Գագիկ Դաղբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Դաղբաշյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 19, 1990(1990-10-19)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Ալաշկերտ
Համար 8
Պատանեկան կարիերա
2002—2006 Հայաստան Բանանց
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2015 Հայաստան Բանանց 104 (0)
2007  Հայաստան Բանանց-2 20 (0)
2015-2016 Սլովակիա Ռուժոմբերոկ 9 (2)
2015  Սլովակիա Դոլնի Կուբին 8 (0)
2016— Հայաստան Ալաշկերտ 23 (0)
Ազգային հավաքական
2009-2012 Հայաստան Հայաստանի (մինչև 21) 7 (0)
2009— Հայաստան Հայաստան 11 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 24 հուլիսի, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 20 նոյեմբերի, 2017

Գագիկ Տիգրանի Դաղբաշյան (հոկտեմբերի 19, 1990(1990-10-19)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, «Ալաշկերտ» ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանի տարիքից հետաքրքրվելով ֆուտբոլով՝ Դաղբաշյանը հնարավորություն է ունեցել զբաղվել նաև այլ մարզաձևերով (պարեր, կարատե, այկիդո)։ Սակայն ի վերջո որոշել է զբաղվել ֆոիտբոլով, հատկապոս որ հայրն էլ սատարել է նրան այդ հարցում։ Տասներկու տարեկանից Դաղբաշյանն սկսել է կատարել իր առաջին քայլերը Երևանի «Բանանցի» դպրոցում։ 2007 թվականին խաղացել է «Բանանց-2»-ում, որը հանդես էր գալիս Հայաստանի առաջնության Առաջին լիգայում։ Նույն թվականին Դաղբաշյանը կատարել է իր նորամուտը «Բանանցում»՝ մասնակցելով Հայաստանի առաջնությանը։ 2007 թվականի նոյեմբերի 10-ին 28-րդ տուրի՝ «Կիլիկիայի» դեմ խաղի 75-րդ րապեին նա փոխարինել է Եղիշե Մելիքյանին[3]։

2015 թվականի հունվարին Գագիկ Դաղբաշյանը միացել է Սլովակիայի Ֆորտունա լիգայի «Ռոժոմբերոկ» ակումբին, որի հետ կնքել է մեկուկես տարվա պայմանագիր[4]։ Սլովակիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Պոդբրեժովա» ակումբի դեմ խաղում խփած գոլի շնորհիվ Գագիկ Դաղբաշյանըը ճանաչվել է Սլովակիայի առաջնության դեկտեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակ՝ հարցման արդյունքում հավքելով ձայների 35,5 %-ը։ Այդ խաղում Դաղբաշյանը դարձել էր դուբլի հեղինակ՝ օգնելով «Ռուժոմբերոկը» ակումբին հաղթել 3:2 հաշվով[5]։ 2016 թվականին տեղափոխվել է հայկական «Ալաշկերտ», որի կազմում երկու անգան դարձել է Հայաստանի չեմպիոն[6]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնութ տարեկանում Գագիկ Դաղբաշյանը կատարել է իր նորամուտը Հայաստանի երիտասարդական հավաքականում՝ մասնակցելով Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության նախընտրական փուլին։ 2009 թվականի հունիսի 5-ին Դաղբաշյանը մասնակցել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղին, որն ավարտվել է հայերի պարտությամբ (1:2)։ Դաղբաշյանը մասնակցել է նաև հաջորդ հանդիպմանը, որ կայացել է երեք օր անց, ինչից հետո խաղադաշտ դուրս չի եկել[7]։ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում կրկին խաղադաշտ է դուրս եկել երկու տարի անց՝ 2011 թվականի հունիսի 7-ին, երգ Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով ջախջախել է Չեռնոգորիայի երիտասարդական հավաքականին[8]։

2012 թվականին Գագիկ Դաղբաշյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական և մասնակցել Սերբիայի հավաքականի դեմ ընկերական խաղին նույն թվականի փետրվարի 28-ին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի չեմպիոն – 2013/14, 2016/17, 2017/18
  • Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2007, 2010
  • Հայաստանի գավաթակիր – 2007
  • Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2008, 2009, 2010
  • Հայաստանի սուպերգավաթակիր – 2014

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բանանց 2007 1 1 0 0 0 0 1 0
2008 20 0 5 0 2 0 27 0
2009 12 0 3 0 0 0 15 0
2010 25 0 3 0 2 0 30 0
2011 25 0 6 0 2 0 35 0
2012/13 21 0 0 0 0 0 21 0
Ընդհանուր 104 0 17 0 6 0 127 0
Ընդհանուր կարիերայում 104 0 17 0 6 0 127 0

2012 թվականի փետրվարի 28-ի դրությամբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Армения. Высшая лига» (ռուսերեն). FFA.am. 10.11.2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 22.06.2011-ին.
  4. Ďalšou ružomberskou posilou arménsky obranca Dagbašjan Արխիվացված 2016-04-07 Wayback Machine, Profutbal.sk, Retrieved 18. 1. 2015
  5. Gól Gagika Daghbashyana prepísal históriu
  6. Գագիիկ Դաղբաշյանի էջը national-football-teams.com կայքում
  7. «Чемпионат Европы 2011 до 21 года» (ռուսերեն). FFA.am. 07.09.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 22.06.2011-ին.
  8. «Чемпионат Европы 2013 до 21 года» (ռուսերեն). FFA.am. 07.09.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 22.06.2011-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]