Jump to content

Գաել Կլիշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաել Կլիշի
ֆրանսերեն՝ Gaël Clichy
Անձնական տվյալներ
Ազգությունը ֆրանսիացի
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 26, 1985 (40 տարեկան)
Ծննդավայր Թուլուզ, Ֆրանսիա
Հասակ 178 սմ
Քաշ 64 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 22
Պատանեկան կարիերա
2000 - 2002 Ֆրանսիա Կանն

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000 - 2002 Ֆրանսիա Կանն 15 (0)
2003 - 2011 Անգլիա Արսենալ 187 (1)
2011 - ներկա Անգլիա Մանչեսթեր Սիթի 99 (1)
Ազգային հավաքական
2008 - ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 20 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 12 ապրիլ 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 11 հոկտեմբեր 2013

Գաել Կլիշի (ֆրանսերեն՝ Gaël Clichy, ֆրանսերեն արտասանությունը [ɡaɛl kliʃi], հուլիսի 26, 1985(1985-07-26)[1][2][3], Թուլուզ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, Մանչեսթեր Սիթիի և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբայից կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներին հանդես է եկել Ֆրանսիական Կաննում, բայց երբ Կաննը դուրս մնաց Ֆրանսիայի 2-րդ առաջնությունից, Կլիշին տեղափոխվեց Արսենալ։

Կլիշին Արսենալի կազմում

Չնայած նրան, որ Կլիշին խաղում էր կիսապաշտպանի դիրքում, Արսեն Վենգերը նրան տեսնում էր եզրային պաշտպանի դիրքում։ Այդպիսի խաղացողներ էր նրա ակումբում, երբ եզրային պաշտպանը միանում է հարձակմանը։

Արսենալում Կլիշիի դիրքում հանդես էր գալիս Էշլի Քոուլը և նրան շատ դժվար էր հիմնական կազմ մտնելը։ 2005 թվականին Քոուլը ստացավ վնասվածք և Կլիշիին տրվեց շատ լավ շանս հիմնական կազմում ամրանալու համար, բայց այդ ժամանակ Կլիշին ստացավ շատ լուրջ վնասվածք և կես մրցաշրջանից ավելի բաց թողեց։ 2006 թվականի ապրիլի 25-ին ՉԼ-ի կիսաեզրափակչին փոխարինման դուրս եկավ խաղադաշտ, բայց ստացավ լուրջ վնասվածք և վերադարձավ միայն 2006 թվականի հոկտեմբերի 14-ին։

Էշլի Քոուլի Չելսի տեղափոխվելուց հետո Կլիշին դարձավ Արսենալի հիմնական ձախ պաշտպանը։ 2007/08 մրցաշրջանում Կլիշին անցկացրեց 49 հանդիպում։ Նրա հիանալի խաղի շնորհիվ նա մտավ Պրեմիեր Լիգայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքական։ 2008 թվականի ամռանը կային լուրեր, որ Կլիշին պետք է տեղափոխվի այլ ակումբ, այդ լուրերին վերջ տալու համար Կլիշին կնքեց Արսենալի հետ նոր պայմանագիր[4]։

2008 թվականի նոյեմբերի 1-ին Սթոք Սիթիի դեմ խաղում նա խփեց իր առաջին գնդակը Արսենալի կազմում։ Բայց այդ խաղում Արսենալը պարտվեց 2։1 հաշվով։ 2009 թվականի ապրիլի սկզբին Կլիշին ստանում է մեջքի լուրջ վնասվածք, որի պատճառով բաց է թողնում մրցաշրջանի մնացած հատվածը[5]։

2009 թվականի նոյեմբերի սկզբին նորից ստանում է մեջքի վնասվածք[6], և վերադառնում է խաղադաշտ միայն 2010 թվականի հունվարի 17-ին։

Մանչեսթեր Սիթի

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 4-ին Մանչեսթեր Սիթին պաշտոնապես հայտարարեց Գաել Կլիշի տեղափոխման մասին[7]։ Պաշտոնական տվյալների մեջ տրանսֆերի արժեք նշված չէր, սակայն անգլիական աղբյուրները հայտնեցին, որ տրանսֆերի արժեքը կազմել է 7 մլն ֆունտ։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը քաղաքացիների հետ կնքեց 4 տարվա պայմանագիր։ Գաել Կլիշին լրագրողներին ասեց, որ Արսենալում 6 տարիների ընթացքում հաջողություն չունենալը, ստիպեց իրեն փոխել ակումբը[8]։ Այս ամենից ոչ ուշ, Կլիշին բացասական արտահայվեց Մանչեսթեր Սիթիի մասին ասելով, որ այս ակումբը նրանց համար է, ովքեր մտածում են միայն փողի մասին[9]։

Ազգային հավաքականի կազմում Կլիշին նորամուտը նշեց 2008 թվականի սեպտեմբերի 10-ին, 2010 թվականի ԱԱ նախընտրական փուլում, Սերբիայի դեմ հանդիպման ժամանակ։ Նաև ունեցավ մասնակցություն 2010 թվականի ԱԱ ՀԱՀ-ի դեմ խաղում, որն ավարտվեց ֆրանսիացիների պարտությամբ 1։2 հաշվով։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 29-ի դրությամբ[10]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ ՈՒԵՖԱ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Փոխանցումներ[11] Խաղեր Գոլեր Փոխանցումներ[11] Խաղեր Գոլեր Փոխանցումներ[11] Խաղեր Գոլեր Փոխանցումներ[11]
ՖրանսիաԿանն 2002–03 15020000001502
Ընդհանուր 15020000001502
Անգլիա Արսենալ 2003-04 12009001002200
2004-05 15007002002400
2005-06 7000004001100
2006-07 27017006004001
2007-08 380610010004906
2008–09 311000010004110
2009–10 24010009003301
2010–11 33015106014412
Ընդհանուր 1871929104801264210
Անգլիա Մանչեսթեր Սիթի 2011–12 28031008003703
2012–13 28025004003702
2013–14 20007014003101
2014–15 23132006013114
Ընդհանուր 981915012201137110
Ընդհանուր կարիերայում 20311944117002416322

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 8-ի դրությամբ[12]

Ազգային հավաքականՄրցաշրջանԽաղերԳոլերՓոխանցումներ[11]
Ֆրանսիա Ֆրանսիա 2008–09300
2009–10200
2010–11501
2011–12500
2012–13200
2013–14300
Ընդհանուր2001
  • Պրեմիեր Լիգայի չեմպիոն։ 2003/04, 2011/12, 2013/14
  • Անգլիայի Սուպերգավաթի մրցանակակիր։ 2004, 2012
  • Անգլիայի գավաթի մրցանակակիր։ 2004/05
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի ֆինալիստ։ 2006
  • Անգլիական Լիգայի գավաթի մրցանակակիր։ 2014
  • Մտավ Պրեմիեր Լիգայի խորհրդանշական հավաքականի կազմի մեջ։ 2007/08

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Clichy signs new contract with Arsenal». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  5. «Clichy will not play again this season». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  6. «Clichy sidelined with surprise back injury». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  7. «Clichy signs for City». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  8. Клиши: «Хочу выигрывать трофеи»
  9. ‘I Really Believe That If You Only Think About Money, You Will End Up At Man City’ — Guess Who?
  10. «Gaël Clichy Footballdatabase.eu Profile». Footballdatabase.eu. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
  11. 1 2 3 4 5 Գոլային
  12. «Gaël Clichy FFF Profile» (French). French Football Federation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաել Կլիշի» հոդվածին։