Բրիլյանտ Դադաշովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիլյանտ Դադաշովա
ադրբ.՝ Brilliant Süleyman qızı Dadaşova
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1965(1965-09-15)[1] (58 տարեկան) կամ սեպտեմբերի 15, 1959(1959-09-15)[2][3] (64 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան,  ԽՍՀՄ և  Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտություներգչուհի, դաշնակահարուհի և հաղորդավար
Պարգևներ և
մրցանակներ
Ադրբեջանի ժողովրդական արտիստ և Ադրբեջանի վաստակավոր արտիստ
Կայքbrilliantdadashova.com
 Brilliant Dadasheva Վիքիպահեստում

Բրիլյանտ Սուլեյման ղիզի Դադաշովա (ադրբ.՝ Brilliant Süleyman qızı Dadaşova, սեպտեմբերի 15, 1965(1965-09-15)[1] կամ սեպտեմբերի 15, 1959(1959-09-15)[2][3], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի երգիչ, Ադրբեջանի Հանրապետության վաստակավոր արտիստ (1998), Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2008)[4];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիլյանտ Դադաշովան ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 15-ին Բաքվում։ Նա իր երաժշտական կարիերան սկսել է 1983 թվականին ՝կոմպոզիտոր Էլդար Մանսուրովի երգերով։ 1986 թվականին Բրիլյանտ Դադաշովան դարձել է Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի փոփ-սիմֆոնիկ նվագախմբի մենակատարը։ Նույն թվականին նա ձայնագրել է երաժիշտ Աքիֆ Իսլամզադեի հետ համատեղ դուետով «Կյանքում ամեն ինչ հիանալի է» (ադրբ.՝ «Hər şey gözəldir həyatda») երգը, որը դարձավ 1986-ի հիթը Ադրբեջանում[5]։

1987 թվականին Դադաշովան հաղթել է փոփ երգիչների Համամիութենական մրցույթը, որից հետո թողարկեց ժողովրդական երգերի ալբոմ։ Իսկ 1989 թվականի գարնանը նա կատարել է կոմպոզիտոր Էլդար Մանսուրովի հայտնի երգը «Բայաթիլար»։ ԽՍՀՄ փլուզումից և Ադրբեջանի անկախացումից հետո Բրիլյանտ Դադաշովան դարձել է առաջին երգիչը, ով ներկայացրեց Ադրբեջանը Ռուսաստանում ՝հանդես գալով մենահամերգներով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում[6]։

1997 թվականին Դադաշևան ստացել է «վաստակավոր արտիստ»ի կոչում։ Նույն թվականին նա մասնակցել է ադրբեջանա-նորվեգական երաժշտական նախագծին։

Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի 2008 թվականի սեպտեմբերի 17-ի հրամանագրով Բրիլյանտ Դադաշովան շնորհվել է «Ադրբեջանի ժողովրդական արտիստ» կոչում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]