Տիտաններ (հեռուստասերիալ, 2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Տիտաններ
Ժանրaction series, adventure fiction, գիտական ֆանտաստիկա հեռուստատեսութ՛ունում, ֆիլմ սուպերհերոսների մասին և դրամա
ՍտեղծողԱկիվա Գոլդսման, Գրեգ Բեռլանտի և Geoff Johns
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Canada.svg Կանադա
ՀիմքՊատանի տիտանները
Լեզուանգլերեն
ՌեժիսորBrad Anderson
Գլխավոր
դերերում
Բրենտոն Թուեյտես, Աննա Դիոփ, Թիգան Քրոֆթ, Ռայան Փոթեր, Ալան Ռիտչսոն, Մինկա Կելի, Conor Leslie և Curran Walters
ՊրոդյուսերGeoff Johns
Գործադիր պրոդյուսերԱկիվա Գոլդսման, Գրեգ Բեռլանտի, Geoff Johns և Brad Anderson
ՍցենարիստԱկիվա Գոլդսման, Geoff Johns և Գրեգ Բեռլանտի
ԵրաժշտությունԿլինթ Մենսել և Քևին Քայներ
Պատմվածքի վայրԴետրոյթ, Traverse City, Վիեննա, Covington, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Գոթեմ Սիթի և Չիկագո
Գեղարվեստական աշխարհTitansverse
Նկարահանման վայրՏորոնտո
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ11
Էկրաններին էհոկտեմբերի 12, 2018-ից
ՀեռուստաալիքDC Universe
ԸնկերությունWarner Bros. Television, Berlanti Productions, Weed Road Pictures և DC Entertainment
ԿապակցվածDoom Patrol

«Տիտաններ», սպասվող ամերիկյան հեռուստասերիալ, որը հեռարձակվելու DC Comics-ի անանուն թվային ծառայությունով և հիմնված է DC Comics համանուն սուպերհերոսական խմբավորման վրա։ Հեռուստասերիալը ստեղծել են Ակիվա Գոլդսմանը, Ջեոֆ Ջոնսը և Գրեգ Բեռլանտին։ Բրենտոն Թյուիթսը կատարում է Տիտանների առաջնորդ Դիք Գրեյսոնի/ Ռոբինի դերը, Աննա Դիոփը՝ Ստարֆայերի, Թիգան Քրոֆթը՝ Ռեյվենի և Ռայան Փոթերը՝ Գազան Տղայի դերերը։

Դեռահաս Տիտանների մասին լայվ-էքշն հեռուստասերիալը արտադրության մեջ է մտել 2014 թվականի սեպտեմբերին TNT հեռուստաալիքի կողմից։ Գոլդսմանը և Հաիմեսը գրում են հեռուստասերիալի առաջին էպիզոդի սցենարը։ Պատվիրված էր առաջին էպիզոդը գրել մինչև 2014 թվականի դեկտեմբերը, սակայն դա տեղի չունեցավ, և ավելին 2016 թվականի հունվարին TNT հայտարարեց, որ չի պատրաստվում շարունակել արտադրությունը։ 2017 թվականի ապրիլին հայտարարվեց, որ հեռուստասերիալը կրկին արտադրության մեջ է մտել և հեռարձակվելոււ է DC Comics-ի թվային ծառայության միջոցով։ 2017 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Բրենտոն Թյուիթսը կատարելու է Դիք Գրեյսոնի դերը։

«Տիտաններ» հեռուստասերիալը նախատեսված է հեռարձակել 2018 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տիտաններ» հեռուստասերիալը կենտրոնացած է երիտասարդ սուպերհերոսների վրա, որոնք հայտնի են Տիտաններ անունով։ Նրանց առաջնորդը Դիք Գրեյսոնն է՝ Բեթմենի նախկին օգնականը[1]։

Անձնակազմ և դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին կրկեսի դերասան, ով իր ծնողների մահից հետո մարզվում է Բեթմենի կողմից՝ հանցագործության դեմ կռվելու համար։ Նա հետագայում դառնում է Տիտանների առաջնորդը, այսպիսով դուրս գալով Բեթմենի շողքից[2][3]։

Այլմոլորակային արքայադուստր՝ գերբնական կարողություներով, ով ապաստան է փնտրում Երկրի վրա և հանդիպում է Տիտաններին[4]։

