեմ, հաղթանակ տանում[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերթական հռոմեա-պարսկական պատերազմն ավարտվում է Հռոմի պարտությամբ։ Հուլիանոս կայսրը, մոտենալով Տիզբոնին, ճակատամարտում է պարսից արքա Շապուհ Երկարակյացի հետ և զոհվում ճակատամարտում։ Նոր կայսրը՝ Հովիանոսը, անհրաժեշտ չի համարում շարունակել պատերազմը և պայմանագիր է կնքում Պարսկաստանի հետ։ Ըստ այդ պայմանագրի՝ հայոց հարավային 5 նահանգները՝ 15 բերդերով և քաղաքներով հանդերձ, անցնելու էին պարսիկների տիրապետության տակ։ Նրանց էր զիջվում նաև հռոմեական տարածքներ Հյուսիսային Միջագետքը՝ Մծբին կենտրոնով։ Հռոմի այս քաղաքականությունը և կնքված պայմանագիրը 4-րդ դարի հռոմեացի պատմիչ Ամմիանոսը համարել է «ամոթալի»։ Այս պայմանագիրը թույլ է տվել պարսից արքա Շապուհ Երկարակյացին ազատորեն իրագործել իր՝ Մեծ Հայքի հետ կապված պլանները[1]։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտվելով Մծբինի պայմանագրով իրեն շնորհված ազատությունից՝ Շապուհ Երկարակյացն իր ուժերը սկսում է կենտրոնացնել հայոց հարավային սահմանի մոտ։ Այս մասին Գանձակում գտնվող հայ սահմանապահները տեղեկացնում են հայոց արքային՝ Արշակ Բ-ին, որն էլ իր հերթին հրամայում է սպարապետ Վասակ Մամիկոնյանին շարժվել դեպի հայոց հարավային սահման։ Սպարապետի գլխավոր խնդիրն էր թույլ չտալ հակառակորդին ներխուժել հայոց կենտրոնական նահանգներ, որի համար անհրաժեշտ էր փակել պարսից զորքի հնարավոր ուղիները։ Սպարապետը շտապում էր նաև թույլ չտալ պարսից զորախմբերի միավորումը և օգնական ուժերի ժամանումը։ Մինչև արշավանքի սկիզբը՝ հայոց սպարապետը իրականացրել է զորահանդես՝ զորքի մարտունակությունը ստուգելու համար։

Aquote1.png Հայոց թագավորի սահմանապահները, որ նստած էին Ատրպատականի Գանձակում, վաղօրոք այս բանը իմաց էին տալիս Արշակ թագավորին, դեռ (Շապուհը) Ատրպատական չհասած։ Հայոց Արշակ թագավորն այս իմանալուն պես հրաման էր տալիս իր Վասակ սպարապետին` իր բոլոր զորքերը կազմակերպել և հասնել, Պարսից Շապուհ թագավորին դիմադրել... Վասակ սպարապետը առաջ շարժվեց, հասավ ու ընդհարվեց պարսից թագավորի հետ։
- Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Դ, գլ. ԻԱ
Aquote2.png


Երկար ռազմերթից հետո հայկական բանակը հասնում է Գանձակ (Շահաստան) և, ճակատամարտելով պարսկական բանակի դեմ, թույլ չի տալիս նրանց ներխուժել երկիր։ Պարսկական բանակի ոչ բոլոր զորաջոկատներն էին հասցրել կենտրոնանալ մի վայրում և ռազմական դիրք գրավել։ Վասակ Մամիկոնյանի հարձակումը հանկարծակիի է բերում նրանց։ Չդիմանալով հայոց զորքի գրոհին՝ պարսկական բանակը սկսում է նահանջել։ Ցանկանալով իր հաղթանակը ավելի ամրապնդել՝ Վասակը շարունակում է հետապնդումը մինչև նաև պարսկական տիրույթներում[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Մեր հաղթանակները», հատոր Բ։ Երևան: «Նորավանք» հրատարակչություն։ 2009։ էջեր 12–15