Գալակտիկայի պահապանները (թիմ, 2008)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալակտիկայի պահապանները (ֆիլմ)
Գալակտիկայի պահապանները (անգլ.՝ Guardians of the Galaxy), Marvel ընկերության կոմիքսների սուպերհերոսների խումբ։ Թիմն առաջին անգամ հայտնվել է 2008 թվականի մայիսի Guardians of the Galaxy (vol. 2) #1 կոմիքսում և կազմավորվել Դեն Աբնեթի ու Էնդի Լանինգի կողմից, տարբեր հեղինակների ու նկարիչների ստեղծծա կերպարներով։ Համարվում է երկրորդ խումբը, որը կրում է այդ անվանումը։ Առաջին խումբը ստեղծվել էր 1969 թվականին Առնոլդ Դրեյքի և Ջին Քոլանի կողմից։
Հրատարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Guardians of the Galaxy (vol. 2)-ը՝ գրված Դեն Աբնեթի և Էնդի Լանինգի կողմից, թողարկվեց 2008 թվականի մայիսին և իրենից ներկայացրեց նոր կերպարներից ու պատմությունից բաղկացած թիմ[1][2]։ Շարքը զուգահեռ գնում էր Nova vol. 2-ի հետ, որն ի դեպ նույնպես գրվել է Աբնեթի ու Լանինգի կողմից։ Երկու շարքերն են անցան «War of Kings»[3][4] և «Realm of Kings» սյուժետային շղթաների[5][6][7]։ Փոլ Պելլետյեն հանդես եկավ որպես առաջին յոթ կոմիքսների նկարիչ։ Բրեդ Ուոքերն ու Ուես Քրեյգն իրար փոխարինեցին 8-ից 25-րդ թողարկումներում[8]։
25 թողարկումից շարքն ավարտվեց 2010 թվականի ապրիլին։ Սյուժեյի մի քանի թեմաներ ավարտվեցին «The Thanos Imperative»-ի 1-ից 6 և ևս երկու առանձին թողարկումներում (2010 թվականի մայիս - 2011 թվականի հունվար)[9]։
Թիմը կրկին վերակազմավորվեց Avengers Assemble-ի 4-8 թողարկումներում (2012 թվականի հունիս - հոկտեմբեր)[10]։
Շարքը վերսկսեց 2013 թվականին։
Թիմի հորինված պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիքացման ժամանակաշրջանում Աստղային լորդը[11] որոշեց կազմավորել սուպերհերոսների միջտիեզերական խումբ, որնք ակտիվորեն պետք է պաշտպանեն տիեզերքը, այլ ոչ թե արձագանքեն ճգնաժամային իրադարձություններին, ինչպիսին Չիքացման շրջանում էր։ Այդ նպատակով նա ընտրում է Ադամ Ուորլոքին[12], Դրաքս ավերողին[13], Գամորային[13], Ֆայլա Վելլին (նոր Քվազարին)[14], Ռեակտիվ ջրարջին[15] և Գրութին[15], ինչպես նաև աղոթարարին, որպես օգնական անդամ[16]։ Իր դաշնակից Նովայի առաջարկությամբ թիմը բազավորել «Մոռացություն» տիեզերակայանում, որն ունի տելեպորտացիայի համարյա անսահման ծավալ[17]։ Խմբի հետ ջերմ հաագործակցություն է ունենում տելեպատ-շուն Կոսմոն, ով համարվում է «Գիտելիք»-ի անվտանգության ղեկավարը։ Արդեն տիեզերական ճշմարտության եկեղեցուն ընտելանալուց հետո[1] նրանք գնտնում են մի մարդու, ով կիսով չափ կորցրել է իր հիշողությունը և իրեն անվանում է Վենս Աստրո։ Նա մայոր Հաղթանակն էր՝ առաջին Գալակտիկայի պահապանների անդամներից մեկը[18]։ Վենս Աստրոն դեռ անանում թիմին առաջարկում է անվանել «Գալակտիկայի պահապաններ»[19]։ Երբ ադամներն իմանում են, որ Աստղային լորդը հրաման է տվել Աղոթարարին հեռազգացության միջոցով ստիպել հերսներին անդամակցել խմբին, դուրս են գալիս[20]։
Ռեակտիվ ջրարջը որոշում է շարունակել Աստղային լորդի առաքելությունն ու սկսում է կորած անդաների փնտրտուքները։ Նա խնդրում է Բզեզին միանալ խմբին, վերադարձնում է Գրութին, ինչպես նաև լիարժեք անդամ են դառնում Աղոթարարն ու մայոր Հաղթանակը։
Թանոսի իմպերատիվ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ տիեզերքը գրավվեց «Կանքերվերս» այլընտրանքային տիեզերքի խողմից, Պահապանները, պատարեզմը ավելի շուտ ավարտելու համար, բռնում են Թանոսին[21]։ Թանոսի վրա հարձակվելուց զոհվում է Դրաքսը[22]։ Վերջում նրանք հաջողություն են գրանցում պատերազմում, սակայն Թանոսը մնալով կատաղության մեջ, խոստանում է սպանել նրանց բոլորին։
