Գաբոր Գարաի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբոր Գարաի
Ծնվել էհունվարի 27, 1929(1929-01-27)[1][2][3]
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[4]
Վախճանվել էսեպտեմբերի 9, 1987(1987-09-09)[1][2][3] (58 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4]
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, թարգմանիչ և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Հունգարիա
ԿուսակցությունՀունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն
Պարգևներ
Գաբոր Գարաի Վիքիքաղվածքում
Գաբոր Գարաի Վիքիդարանում
 Gábor Garai Վիքիպահեստում

Գաբոր Գարաի (հունգ.՝ Garai Gábor, հունվարի 27, 1929(1929-01-27)[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[4] - սեպտեմբերի 9, 1987(1987-09-09)[1][2][3], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4]), հունգարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, քննադատ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբոր Գարային ծնվել է 1929 թվականին Բուդապեշտում։ 1948 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ Սովորել է Կորվինի համալսարանում, սակայն ուսումը կիսատ է թողել։ 1950-1958 թվականներին աշխատել է Հունգարիայի պետական երկաթուղում, 1958-1960 թվականներին՝ «Եվրոպական հրատարակչությունում», 1960-1964 թվականներին՝ «Élet és Irodalom» հունգարական գրական ու քաղաքական ամսագրում։ 1966-1980 թվականներին եղել է Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության քարտուղարը, 1968-1972 թվականներին գլխավոր խմբագրի տեղակալ, 1964-1968 և 1972-1976 թվականներին՝ Հունգարիայի գրողների միության քարտուղար, 1982 թվականից՝ Հունգարիայի ՊԵՆ ակումբի նախագահ[5][6]։

1953 թվականին ամուսնացել է Լասլո Շարոլտավալի հետ։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների առաջին ժողովածուն («Լարված օրեր») լույս է տեսել 1956 թվականին։ «Երգ հանուն առողջության» ժողովածուի համար 1959 թվականին արժանացել է Աթիլա Յաժեֆի անվան 2-րդ կարգի մրցանակի։ Հեղինակել է «Մարդկային արարողություն», «Միջերկրածովյան աշուն» և այլ ժողովածուներ։ Գաբոր Գարային աչքի է ընկնում թեմաների մեծ հարստությամբ։ Փիլիսոփայական բարդ թեմաները նա դարձնում է բանաստեղծություն։ Նրա համար հատկանշական է ձևի հղկվածությունը և գաղափարական խորին բովանդակությունը[7]։

Հայերեն հրապարակումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անծանոթը Ռազլիվից։ «Գարուն», 1975, թիվ 1, էջ 2։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://mek.oszk.hu/00300/00355/html/ABC04834/04989.htm
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Petőfi Literary Museum — 1954.
  5. Garai Gábor emlékoldal
  6. Garai Gábor
  7. Հունգար բանաստեղծները, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1968
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գաբոր Գարաի հոդվածին