  • Թիգան Քրոֆթ՝ Ռեյվեն

Էմպաթ, ով մի չարքի դուստր է և նրա կարողությունները կառավարվում են իրէմոցիաների կողմից[5]։

Դեռահաս, ով ունի կերպարանափոխվելու կարողություն, որը առաջացել թմրանյութի ընդունումից, որը բուժել է նրան Սակուտիա մահացու հիվանդությունից[6]։

Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագրեսիվ երիտասարդ, ով կռվում է հանցագործության դեմ իր գործընկեր և ընկերուհի Աղավնու հետ[7]։

Խելացի, պաշպանող և կաշկանդված վրիժարու, ով կռվում է հանցագործության դեմ իր գործընկեր և ընկեր Բազեի հետ[8]։

  • Լինդսի Գորթ՝ Էմի Ռորբեչ

Ոստիկանության դետեկտիվ, ով դառնում է Դիք Գրեյսոնի նոր գործընկերը[9]։

Doom Patrol խմբի առաջնորդը[11]։

Հրավիրված[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին դերասանուհի, ով գազից թունվաորվելուց հետո ստացել է նեղանալու և աճելու հատկություններ։ Ֆառը Doom Patrol-ի անդամ է[12]։

  • Ջեյք Մայքլս՝ Քլիֆորդ Սթիլ/ Ռոբոտմեն

Նսսխկին վարորդ, ում ուղեղը պատահարից հետո տեղափոխել են ռոբոտի մարմնի մեջ։ Սթիլը Doom Patrol ի անդամ է[13]։

Նախկին օդաչու, ով վթարի է ենթարկվել բասական էներգիայի մեջ և հիմա ոտքից գլուխ փաթաթված է բինտով։ Թրայնորը Doom Patrol ի անդամ է[14]։

  • Քուրեն Ուոլթերս՝ Ջեյսոն Թոդ[15][16]
  • Քոնոր Լեզլի՝ Դոնա Թրոյ/ Հրաշք Աղջիկ[17]

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Հեռարձակման օր
11 "Տիտաններ"
"Titans[18]"
Բրեդ ԱնդերսոնԱկիվա Գոլդսման, Ջեոֆ Ջոնս և Գրեգ Բեռլանտի2018
22 "Բազե և Աղավնի"
"Hawk and Dove[18]"
2018
33 "Ստարֆայեր"
"Starfire[18]"
2018
44 "Ռեյչել"
"Rachel[18]"
2018
55 "Doom Patrol"
"The Doom Patrol[18]"
Ջոն Ֆասեթ[19]Ջեոֆ Ջոնս[19]2018
66 "Սուրհանդակը"
"The Messenger[18]"
2018
77 "Ջեյսոն Թոդ"
"Jason Todd[18]"
2018
88 "Անջելա"
"Angela[18]"
2018
99 "Դոնա Թրոյ"
"Donna Troy[18]"
2018

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ TNT հեռուստաալիքով հեռարձակվելու է Տիտանների մասին հեռուստասերիալ[20]։ Ակիվա Գոլդսմանը և Մարկ Հեիմսը պետք է մինչև 2014 թվականի դեկտեմբերը գրեին սցենար, որտեղ կխոսվեր Դիք Գրեյսոնի մասին, ով ցանկանում էր դուրս գալ Բեթմենի շողքից՝ դառնալով Նայթուինգ, ով լինելու էր այն խմբի ղեկավորը, որի մեջ մտնում էին Ստարֆայերը, Ռեյվենը, Օրաքուլը, Բազեն և Աղավնին։ Առաջին էպիզոդը պետք է նկարահանվեր Տորոնտոյում 2015 թվականի կեսերին[21][22]։ Հեռուստասերիալի ունունը «Տիտաններ» էր, սակայն հետագայում փոխվեց «Սև թռչուններ»[23][24]։ Հեռուստասերիալի արտադրությունը հետաձգվեց մինչև հոկտեմբեր[25]։ 2016 թվականի հունվարին հայտարարվեց, որ TNT հեռուստաալիքը այլևս չի շարունակելու հեռուստասերիալի արտադրությունը[26][27]։ 2016 թվականի փետրվարին Ջեոֆ Ջոնսն ասել է, որ DC ծրագրեր ունի Տիտանների հետ կապված[28]։

