Խաչեր Գալուստյան
Խաչեր Գալուստյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1915 |
Ծննդավայր | Մարաշ |
Մահացել է | դեկտեմբերի 3, 1985 |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | արևմտահայերեն |
Կրոն | Հայ Առաքելական եկեղեցի |
Կրթություն | Հալեպի Ամերիկյան քոլեջ Բեյրութի Ամերիկյան համալսարան Ֆիլադելֆիայի Թեմբլ համալսարան |
Ազդել է | «Խաչեր Գալուստյան» մանկավարժական կենտրոն |
Երկեր | «Դաստիարակության հոգեբանությունը», «Դաստիարակություն և ընկերային գիտություններ», «Հասկանալ մանուկներին» |
Մասնագիտություն | մանկավարժ |
Աշխատանք | ուսուցիչ, տնօրեն |
Աշխատավայր | Հալեպի Կիլիկյան վարժարան Տրիպոլիի տղաների վարժարան Դարուհի Հակոբյան վարժարան Մելքոնյան կրթական հաստատություն Հայկազյան քոլեջ Գալուստյան համապարփակ կրթական հաստատություն |
Ամուսին | Վանուհի Գալուստյան Ասատուրի |
Ծնողներ | Մովսես Գալուստյան Օվսաննա Չալողլյան |
Զբաղեցրած պաշտոններ | պրոֆեսոր |
Երեխաներ | Մովսես-Վարուժան Շահե Սեդա Հուրի-Սևան |
Խաչեր Գալուստյան (արևմտ․հայ․՝ Խաչեր Գալուստեան, հոկտեմբերի 21, 1915, Մարաշ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 3, 1986, Բեյրութ, Լիբանան), հայ մանկավարժ, պրոֆեսոր։ Իր անունն է կրում Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության մանկավարժական կենտրոնը[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչեր Գալուստյանը ծնվել է 1915 թվականի հոկտեմբերի 21-ին Մարաշ քաղաքում։ Երբ 3 տարեկանն է լրանում, նրա հայրը զինվորագրվում է, այդ իսկ պատճառով ընտանիքը ստիպված է լինում նրան հանձնել Պեյթ-շալոմ գերմանական որբանոց։ Մեծ եղեռնի արդյունքում կորցնում է մորը, քրոջը և երկու եղբայրներին։ 1921 թվականին, երբ Ֆրանսիայի զորքը լքում է Զեյթունը և Կիլիկիան, որբանոցներում գտնվող հայ երեխաներին, այդ թվում Խաչեր Գալուստյանին, ուղակում են Հոմս՝ Սիրիա։ 6 ամսից հետո նրանց ուղարկում են Բիբլոս (Ճիպէյլ)[1][2]։ Այնտող նա Մերձավոր Արևելքի Ընկերության որբանոցում է մնում մինչ 1924 թվականը։ Ապա Խաչեր Գալուստյանին ուղարկում են Հալեպ, որտեղ ինքը գտնում է իր հորը։ Ուսումը ստանում է Հալեպի Հայ Ավետարանական Պեթելի նախակրթարանում, ապա Հալեպի Ամերիկյան քոլեջում, որի շրջանավարտն է դառնում 1932 թվականին։
1941 թվականի հուլիսի 7-ին ամուսնանում է Վանուհի Միսիրյանի հետ։ Վանուհին դարձավ Խաչեր Գալուստյանի բոլոր նախաձեռնությունների գլխավոր քաջալերողը և կյանքի ընկերը։ Իր հետ Խաչեր Գալուստյանը ունեցավ 4 զավակ՝ Մովսես-Վարուժան, Շահե, Սեդա, Հուրի-Սևան[1]։
1958 թվականին մագիստրոսի տիտղոսն է ստանում Բեյրութի Ամերիկյան համալսրարանում (մանկավարժություն)։ 1964 թվականին մեկնում է ԱՄՆ ուսումը շարունակելու համար։ Երկու տարուց՝ 1966 թվականի փետրվարի 10-ին, Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի Թեմբլ համալսարանը Խաչեր Գալուստյանին շնորհում է դոկտորի աստիճանը։ Բեյրութ վերադառնալիս ստանձնում է Հայկազյան քոլեջի (այժմ համալսարանի) մանկավարժության պրոֆեսորի պաշտոնը (1966-1976)[1][2]։
1974 թվականին իրականանում է իր երազանքը՝ իր դռներն է բացում նրա դպրոցը (Գալուստյան հրապարփակ կրթական հաստատություն)։ Այն ստեղծվել է Վանուհու և նրանց զավակների ջանքերի շնորհիվ։ Դպրոցը գործել է մինչ 1981 թվականի օգոստոս, երբ Լիբանանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմը այլևս թույլ չէր տալիս դպրոցներին ապահով գործել։
1984 թվականին, հրավերք ստալով, մասնակցում է Գլաձորի համալսարանի 700-ամյակի տոնակատարությանը[1]։
1985 թվականի դեկտեմբերի 3-ին 69 տարեկան հասակում մահանում է Խաչեր Գալուստյանը[2]։ 1987 թվականին ստեղծվում է Խաչեր Գալուստյանի անվան մանկավարժական կենտրոնը Կիլիկիո կաթողիկոսարանի հովանու ներքո։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գալուստյան, Շահե; Աղպաշյան, Պարույր; և այլք: (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն) (2013). «Յուշամատեան Խաչեր Գալուստեան Մանկավարժական Կեդրոնի 25-Ամեակի» (արևմտահայերեն). Անթիլիաս, Լիբանան: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հրատարակչություն. էջեր 19–31.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 2,0 2,1 2,2 ««Յուշամատեան Խաչեր Գալուստեան Մանկավարժական Կեդրոնի 25-Ամեակի» - Aztag Daily». archive.aztagdaily.com. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Խաչեր Գալուստեան» մանկավարժական կենտրոնի պաշտոնական կայք Արխիվացված 2022-12-02 Wayback Machine