Բրենտոն Թվեյթս
![]() անգլ.՝ Brenton Thwaites | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 10, 1989[1] (34 տարեկան) |
Ծննդավայր | Քերնս, Քվինսլենդ, Ավստրալիա |
Կրթություն | Queensland University of Technology? և Cairns State High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Բրենտոն Թվեյթս (անգլ.՝ Brenton Thwaites, օգոստոսի 10, 1989[1], Քերնս, Քվինսլենդ, Ավստրալիա), ավստրալիացի դերասան, ով հայտնի է Լյուք Գալագերի դերով FOX8 հեռուստաալիքի «Թերթել» (2011) հեռուստասերիալում և Ստու Հենդերսոնի դերով «Տուն և ճանապարհ» (2011-12) օճառային օպերայում։ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո նկարահանվել է «Կապույտ ծովածոց» (2012), «Օկուլուս» (2013), «Նվիրյալը» (2014), «Եգիպտոսի աստվածները» (2016) և «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» (2017) ֆիլմերում։ Նա մարմնավորելու է Դիք Գրեյսոնին «Տիտաններ» հեռուստասերիալում։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվեյթսը ծնվել է 1989 թվականի օգոստոսի 10-ին Քվինսլենդ նահանգի Քերնս քաղաքում։ Նրա ծնողներն են Ֆիոնա և Փիթեր Թյուիթսները։ Նա ունի քույր՝ Սթեյսին[2]։
Երիտասարդության ժամանակ Թվեյթսը ցանկանում էր դառնալ ոստիկան կամ հրշեջ և հետաքրքված էր նրանց մասին ֆիլմերով[3]։
Նա սովորել է դերասանական արվեստ Քվինսլենդի տեխնոլոգիայի համալսարանում և ավարտել է 2010 թվականին[4][5][6]։ Հետագայում նա տեղափոխվել է Սիդնեյ «Տուն և ճանապարհ» օճառային օպերայում նկարահանվելու համար։ 2011-2012 թվականներին նա տեղափոխվել է Միացյալ Նահանգներ իր դերասանի կարիերան զարգացնելու համար[7][8][9]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին Քվինսլենդի տեխնոլոգիայի համալսարանն ավարտելուց հետո նա նկարահանվել է «Ծովային պարեկ» հեռուստասերիալի մեկ էպիզոդում և «Ղեկավարները» ֆիլմում[10][11][12]։ 2012 թվականին Թյուիթսը կատարել է գլխավոր դեր «Կապույտ ծովածոց» ֆիլմում[13][14]։ 2014 թվականին մարմնավորել է արքայազն Ֆիլիպին «Մալեֆիսենտ»[15] և Ջոնասին «Նվիրյալը» ֆիլմերում[7][16][17][18][19][20]։

Թյուիթսը նկարահանվել է 2017 թվականի մայիսի 26-ին թողարկված «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմում[21][22][23][24], որտեղ նա մարմնավորում է Հենրի Թըրներին (Օրլանդո Բլումի և Քիրա Նայթլիի կերպարների որդուն)[25][26][27]։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2015 թվականին Քվինսլենդի Գոլդ Քոստ քաղաքում[28][29] ։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թյուիթսը 2015 թվականից հանդիպում է Քլոե Սփեյսիի հետ[30][31][32]։ Նրանց դուստրը ծնվել է 2016 թվականի մարտին[33][34]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2011 | Ղեկավարներ | Headsmen | Մաքս Փաթերսոն | Կարճամենտրաժ ֆիլմ |
2012 | Պահիր ոտքերդ | Save Your Legs | Մարք Քոու | |
2014 | Օկուլուս | Oculus | Թիմ Ռասել | |
2014 | Մալեֆիսենտ | Maleficent | Արքայազն Ֆիլիպ | |
2014 | Ազդանշան | The Signal | Նիք Իսթմեն | |
2014 | Նվիրյալը | The Giver | Ջոնաս | |
2014 | Ատրճանակի որդին | Son of a Gun | Ջեյ Առ | |
2015 | Լող | Ride | Անջելո | |
2015 | Ռուբեն Գութրի | Ruben Guthrie | Չեթ | |
2015 | Շաքարե ֆիլմ | That Sugar Film | Ինքը | Վավերագրական ֆիլմ[35][36] |
2016 | Եգիպտոսի աստվածները | Gods of Egypt | Բեկ | |
2017 | Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում | Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales | Հենրի Թըրներ | |
2017 | Հարցազրույց Աստծու հետ | An Interview with God | Փոլ Աշեր | Նկարահանվում է[37] |
Գրասենյակի ապստամբություն | Office Uprising | Դեզմոնդ | Նկարահանվում է | |
Դաժան բաժանում | A Violent Separation | Նորման | Նկարահանվում է |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2011 | Ծովային պարեկ | Sea Patrol | Լեյ Սքարփիա | Էպիզոդ․ «Black Flights» |