2017 թվականի ապրիլին Warner Bros.-ը հայտարարեց, որ «Տիտաններ» հեռուստասերիալը հեռարձակվելու է 2018 թվականին DC Comics-ի թվային ծառայության միջոցով։ Հեռուստասերիալը զարգացնողներ են Ակիվա Գոլդսմանը, Ջեոֆ Ջոնսը, Գրեգ Բեռլանտին և Սառա Շեքթերը, իսկ առաջին էպիզոդը գրել են Գոլդսմանը, Ջոնսը և Բեռլանտին[1]։ Հեռուստասերիալը նկարահանվել է Տորոնտոյում[29]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ Թիգան Քրոֆթը մարմնավորելու է Ռեյվենին[5], իսկ մյուս ամսվա վերջերին հայտնի դարձավ, որ Աննա Դիոփը և Բրենտոն Թյուիթսը մարմնավորելու են Ստարֆայերին[4] և Դիք Գրեյսոնին/ Ռոբինին[2][3]։ 2017 թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ Ռայան Փոթերը մարմնավորելու է Գազան Տղային[6]։

2017 թվականի սկզբերին հայտարարվեց, որ Ալան Ռիտչսոնը և Մինկա Կելին մարմնավորելու են Հենք Հոլին/ Բազեյին ու Դոն Գրենջերին/ Աղավնուն[7][8]։ Նույն ամսվա վերջում հայտնի դարձավ, որ Լինդսի Գորթը մարմնավորելու է Էմի Ռորբեչին[9]։ 2018 թվականի հունվարին հայտարարվեց, որ Սեյմուս Դևերը կատարելու է անհայտ դեր[10]։ Նույն ամսում հայտարարվեցին Doom Patrol-ի անդամների դերակատարները՝ Բրունո Բեյքիրը որպես Նայլս Քոլդեր/ Պետ[11], Էյփրիլ Բոուլբին՝ Ռիտա Ֆառ/ Էլաստի աղջիկ[12], Ջեյք Մայքլսը՝ Քլիֆորդ Սթիլ/ Ռոբոտմեն[13] և Դուեյն Մըրֆին որպես Լերի Թրեյնոր/ Բացասական մարդ[14]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանի նկարահանումները սկսվել 2017 թվականի նոյեմբերի 15-ին Տորոնտոյում[30][31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «DC Digital Service To Launch With Titans Series From Greg Berlanti & Akiva Goldsman And Young Justice: Outsiders»։ Deadline.com։ April 25, 2017։ Վերցված է April 25, 2017 
  2. 2,0 2,1 «'Titans': Brenton Thwaites To Play Lead Dick Grayson In DC Live-Action Series»։ Deadline.com։ August 31, 2017։ Վերցված է September 6, 2017 
  3. 3,0 3,1 «'Titans': Brenton Thwaites As Robin In DC Superhero Series – First-Look Photo»։ Deadline.com։ December 1, 2017։ Վերցված է December 4, 2017 
  4. 4,0 4,1 «'Titans': Anna Diop Cast As Starfire In Live-Action Series For DC Digital Service»։ Deadline.com։ August 23, 2017։ Վերցված է September 6, 2017 
  5. 5,0 5,1 «Titans: Teagan Croft Cast As Raven In Live-Action Series For DC Digital Service»։ Deadline.com։ August 3, 2017։ Վերցված է September 6, 2017 
  6. 6,0 6,1 «'Titans': Ryan Potter Cast As Beast Boy In Live-Action Series For DC Digital Service»։ Deadline.com։ October 18, 2017։ Վերցված է October 18, 2017 
  7. 7,0 7,1 «'Titans': Alan Ritchson Cast As Hawk In DC Live-Action Series»։ Deadline.com։ September 7, 2017։ Վերցված է September 7, 2017 
  8. 8,0 8,1 «'Titans': Minka Kelly Cast As Dove In DC Live-Action Series»։ Deadline.com։ September 7, 2017։ Վերցված է September 7, 2017 
  9. 9,0 9,1 «Lindsey Gort Joins DC's Titans as Robin's New [Spoiler]»։ TVLine։ September 29, 2017։ Վերցված է September 29, 2017 
  10. 10,0 10,1 «Quantico Casts Vandit Bhatt; Seamus Dever Joins Titans; Jimmie Saito In Sweetbitter»։ Deadline.com։ January 17, 2018։ Վերցված է January 17, 2018 
