Գալինա Բլեյխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գալինա Բլեյխ
Ծնվել է 1957
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
Flag of Israel.svg Իսրայել
Կրթություն Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Մասնագիտություն նկարչուհի

Գալինա Ավրահամովնա Բլեյխ (ռուս.՝ Галина Авраамовна Блейх, 1957, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և իսրայելցի նկարչուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալինա Բլեյխը ծնվել է Լենինգրադում: 1981 թվականին ավարտել է Լենինգրադի Մուխինի անվան բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանը: 1982 թվականից մինչև 1987 թվականը պարբերաբար մասնակցել է Փորձարարական արվեստի ընկերակցության նոնկոնֆորմիստական լենինգրադյան ցուցահանդեսներին: Արտասահմանում նկարիչ նոնկոնֆորմիստների «21 Artist from the Fellowship for Experimental Art» Exhibition (Route One Gallery, California, USA, 1988) առաջին ցուցահանդեսի մասնակիցներից մեկն է:

1988 թվականից ստեղծագործում է բոդի-արտ ժանրում: 1992 թվականին մասնակցում է պերֆորմանսի Միջազգային ֆեստիվալին, Կոստելեց քաղաքում (Չեխիա), որտեղ ցուցադրում է երկու բոդի-արտ պերֆորմանս «Ադամ և Եվա» և «Տեքստի հակառակ կողմը»:

1993 թվականին պոեզիայի ռուս-ֆրանսիական ֆեստիվալում պարգևատրվում է Վլադիմիր Տոլստիի կողմից սահմանված «Վիվրիզմ, գործն արդար է» մեդալով, «Պատուհան դեպի Եվրոպա, բանաստեղծ և թարգմանիչ Վասիլի Կոնդրատևի ձևով » պերֆորմանսի համար[1]:

1993 թվականից բնակվում է Երուսաղեմում[2]: 1996 թվականին արժանացել է Իսրայելի մշակույթի նախարարության դրամաշնորհին, Փարիզի արվեստի միջազգային կենտրոնում կես տարի ցուցադրվելու հնարավորությամբ: 1996 թվականից Յուլիա Լագուսի հետ համատեղ, մասնակցում է Անտրո Օմ (Antro Aum) արտիստական կեղծանունով ( պերֆորմանս-արտ, տեսաարտի տեղադրում), մի շարք ցուցահանդեսների և ֆեստիվալների: 1996 թվականին «դուետը» պարգևատրվում է «Արդիական տեսանկարահանում» ֆեստիվալի դիպլոմով «Տեղադրում Սուլթանական լճակներում» տեսաֆիլմի համար: Ներկայումս ստեղծագործում է New Media Art ժանրում:

Մասնակցել է Ռուսաստանում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում, ինչպես նաև պերֆորմանս-արտի մի շարք միջազգային ֆեստիվալներում 40-ից ավելի խմբային և անհատական ցուցահանդեսների: Մասնակցել է ժամանակակից արվեստի միջազգային Տրիենալեին (Ճապոնիա, Օսակա, 2001 թ.) և Ժամանակակից արվեստի մոսկովյան միջազգային երկու բիենալեների (2005 և 2007 թթ.): ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ է, ունի իր դիզայնի ստուդիան (GalaStudio):

Աշխատանքները գտնվում են Նոնկոնֆորմիստական արվեստի թանգարանում (Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան), «Աուշրա» թանգարանում (Վիլնյուս, Լիտվա) և աշխարհի ավելի քան 10 երկրների մասնավոր հավաքածուներում: Հեղինակ է 2012 թվականին «Ռուսաստանը բոլորի համար » կազմակերպության, «Kolonna publications»-ի հետ համատեղ հրատարակված, Ալեկ Դ. Էպշտեյնի «Արվեստը բարիկադներում «Pussy Riot», «Ավտոբուսային ցուցահանդես» և բողոքական արտ-ակտիվիզմ» , «Վիկտոր Բոնդարենկոյի ու Եվգենի Մալցևի «Հոգևոր պատերազմ» նախագծի և արվեստում քրիստոնեության սրբազան կերպարների նոր կյանքի համար պայքարում», բնօրինակ մանրակերտերի ռեզոնանսային գեղարվեստական ալբոմների:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ТЭИИ. От Ленинграда к Санкт-Петербургу. Неофициальное искусство 1981—1991 годов.» Издательство «Деан», 2007.
  • Л. Гуревич. Художники ленинградского андерграунда. Биографический словарь. Издательство «Искусство — СПб», 2007.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Галина Авраамовна Блейх - биография и семья»։ people-archive.ru (ru-RU)։ Վերցված է 2018-02-27 
  2. «Галина Блейх»։ 7iskusstv.com։ Վերցված է 2018-02-27