2011 | Թերթել | Slide | Լյուք Գլագեր | Հիմնական դեր․ 10 էպիզոդ |
2011 | Rove LA | Rove LA | Ինքը | [38][39] |
2011-12 | Տուն և ճանապարհ | Home and Away | Ստու Հենդերսոն | Երկրորդական դեր․ 57 էպիզոդ |
2012 | Կապույտ ծովածոց | Blue Lagoon: The Awakening | Դին ՄաքՄուլեն | Հեռուստաֆիլմ |
2018 | Տիտաններ (հեռուստասերիալ, 2018) | Titans | Դիք Գրեյսոն/ Ռոբին/ Նայթուինգ | Հիմնական դեր |
Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք | Ծան․ |
---|---|---|---|---|---|
2014 | Australians in Film | Սպասվող տաղանդ | Նվիրյալը | Հաղթանակ | [20] |
2014 | EuroCinema Kawananakoa Award | Ծագող աստղ | Իր աշխատանքը | Հաղթանակ | [40] |
2014 | GQ Men of the Year | Բեկումնային դերասան | Իր աշխատանքը | Հաղթանակ | [41] |
2017 | Teen Choice Awards | Լավագույն մարտաֆիլմի դերասան | Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում | Առաջադրված | [42] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 MAK (польск.)
- ↑ «Cairns actor Brenton Thwaites trades Far North for a role in Home and Away»։ The Cairns Post (News Limited)։ հուլիսի 27, 2011։ Վերցված է սեպտեմբերի 21, 2011
- ↑ «Brenton Thwaites, actor, The Giver»։ The Weekend Edition։ սեպտեմբերի 11, 2014։ Վերցված է նոյեմբերի 17, 2014
- ↑ «SLiDE Behind The Scenes Episode 5 - Luke» (Official YouTube video)։ Fox8։ օգոստոսի 31, 2011։ Վերցված է դեկտեմբերի 16, 2014
- ↑ «Underbelly coup for QUT acting grads»։ Queensland University of Technology։ օգոստոսի 18, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-02-ին։ Վերցված է սեպտեմբերի 27, 2011
- ↑ «Brenton soaps up well for role»։ The Courier-Mail (Queensland Newspapers)։ հուլիսի 9, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-26-ին։ Վերցված է սեպտեմբերի 27, 2011
- ↑ 7,0 7,1 «Brenton Thwaites on Son of a Gun»։ Time Out։ օգոստոսի 25, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-26-ին։ Վերցված է նոյեմբերի 25, 2014
- ↑ «Big break calls Thwaites back»։ Gold Coast Mail (APN News & Media)։ օգոստոսի 16, 2011։ Վերցված է սեպտեմբերի 27, 2011
- ↑ «Thwaites' to star in Home and Away»։ Herald Sun (The Herald and Weekly Times)։ օգոստոսի 21, 2011։ Վերցված է սեպտեմբերի 27, 2011
- ↑ «The Project»։ Charge Over You։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 24, 2012-ին։ Վերցված է սեպտեմբերի 27, 2011
- ↑ «A SLiDE Show of Teen Drama - Meet Brenton Thwaites»։ Q News։ օգոստոսի 16, 2011։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 11, 2011-ին։ Վերցված է սեպտեմբերի 27, 2011
- ↑ «Episode 062 - Black Flights»։ Sea Patrol։ հունիսի 7, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է սեպտեմբերի 27, 2011
- ↑ «Blue Lagoon: The Awakening»։ mylifetime.com։ Վերցված է ապրիլի 20, 2016
- ↑ «Blue Lagoon: The Awakening -- The Most Watchable Lifetime Movie Ever?»։ Zap2it։ հունիսի 17, 2012։ Վերցված է փետրվարի 7, 2012(չաշխատող հղում)
- ↑ «'Maleficient' casts 'Home and Away's Brenton Thwaites as prince»։ digitalspy.co.uk։ մայիսի 31, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է հունիսի 3, 2012
- ↑ «Taylor Swift will co-star in long-awaited adaptation of 'The Giver'»։ Entertainment Weekly։ սեպտեմբերի 27, 2013
- ↑ «The Giver, review: 'mundane sci-fi'»։ The Telegraph (Telegraph Media Group)։ սեպտեմբերի 18, 2014։ Վերցված է նոյեմբերի 25, 2014
- ↑ «'The Giver' Movie Is Quite Different From The Book You Remember From Middle School, And Here's Why»։ Huffington Post։ օգոստոսի 14, 2014։ Վերցված է նոյեմբերի 25, 2014