  11. 11,0 11,1 «Titans: Bruno Bichir Cast As The Chief In DC Live-Action Series»։ Կաղապար:Noitalics։ February 15, 2018։ Վերցված է February 15, 2018 
  12. 12,0 12,1 «Titans casts Drop Dead Diva star as Elasti-Girl»։ Entertainment Weekly։ February 20, 2018։ Վերցված է February 21, 2018 
  13. 13,0 13,1 «Titans Casts the Doom Patrol's Robotman»։ Comicbook.com։ February 22, 2018։ Վերցված է February 23, 2018 
  14. 14,0 14,1 «Titans TV Series Doom Patrol Adds Negative Man (Exclusive)»։ Den of Geek։ February 28, 2018։ Վերցված է February 28, 2018 
  15. «Titans: Curran Walters as Jason Todd Revealed in New Set Photo»։ Screen Rant։ June 6, 2018։ Վերցված է June 7, 2018 
  16. «Titans TV Series: First Look at Curran Walters as Jason Todd»։ Comicbook.com։ June 6, 2018։ Վերցված է June 7, 2018 
  17. «Looks Like Donna Troy Is Confirmed for 'Titans' TV Show»։ Comicbook.com։ June 12, 2018։ Վերցված է June 12, 2018 
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 18,7 18,8 «Titans: First 9 episodes for upcoming DC Universe series revealed»։ www.adventuresinpoortaste.com 
  19. 19,0 19,1 «Geoff Johns Confirms Doom Patrol For Titans Live-Action TV Show»։ Screen Rant։ February 9, 2018 
  20. «TNT Eyes Titans Superhero Series»։ Variety։ September 11, 2014։ Վերցված է December 23, 2016 
  21. «Syfy, David Goyer Developing Superman Origin Story Krypton»։ The Hollywood Reporter։ December 8, 2014։ Արխիվացված օրիգինալից December 23, 2014-ին։ Վերցված է December 8, 2014 
  22. «Exclusive: Which DC Characters Will Be On TNT's The Titans»։ Nerdist։ February 2, 2015։ Արխիվացված օրիգինալից-ից February 2, 2015-ին 
  23. «Teen Titans TV Show Promises to Remain True to Comics»։ Renegade Cinema։ May 13, 2015։ Արխիվացված օրիգինալից May 19, 2015-ին 
  24. «Titans TNT Pilot DC Comics now entitled Blackbirds»։ Season Zero։ June 26, 2015։ Արխիվացված օրիգինալից September 22, 2015-ին 
  25. «Blackbirds (Titans) TNT pilot from DC Comics postponed…»։ Season Zero։ June 26, 2015։ Արխիվացված օրիգինալից March 13, 2015-ին 
  26. «DC's Live-Action Titans Series Not Moving Forward at TNT»։ Comic Book Resources։ January 7, 2016։ Արխիվացված օրիգինալից November 5, 2016-ին։ «TNT president Kevin Reilly revealed that production on the long in-development drama series based on DC's Teen Titans property has been stopped.» 
  27. «TNT Not Moving Forward with DC Comics Drama Titans»։ Variety։ January 7, 2016։ Վերցված է December 23, 2016 
  28. «Matt's Inside Line: Scoop on Once, Flash, Lucifer, Suits, 24, Titans, HTGAWM, Castle, NCIS: LA and More»։ TV Line։ February 2, 2016։ Արխիվացված օրիգինալից June 26, 2016-ին 
  29. «Pinewood Toronto to Double Production Space as Hollywood Takes City to Full Capacity»։ The Hollywood Reporter։ December 12, 2017։ Վերցված է December 28, 2017 
  30. «Current Productions & News»։ Toronto։ Արխիվացված օրիգինալից March 20, 2018-ին։ Վերցված է March 20, 2018 
  31. «Pinewood Toronto to Double Production Space as Hollywood Takes City to Full Capacity»։ The Hollywood Reporter։ December 12, 2017։ Վերցված է December 28, 2017