Գաբոր Գարայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաբոր Գարայի
Ծնվել էհունվարի 27, 1929(1929-01-27)[1]
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիա
Վախճանվել էսեպտեմբերի 9, 1987(1987-09-09)[1] (58 տարեկանում)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարիա
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և գրող
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
ԿուսակցությունՀունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն
ՊարգևներԿոշութի մրցանակ Աթիլա Յաժեֆի մրցանակ Աթիլա Յաժեֆի մրցանակ Աթիլա Յաժեֆի մրցանակ և SZOT մրցանակ
Գաբոր Գարայի Վիքիքաղվածքում

Գաբոր Գարայի (հունգ.՝ Garai Gábor, հունվարի 27, 1929(1929-01-27)[1], Բուդապեշտ, Հունգարիա - սեպտեմբերի 9, 1987(1987-09-09)[1], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, քննադատ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբոր Գարային ծնվել է 1929 թվականին Բուդապեշտում: 1948 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ Սովորել է Կորվինի համալսարանում, սակայն ուսումը կիսատ է թողել։ 1950-1958 թվականներին աշխատել է Հունգարիայի պետական երկաթուղում, 1958-1960 թվականներին՝ «Եվրոպական հրատարաչությունում», 1960-1964 թվականներին՝ «Élet és Irodalom» հունգարական գրական ու քաղաքական ամսագրում։ 1966-1980 թվականներին եղել է Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության քարտուղարը, 1968-1972 թվականներին գլխավոր խմբագրի տեղակալ, 1964-1968 և 1972-1976 թվականներին՝ Հունգարիայի գրողների միության քարտուղար, 1982 թվականից՝ Հունգարիայի ՊԵՆ ակումբի նախագահ[2][3]:

1953 թվականին ամուսնացել է Լասլո Շարոլտավալի հետ։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների առաջին ժողովածուն («Լարված օրեր») լույս է տեսել 1956 թվականին։ «Երգ հանուն առողջության» ժողովածուի համար 1959 թվականին արժանացել է Աթիլա Յաժեֆի անվան 2-րդ կարգի մրցանակի։ Հեղինակել է «Մարդկային արարողություն», «Միջերկրածովյան աշուն» և այլ ժողովածուներ։ Գաբոր Գարային աչքի է ընկնում թեմաների մեծ հարստությամբ։ Փիլիսոփայական բարդ թեմաները նա դարձնում է բանաստեղծություն։ Նրա համար հատկանշական է ձևի հղկվածությունը և գաղափարական խորին բովանդակությունը[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://mek.oszk.hu/00300/00355/html/ABC04834/04989.htm
  2. Garai Gábor emlékoldal
  3. Garai Gábor
  4. Հունգար բանաստեղծները, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1968
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գաբոր Գարայի հոդվածին