Գազ ասեղնակերպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազ ասեղնակերպ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Astracantha
Տեսակ Գազ ասեղնակերպ (A. microcephala)
Միջազգային անվանում
Astracantha microcephala

Գազ ասեղնակերպ, բակլազգիների ընտանիքի թիթեռնակածաղկավորների ենթաընտանիքին պատկանող միամյա և բազմամյա խոտեր, կիսաթփեր և թփեր։ Այս ցեղիատեսակներից Հայաստանում կա մոտավորապես 125-ը։ Շատ ժամանակ առաջ ազգաբնակչության կողմից այն օգտագործվել է, որպես հեշտ բռնկվող նյութ և վառարաններում կրակ առաջացնելու համար։ Գազի կանաչ ճյուղերը այրվում են հեշտությամբ, որովհետև պարունակում են արժեքավոր խեժեր։

Ասեղնակերպ գազն ունի 70 սմ բարձրություն։ Նրա տերևները կենտ փետրաձև են և ունեն 5-7 զույգ տերևիկներ։ Ունդերը երկարավուն են։ Ծաղկի այս տեսակը տարածված է Կովկասում և Իրանում։ Առավել շատ տարածված է Շիրակում և Արագածում, Սևանի ավազանում, Վայքում, Մեղրիում, Արարատյան դաշտում։ Չորադիմացկուն է և առաջացնում է խորը արմատային համակարգ, որն էլ իր հերթին հասնում է գրունտային ջրերի։ Գազը լուսասեր է և չորադիմացկուն։