Աստղային լորդի անհետումից հետո Պահապանները բաժանվում են։ Չնայած դրան, հավատալով իր աշխատանքին, Կոսմոն «Աննիգիլյատորներ» անվանումով նոր թիմ է հավաքում[23]։ Պահապանները ժառանգությունը շարունակելու որոշմամբ վերադառնում են նաև Ռեակտիվ ջրարջը և Գրութը[24]։
Նոր թիմը հայտնվում է Երկրի վրա, որպեսզի օգնի Վրիժառուներին Թանոսի դեմ պայքարում[25]։
Marvel NOW![խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս Marvel NOW!-ում տեղի են ունեցել խմբի անդամների փոփոխություններ։ Խմբում են դեռևս գործակալ Վենոմը և կապիտան Մարվելը։
Թիմի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերպար | Իրական անուն | Թիմին միանալը | Նշումներ |
---|---|---|---|
Ադամ Ուորլոք | Ադամ | Guardians of the Galaxy vol. 2 #1 (2008 թվական, հուլիս) | |
Դրաքս ավերող | Արթուր Սամփսոն Դուգլաս | ||
Գամորա | Գամորա | ||
Սթար-Լորդ | Փիթեր Քվիլ | Թիմի ղեկավար | |
Քվազար, հայտնի է նաև որպես Տանջողը |
Ֆայլա-Վելլ | Անունը «Տանջող»-ի է փոխել Guardians of the Galaxy vol. 2, #12-ում (2009 թվական, մայիս) | |
Ռեակտիվ ջրարջ | Հրթիռ | Աստղային լորդի ժամանակավոր բացակայության ժամանակ ղեկավարում էր թիմը | |
Գրութ | Գրութ | Guardians of the Galaxy vol. 2 #7 (январь 2009) | Guardians of the Galaxy vol. 2 #1-ում (2008 թվական, հուլիս) հայտվել է որպես երիտասարդ ծառ, ավելի ու ակտիվ դեր է ստացել |
Աղոթարար | Բրանդտ | Guardians of the Galaxy vol. 2 #1-ում (2008 թվական, հուլիս) ծառայում էր որպես խորհրդատու, այնուհետև մշտական անդամ է դարձել | |
Մայոր Հաղթանակ | Վենս Աստրո | Բնօրինակ Գալակտիկայի պահապանների նախկին անդամ | |
Բզեզ | Բզեզ | ||
Ջեք Ֆլագ | Ջեք Ֆլագ | Guardians of the Galaxy vol. 2 #9 (2009 թվական, մարտ) | |
Կոսմո | Կոսմո | Guardians of the Galaxy vol. 2 #12 (2009 թվական, մայիս) | Թիմին օգնել է Guardians of the Galaxy vol. 2 #1-ում (2008 թվական, հուլիս), մինչ պաշտոնապես անդամակցելը |
Լուսնե վիշապ | Հիզեր Դուգլաս | Վերակենդանացվել է Դրաքսի և Ֆայլ-Վելլի կողմից | |
Երկաթե մարդ | Թոնի Սթարք | Avengers Assemble #8 (2012 թվական, հոկտեմբեր)[26] | |
Անժելա | Guardians of the Galaxy vol. 3 #9 (2014, փետրվար) | ||
Ֆլեշ Թոմփսոն | Յուջին «Ֆլեշ» Թոմփսոն | Guardians of the Galaxy Free Comic Book Day | |
Կապիտան Մարվել | Քերոլ Դենվերս | Guardians of the Galaxy Free Comic Book Day |
Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գալակտիկայի պահապանները» ֆիլմը, որը համարվում է Marvel-ի կնեմատոգրաֆիական տիեզերք-ի մի մաս, դուրս է եկել 2014 թվականի հուլիսի 31-ին, որտեղ թիմի անդամներ էին Աստղային լորդը (Քրիս Փրեթ), Գամորան (Զոյի Սալդանա), Դրաքս ավերողը (Դեյվ Բատիստա), Ռեակտիվ ջրարջը (Բրեդլի Քուփեր) և Գրութը (Վին Դիզել)։ Կինոնկարի ռեժիսորն է Ջեյմս Գանը[27][28]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Guardians of the Galaxy (vol. 2) #1 (май 2008)
- ↑ Rogers Vaneta (March 6, 2008)։ «Abnett & Lanning on The Guardians of the Galaxy»։ Newsarama։ Արխիվացված է օրիգինալից February 21, 2009-ին։ Վերցված է March 9, 2008
- ↑ Richards Dave (July 27, 2008)։ «CCI: DnA and Rosemann on "War of Kings»։ Comic Book Resources։ Արխիվացված օրիգինալից January 8, 2013-ին։ Վերցված է July 29, 2008
