Jump to content

Դհաուլագիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դհաուլագիրի
Տեսակլեռ
Երկիր Նեպալ
Վարչատարածքային միավորGandaki Province?
ԼեռնաշղթաՀիմալայներ և Dhaulagiri Himal?
Մասն էՀիմալայներ
Բարձրությունը ծովի մակարդակից8167 մետր
Հարաբերական
բարձրություն
3357 մետր

Դհաուլագիրի (սանսկրիտ՝ «Սպիտակ սար», նեպալերեն՝ धौलागिरी, Dhaulāgirī), բազմագագաթ լեռնազանգված Մեծ Հիմալայներում, Նեպալում։ Ունի 11 գագաթ, որոնցից գլխավորի բարձրությունը 8221 մ է։ Այդ ցուցանիշով յոթերորդ տեղն է գրավում աշխարհում: Ընդ որում՝ ամբողջությամբ մեկ երկրի սահմաններում գտնվող սարերի մեջ առավել մեծ բարձրություն ունեցողն է հանդիսանում ամբողջ աշխարհում: Ամենաբարձրն է նաև Գանդակ գետի ավազանում: Մնացած 10 գագաթներից յուրաքանչյուրի բարձրությունն անցնում է 7000 մետրից: Կան սառցադաշտեր։

Դհաուլագիրիի ամենաբարձր գագաթն առաջին անգամ նվաճվել է 1960 թվականի մայիսի 13-ին, շվեյցարա-ավստրիա-նեպալյան արշավախմբի կողմից:

Դհաուլագիրիից 34 կիլոմետր դեպի արևելք ընկած է 8000 մետրից բարձր մեկ այլ լեռնագագաթ՝ Անապուրնա I-ը (8.091 մ): Դրանց միջև ձգվում է Գանդակի կիրճը, որը համարվում է աշխարհի ամենախոր կիրճը:

Անվանումը սանսկրիտով է. կազմված է դհավալա՝ «սպիտակ»[1] և գիրի՝ «սար»[2] բառերից, այսինքն՝ «սպիտակ սար»[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Monier-Williams, op. cit. p. 513
  2. Monier-Williams, op. cit. p. 355
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • American Alpine Journal, 1974, 1976, 1977, 1979, 1986, 1987, 1994, 1999, 2000.
  • Eiselin, Max, The Ascent of Dhaulagiri, OUP, 1961
  • Ohmori, Koichiro (1994). Over the Himalaya. Cloudcap/The Mountaineers.
  • Himalayan Index

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դհաուլագիրի» հոդվածին։