Գալվես (հյուրանոց)
Տեսակ | հյուրանոց |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Գալվեսթոն[1] |
Ճարտարապետական ոճ | Mission Revival architecture? |
Հիմնադրված է | 1911 |
Ճարտարապետ | John Mauran? |
Ժառանգության կարգավիճակ | Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից |
![]() | |
![]() | |
Գալվես (հյուրանոց) (անգլ.՝ Hotel Galvez), հյուրանոց, որը գտնվում է Մեքսիկական ծոցի ափերիnմ`Գալվեստոն քաղաքում (Տեխաս նահանգում)։ Հյուրանոցը, ինչպես և Գալվեստոն քաղաքը, կոչվել են Իսպանիայի փոխարքա Բեռնանդո դե Գալվես-ի-Մադրիդի (Bernardo de Gálvez y Madrid) պատվին։
1979 թվականի ապրիլի 4-ին «Գալվես» հյուրանոցը 79002944 համարով մտցվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյան[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1940 թվականին առաջարկվել է կառուցել խոշոր հյուրանոց Գալվեստոնում՝ Մեքսիկական ծոցի ափին։ Շինության նախագիծը մշակել է Սենթ Լուիսից Mauran & Russell ճարտարապետական ֆիրման։ Կառուցումը սկսվել է 1910 թվականին, իսկ ավարտվել՝ 1911 թվականին։
Հյուրանոցի կառուցումը, որը արժեցել է 1 մլն ԱՄՆ դոլար ֆինանասավորել են տեղական գործարարները և ներդրողները։ 1911 թվականի հունիսին հյուրանոցը ընդունել է իր առաջին հյուրերին (դեռևս մինչև շինարարության լրիվ ավարտը)[3][4][5]։ Տարբեր տարիների «Գալվես»ի հյուրանոցում կանգ են առել շատ հայտնիներ՝ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը, Դուայթ Էյզենհաուերը, Ռիչարդ Նիքսոնը և Լինդոն Բ. Ջոնսոնը[6][7]։ 2008 թվականի սեպտեմբերի 13-ին Գալվեստոնում մոլեգնած Այք փոթորիկի ժամանակ հյուրանոցին համեմատաբար փոքր վնաս է հասցվել, քանի որ հիմնական հարվածը մեղմացվել է Սիուոլի պաշտպանական պատով։ Ուժեղ քամին մասնակիորեն վնասել է հյուրանոցի տանիքի կղմինդրը։ Բացի այդ, մասամբ հեղեղվել են ցածր մակարդակի վրա գտնվող որոշ տարածքներ՝ գրասենյակներ, ֆիտնես-կենտրոն, սպա-կենտրոն և լվացքատուն։ 2008 թվականի հոկտեմբերի 15-ին հյուրանոցը կրկին բացվել է այցելուների համար[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM — 1994.
- ↑ «Galvez Hotel» (HTML)։ landmarkhunter.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 12.04.2013
- ↑ «Hotel Galvez» (HTML)։ Historical Marker։ Texas Historical Commission — atlas.thc.state.tx.us։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 13.04.2013
- ↑ «Galvez Hotel» (HTML)։ National Register Listing։ Texas Historical Commission — atlas.thc.state.tx.us։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 13.04.2013
- ↑ «Galveston and Hotel Galvez Milestones» (HTML)։ mitchellhistoricproperties.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 14.04.2013
- ↑ «History of Hotel Galvez» (HTML)։ www.texasexplorer.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 14.04.2013
- ↑ «Historical Facts About Hotel Galvez & Spa» (HTML)։ www.galveston.com։ Վերցված է 01.11.2018
- ↑ Laryssa Wirstiuk (28 октября 2008)։ «Hotel Galvez Reopens After Hurricane Ike» (HTML)։ National Trust for Historic Preservation — www.preservationnation.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 12.04.2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hotel Galvez & Spa — A Wyndham Grand Hotel, www.wyndham.com