Բրուսկետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրուսկետա
Բրուսկետա լոլիկով և ռեհանով
իտալական խոհանոց
Ենթատեսակսննդամթերք, տոմատային ուտեստ և bread dish?
Առաջացման երկիր Իտալիա
 Bruschetta Վիքիպահեստում
Ձիթայուղով բրուսկետա

Բրուսկետա (Իտալերեն արտասանություն՝ [bruˈsketta] ( )), իտալական խոհանոցի անտիպաստո (նախուտեստ), բաղկացած ձիթապտղի յուղով բոված հացի կտորներից՝ համեմված սխտորով և աղով։ Տարատեսակները կարող են պարունակել լոլիկ, բանջարեղեն, լոբի, պահածոյացված միս կամ պանիր, որոնցով ծածկում են հացի շերտերը։ Ամենատարածված տեսակը լոլիկով բրուսկետան է, իսկ Իտալիայի սահմաններից դուրս ամենահայտնի բաղադրատոմսը[փա՞ստ] ընդգրկում է ռեհան, թարմ լոլիկ, սխտոր և սոխ կամ մոցարելա։ Բրուսկետան սովորաբար մատուցվում է որպես թեթև նախաճաշիկ։ Որոշ երկրներում հացի վրա դրված խավարտը վաճառվում է որպես բրուսկետա[1]։ Իտալիայում բրուսկետան պատրաստվում է բրուստոլինա ջեռոցում։ Իտալիայի Աբրուցո շրջանում մատուցվում է սալյամիի վենտրիչինա տեսակով պատրաստված բրուսկետա։ Խոզի հում միսը մշակում, համեմում և թողնում են մեկ օր, ապա եփում, դնում հացի բաց, երբեմն բոված շերտերի վրա[2]։ Բրուսկետան նաև հացի իրացման ձև է, որպեսզի կանխվի դրա հնանալը և փչանալը[3]։ Տոսկանայում նախուտեստը կոչվում է ֆետունտա և սովորաբար մատուցվում է առանց վերին շերտի, հատկապես նոյեմբերին, տարվա առաջին ձիթայուղը համտես անելու համար[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուսկետոն առաջին անգամ պատրաստվել է Իտալիայում՝ 16-րդ դարի ընթացքում։ Այնուհանդերձ, ուտեստի արմատները հասնում են մինչև Հին Հռոմ, երբ ձիթապտուղ մշակողները տարվա առաջին բերքը տանում էին ձիթհան և թարմ ձիթայուղը փորձում՝ քսելով հացի շերտերին[5]։

Արտասանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայում բրուսկետա բառը արտասանվում է [bruˈsketta]: Անգլիախոս երկրներում բառը երբեմն անգլիականացվում է՝ բրուշետա (/brˈʃɛtə/)[6]: Բրուսկետա գոյականը առաջացել է Հռոմի բարբառի bruscare բայից, որ նշանակում է «բովել ածխի վրա»[7]։ Հացը բովելու և ապա թարմ, նոր մզված ձիթայուղով ցողելու արարողությունը կարելի է ասել այնքան հին է, որքան Հռոմը ինքը[8][9]։ Միացյալ Նահանգներում բրուսկետա կոչում են պատրաստի խճողակին՝ առանց հացի, որը վաճառվում է առանձին[9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bruschetta Trio»։ Oil and Vinegar company website։ 2015։ Վերցված է 2015-12-05 
  2. «bruschetta»։ Hannah International Foods։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-27-ին։ Վերցված է 2010-01-05 
  3. The Dictionary of Italian Food and Drink, John Mariani. Broadway Books. New York, 1998 p. 45
  4. «Fettunta Toasted bread with olive oil»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է մարտի 21, 2012 
  5. Sankalan Baidya։ «11 Interesting Facts About Bruschetta»։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-13-ին։ Վերցված է մարտի 13, 2018 
  6. «bruschetta»։ Merriam-Webster Online Dictionary։ 2009։ Վերցված է 2008-02-22 
  7. Ayto John (2003)։ An A to Z of Food and Drink։ Oxford: Oxford University Press։ էջ 44 
  8. Marcella Hazan, Essentials of Classic Italian Cooking, 0307958302, s.v. Bruschetta—Roman Garlic Bread
  9. 9,0 9,1 Hartz-Seeley, Deborah S (August 21, 2008)։ «The Toast Of Italy: Bruschetta South Florida Chefs Put Their Own Spin on Traditional Dish»։ South Florida Sun-Sentinel։ էջ E7։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-16-ին։ Վերցված է 2018-05-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]