Գաձադայի տեսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաձադայի տեսարան
տեսակգեղանկար և Վեդուտա
նկարիչԲերնարդո Բելոտո
տարի1744
բարձրություն84,5 սանտիմետր
լայնություն98,5 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էԲրերա պատկերասրահ
հավաքածուԲրերա պատկերասրահ
https://pinacotecabrera.org/collezione-online/opere/veduta-di-gazzada-2/ կայք
Ծանոթագրություններ

«Գաձադայի տեսարան» (իտալ.՝ Veduta di Gazzada), իտալացի նկարիչ, գեղանկարիչ, փորագրող, օֆորտի վարպետ, վենետիկյան վեդուտայի դպրոցի ներկայացուցիչ Բեռնարդո Բելոտտոյի նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1744 թվականին[2]։ Յուղաներկով կտավի չափերն են 64,5 × 98,5 սմ։

Այսօր «Գաձադայի տեսարան» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Բրերա պատկերասրահում (Միլան, Իտալիա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1744 թվականին Բեռնարդո Բելոտտոն երկարատև ուղևորություն է կազմակերպում Իտալիայի տարածքում։ «Մելցի վիլլան Գաձադայում Վարեզեի ափին» և «Գաձադայի տեսարան» նկարները հեղինակը, կարծես թե, ստեղծել է որպես զույգ նկար․ դրանք երկուսն էլ այսօր գտնվում են Բրերա պատկերասրահում։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գաձադայի տեսարան» ստեղծագործությունում հեղինակը պատկերել է Գաձադա բնակավայրը, որը ձևավորվել է եկեղեցու շուրջ, իսկ վերջինս էլ գտնվում է Վարեզե լճի մոտ՝ անտառներով շրջապատված։ Նկարում համեստ գյուղական տեսարան է, որը տարբերվում է հեղինակի ավելի վաղ նկարած ու ավելի կենդանի Վենետիկի ջրանցքներից։ Հասարակ ճարտարապետությունը, շրջապատի սրտառուչ պարզությունը մանրամասն լուսավորված են, բայց միևնույն ժամանակ ծառերի սաղարթները կանաչ ու շագանակագույն երանգներով, հանգիստ ճշգրտությամբ են պատկերված։

Նկարիչը Ջովաննի Անտոնիո Կանալետտոյի օրինակին հետևելով՝ սկզբից նկարել է իրականությունից՝ դրսից, իսկ հետո մանրամասն վերամշակել է արվեստանոցում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Пинакотека Брера. Милан». Под ред. Стефано Дзуффи. = Pinacoteca di Brera: Milano. — /Пер. с ит. — М.: ЗАО «БММ», 2006. — 160 с. — (Великие музеи мира). — 3000 экз. — ISBN 5-88353-246-X
  1. «View of Gazzada - Bernardo Bellotto». pinacotecabrera.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 12-ին.
  2. «Veduta di Gazzada | Haltadefinizione». www.haltadefinizione.com (իտալերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 12-ին.