- ↑ Rogers Vaneta (December 18, 2008)։ «Abnett and Lannig: Readying for War of Kings»։ Newsarama։ Արխիվացված օրիգինալից January 8, 2013-ին։ Վերցված է December 19, 2008
- ↑ Richards Dave (August 9, 2009)։ «CCC09: DnA's "Realm of Kings"»։ Comic Book Resources։ Արխիվացված օրիգինալից January 8, 2013-ին։ Վերցված է August 9, 2009
- ↑ McGloin, Matt, Luoma, Mike and Meneese, Bill (August 19, 2009)։ «Interview with Dan Abnett, Andy Lanning and Bill Rosemann»։ Cosmic Book News։ Արխիվացված օրիգինալից January 8, 2013-ին։ Վերցված է October 31, 2009
- ↑ Richards Dave (November 17, 2009)։ «DnA Map Out Their "Realm of Kings"»։ Comic Book Resources։ Արխիվացված օրիգինալից January 8, 2013-ին։ Վերցված է February 21, 2010
- ↑ Guardians of the Galaxy, vol. 2, at Grand Comics Database
- ↑ Richards Dave (March 4, 2010)։ «DnA Issue "The Thanos Imperative"»։ Comic Book Resources։ Արխիվացված օրիգինալից January 8, 2013-ին։ Վերցված է March 19, 2010
- ↑ Meylikhov, Matthew "Guardians of the Galaxy reform in Avengers Assemble Archived 2012-05-19 at the Wayback Machine.," www.multiversity.com, 15 May 2012
- ↑ Rogers Vaneta (May 8, 2008)։ «Greeting the Guardians: Star-Lord»։ Newsarama։ Արխիվացված է օրիգինալից February 19, 2009-ին։ Վերցված է January 24, 2017
- ↑ Rogers Vaneta (May 9, 2008)։ «Greeting the Guardians: Adam Warlock»։ Newsarama։ Արխիվացված է օրիգինալից December 12, 2008-ին։ Վերցված է January 24, 2017
- ↑ 13,0 13,1 «Greeting the Guardians: Drax and Gamora»։ Newsarama։ May 13, 2008։ Արխիվացված է օրիգինալից February 21, 2009-ին։ Վերցված է January 24, 2017
- ↑ «Greeting the Guardians: Quasar»։ Newsarama։ May 12, 2008։ Արխիվացված է օրիգինալից February 21, 2009-ին։ Վերցված է January 24, 2017
- ↑ 15,0 15,1 «Greeting the Guardians: Rocket Raccoon, Groot»։ Newsarama։ May 14, 2008։ Արխիվացված է օրիգինալից February 21, 2009-ին։ Վերցված է January 24, 2017
- ↑ Guardians of the Galaxy vol. 2 #1 (May 2008)
- ↑ Nova (vol. 2) #8-9 (ноябрь-декабрь 2008)
- ↑ «DnA: Whose Shield Was That? Guardians of the Galaxy Secrets»։ Newsarama։ June 25, 2008։ Արխիվացված օրիգինալից 2013-01-08-ին։ Վերցված է 2017-01-24
- ↑ Guardians of the Galaxy vol. 2 #2 (June 2008)
- ↑ Guardians of the Galaxy vol. 2 #6 (Oct. 2008)
- ↑ The Thanos Imperative #1 (2010)
- ↑ The Thanos Imperative #3 (2010).
- ↑ The Thanos Imperative: Devastation (Jan 2011)
- ↑ Annihilators #1–4
- ↑ Avengers Assemble #3-8 (May 2012 - October 2012)
- ↑ Richards, Dave (14 October 2012). «NYCC: Bendis, McNiven & Wacker Relaunch the „Guardians of the Galaxy“». Comic Book Resources. Retrieved 15 October 2012
- ↑ Kit Borys (հուլիսի 14, 2012)։ «'Comic-Con 2012: Marvel Names 'Avengers' Follow-Ups; Robert Downey Jr. Makes Surprise Appearance'»։ The Hollywood Reporter։ Վերցված է հուլիսի 16, 2012
- ↑ Newsarama.com : GUARDIANS OF THE GALAXY is Official, More Marvel Movie News
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Стражи Галактики на Marvel.com
- Стражи Галактики на Comic Vine
- Стражи Галактики Archived 2017-05-01 at the Wayback Machine. на Comic Book DB
- Guardians of the Galaxy at Don Markstein's Toonopedia. Archived from the original on September 1, 2016.