- ↑ «'The Giver': Jeff Bridges, Brenton Thwaites and the danger of memories (review)»։ cleveland.com (The Plain Dealer)։ օգոստոսի 14, 2014։ Վերցված է նոյեմբերի 25, 2014
- ↑ 20,0 20,1 «The Australians in Film Awards & Benefit Gala Dinner 2014»։ Australians in Film։ հոկտեմբերի 26, 2014։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 3, 2014-ին։ Վերցված է նոյեմբերի 25, 2014
- ↑ «Geoffrey Rush talks about new and old projects»։ TV Guide։ December 2014
- ↑ «'Pirates Of The Caribbean 5' Casting Rumors: Five Actresses Up For Romantic Lead In 2017 'Dead Men Tell No Tales'»։ International Business Times։ դեկտեմբերի 16, 2014
- ↑ «Young Actresses Lining Up for Key Role in ‘Pirates 5′ (EXCLUSIVE)»։ Variety։ դեկտեմբերի 15, 2014
- ↑ «Brenton Thwaites in Talks to Join 'Pirates of the Caribbean 5' (Exclusive)»։ The Wrap։ նոյեմբերի 21, 2014։ Արխիվացված օրիգինալից July 3, 2017-ին։ Վերցված է July 24, 2017
- ↑ «Pirates 5: Will Turner's Son Confirmed»։ Screen Rant։ 28 Mar 2017։ Վերցված է 28 Mar 2017
- ↑ «Brenton Thwaites Nabs Key 'Pirates 5' Role»։ The Hollywood Reporter։ նոյեմբերի 21, 2014։ Վերցված է նոյեմբերի 25, 2014
- ↑ «Brenton Thwaites Boards ‘Pirates 5′ Ship For Disney»։ Deadline.com։ նոյեմբերի 21, 2014։ Վերցված է նոյեմբերի 25, 2014
- ↑ «Cairns-born actor Brenton Thwaites lands coveted Pirates of the Caribbean role»։ The Courier-Mail։ նոյեմբերի 24, 2014։ Վերցված է նոյեմբերի 25, 2014
- ↑ «Raise a Black Flag! A New Pirates of the Caribbean Film Is Coming»։ Disney Insider; Blogs.disney.com։ հուլիսի 23, 2014։ Վերցված է նոյեմբերի 17, 2014
- ↑ «Brenton Thwaites’ girlfriend reveals baby bump»։ The Courier-Mail։ նոյեմբերի 19, 2015։ Վերցված է դեկտեմբերի 9, 2015
- ↑ «SEE THE PICS: Did You Know That Brenton Thwaites Is Having a Baby?»։ J-14։ փետրվարի 26, 2016։ Վերցված է փետրվարի 29, 2016
- ↑ «Brenton Thwaites»։ Interview։ փետրվարի 26, 2016։ Վերցված է փետրվարի 29, 2016
- ↑ «AWW: Brenton Thwaites and Chloe Pacey Share Their First Baby Photo»։ J-14։ մարտի 21, 2016։ Վերցված է մարտի 29, 2016
- ↑ (21 March 2016). "Brenton Thwaites Welcomes Baby with Girlfriend Chloe Pacey!" Just Jared. Retrieved 29 March 2016.
- ↑ «First Taste of Damon Gameau’s That Sugar Film»։ Cinema Australia։ նոյեմբերի 15, 2014։ Վերցված է նոյեմբերի 20, 2014
- ↑ «Aussie filmmaker's shocking sugar experiment»։ The West Australian (Seven West Media)։ նոյեմբերի 19, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-05-ին։ Վերցված է նոյեմբերի 20, 2014
- ↑ (1 June 2016). «David Strathairn And Brenton Thwaites Join Faith-Based Drama “An Interview With God” (Exclusive)»։ The Tracking Board։ Վերցված է հունիսի 19, 2016
- ↑ «Home and Away star Brenton Thwaites busted by Rove McManus writing in his journal in audience of Rove LA»։ The Sunday Times (News Limited)։ սեպտեմբերի 9, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին։ Վերցված է սեպտեմբերի 22, 2011
- ↑ «Actor Brenton Thwaites busted by Rove in awkward moment»։ Herald Sun (The Herald and Weekly Times)։ սեպտեմբերի 19, 2011։ Վերցված է սեպտեմբերի 22, 2011
- ↑ «2014 Brenton Thwaites On The Red Carpet»։ EuroCinema։ նոյեմբերի 8, 2014։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 14, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 25, 2014
- ↑ «2014 Breakthrough Actor: Brenton Thwaites»։ GQ Australia։ նոյեմբերի 19, 2014։ Վերցված է նոյեմբերի 25, 2014
- ↑ «Teen Choice Awards 2017: See the First Wave of Nominations»։ Teen Vogue։ June 19, 2017։ Վերցված է June 19, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|