Գանդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գանդակ
Բնութագիր
Երկարություն630
Ավազանի մակերես46 300 կմ²
Ջրի ծախս1760 ± 0,001 մ³/վ
Ջրահոսք
ԱկունքՄուստանգ-Կհոլա և Կյուքոմա-Կհոլա
Ակունքի տեղակայումԴհաուլագիրի
Բարձրություն6000 մ
ԳետաբերանԳանգ
Գետաբերանի տեղակայումԳանգես
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՄյագդի Խոլա, Տրիշուլի գետ և Ռահուղաթ Խոլա
ԵրկիրՀնդկաստան
ԵրկրամասՊանտա
ՋրահավաքԳանգեսի ավազան

Գանդակ (Նարայանի, նեպալ.՝ कालीगण्डकी नदी, հինդի՝ कालीगण्डकी), գետ Նեպալում և Հնդկաստանում, Նեպալի չորս ամենամեծ գետերից մեկը։

Վերին հոսանքը կրում է Կալի-Գանդակ անվանումը։ Սկիզբ է առնում Հիմալայներից, Կալի-Գանդակի ակունքը Մուստանգ-Կհոլա և Կյուքոմա-Կհոլա գետերի միաձուլումն է։

Գետի ավազանն զբաղեցնում է Նեպալի կենտրոնական հատվածը։ Վտակներում գտնվում է Մուստանքի թագավորությունը՝ Տիբեթին հարակից։ Գետը թափվում է Պանտա շրջանում գտնվող Գանգ։ Պատմականորեն ճանապարհը հայնտի է որպես առևտրական ուղի Հնդկաստանի և Տիբեթի միջև, իսկ առաջին հերթին որպես աղ վաճառելու ուղի։

Գետի ուղին հայտնի է նաև նրանով, որ բաժանում է Մեծ Հիմալայան լեռնաշղթան երկու ամենամեծ բարձրությունների՝ Աննապուրնա և Դաուլաքիրի, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը 8000-ից ավելի է, իսկ գագաթների հեռավորությունը միմյանցից 35 կմ։ Գետն այս շրջանով անցնում է 2540 մետր բարձրության վրայով, այդ իսկ պատճառով Կալիգանդական կիրճը համարվում է աշխարհի ամենախորը կիրճը։

Նեպալում ծավալված քաղաքացիական պատերազմի ընթացքում ճանապարհը երբեմն ընկնում էր մաոիստների տիրապետության տակ։ Քանի որ ճանապարհով անցնում էին տուրիստական ուղիներ, մաոիսները հարկ էին վերցնում զբոսաշրջիկներից 5-10 դոլլարի չափով՝ «ինքնակամ» տալու կամ խմբի «պաշտպանության» տեսքով, տալով դրա հետ նաև անդորագիր, որպեսզի հարկը չհավաքվի երկու անգամ։ Այդ ամենով հանդերձ մաոիստների և զբոսաշրջիկների միջև միջադեպեր տեղի չեն ունեցել, չնայած զբոսաշրջիկների հարաբերականորեն մեծ թվի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանդակ» հոդվածին։