Բրենտոն Թյուիթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրենտոն Թյուիթս
անգլ.՝ Brenton Thwaites
Brenton Thwaites.jpg
Ծնվել էօգոստոսի 10, 1989(1989-08-10) (30 տարեկան)
ԾննդավայրCairns, Քվինսլենդ, Ավստրալիա
ԿրթությունQueensland University of Technology?
ՔաղաքացիությունFlag of Australia.svg Ավստրալիա
Մասնագիտությունդերասան և կինոդերասան

Բրենտոն Թյուիթս (անգլ.՝ Brenton Thwaites, օգոստոսի 10, 1989(1989-08-10), Cairns, Քվինսլենդ, Ավստրալիա), ավստրալացի դերասան, ով հայտնի է Լյուք Գալագերի դերով FOX8 հեռուստաալիքի «Թերթել» (2011) հեռուստասերիալում և Ստու Հենդերսոնի դերով «Տուն և ճանապարհ» (2011-12) օճառային օպերայում։ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո նկարահանվել է «Կապույտ ծովածոց» (2012), «Օկուլուս» (2013), «Նվիրյալը» (2014), «Եգիպտոսի աստվածները» (2016) և «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» (2017) ֆիլմերում։ Նա մարմնավորելու է Դիք Գրեյսոնին «Տիտաններ» հեռուստասերիալում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թյուիթսը ծնվել է 1989 թվականի օգոստոսի 10-ին Քվինսլենդ նահանգի Քերնս քաղաքում։ Նրա ծնողներն են Ֆիոնա և Փիթեր Թյուիթսները։ Նա ունի քույր՝ Սթեյսին[1]։

Երիտասարդության ժամանակ Թյուիթսը ցանկանում էր դառնալ ոստիկան կամ հրշեջ և հետաքրքված էր նրանց մասին ֆիլմերով[2]։

Նա սովորել է դերասանական արվեստ Քվինսլենդի տեխնոլոգիայի համալսարանում և ավարտել է 2010 թվականին[3][4][5]։ Հետագայում նա տեղափոխվել է Սիդնեյ «Տուն և ճանապարհ» օճառային օպերայում նկարահանվելու համար։ 2011-2012 թվականներին նա տեղափոխվել է Միացյալ Նահանգներ իր դերասանի կարիերան զարգացնելու համար[6][7][8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Քվինսլենդի տեխնոլոգիայի համալսարանն ավարտելուց հետո նա նկարահանվել է «Ծովային պարեկ» հեռուստասերիալի մեկ էպիզոդում և «Ղեկավարները» ֆիլմում[9][10][11]։ 2012 թվականին Թյուիթսը կատարել է գլխավոր դեր «Կապույտ ծովածոց» ֆիլմում[12][13]։ 2014 թվականին մարմնավորել է արքայազն Ֆիլիպին «Մալեֆիսենտ»[14] և Ջոնասին «Նվիրյալը» ֆիլմերում[15][6][16][17][18][19]։

Թյուիթսը Տորոնտոյի կինոփառատոնում 2013 թվականի սեպտեմբերի 8-ին

Թյուիթսը նկարահանվել է 2017 թվականի մայիսի 26-ին թողարկված «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմում[20][21][22][23], որտեղ նա մարմնավորում է Հենրի Թըրներին (Օրլանդո Բլումի և Քիրա Նայթլիի կերպարների որդուն)[24][25][26]։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2015 թվականին Քվինսլենդի Գոլդ Քոստ քաղաքում[27][28] ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թյուիթսը 2015 թվականից հանդիպում է Քլոե Սփեյսիի հետ[29][30][31]։ Նրանց դուստրը ծնվել է 2016 թվականի մարտին[32][33]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2011 Ղեկավարներ Headsmen Մաքս Փաթերսոն Կարճամենտրաժ ֆիլմ
2012 Պահիր ոտքերդ Save Your Legs Մարք Քոու
2014 Օկուլուս Oculus Թիմ Ռասել
2014 Մալեֆիսենտ Maleficent Արքայազն Ֆիլիպ
2014 Ազդանշան The Signal Նիք Իսթմեն
2014 Նվիրյալը The Giver Ջոնաս
2014 Ատրճանակի որդին Son of a Gun Ջեյ Առ
2015 Լող Ride Անջելո
2015 Ռուբեն Գութրի Ruben Guthrie Չեթ
2015 Շաքարե ֆիլմ That Sugar Film Ինքը Վավերագրական ֆիլմ[34][35]
2016 Եգիպտոսի աստվածները Gods of Egypt Բեկ
2017 Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales Հենրի Թըրներ
2017 Հարցազրույց Աստծու հետ An Interview with God Փոլ Աշեր Նկարահանվում է[36]
Գրասենյակի ապստամբություն Office Uprising Դեզմոնդ Նկարահանվում է
Դաժան բաժանում A Violent Separation Նորման Նկարահանվում է

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2011 Ծովային պարեկ Sea Patrol Լեյ Սքարփիա Էպիզոդ․ «Black Flights»
2011 Թերթել Slide Լյուք Գլագեր Հիմնական դեր․ 10 էպիզոդ
2011 Rove LA Rove LA Ինքը [37][38]
2011-12 Տուն և ճանապարհ Home and Away Ստու Հենդերսոն Երկրորդական դեր․ 57 էպիզոդ
2012 Կապույտ ծովածոց Blue Lagoon: The Awakening Դին ՄաքՄուլեն Հեռուստաֆիլմ
2018 Տիտաններ (հեռուստասերիալ, 2018) Titans Դիք Գրեյսոն/ Ռոբին/ Նայթուինգ Հիմնական դեր

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք Ծան․
2014 Australians in Film Սպասվող տաղանդ Նվիրյալը Հաղթանակ [19]
2014 EuroCinema Kawananakoa Award Ծագող աստղ Իր աշխատանքը Հաղթանակ [39]
2014 GQ Men of the Year Բեկումնային դերասան Իր աշխատանքը Հաղթանակ [40]
2017 Teen Choice Awards Լավագույն մարտաֆիլմի դերասան Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում Առաջադրված [41]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cairns actor Brenton Thwaites trades Far North for a role in Home and Away»։ The Cairns Post (News Limited)։ 27 July 2011։ Վերցված է 21 September 2011 
  2. «Brenton Thwaites, actor, The Giver»։ The Weekend Edition։ 11 September 2014։ Վերցված է 17 November 2014 
  3. «SLiDE Behind The Scenes Episode 5 - Luke» (Official YouTube video)։ Fox8։ 31 August 2011։ Վերցված է 16 December 2014 
  4. «Underbelly coup for QUT acting grads»։ Queensland University of Technology։ 18 August 2011։ Վերցված է 27 September 2011 
  5. «Brenton soaps up well for role»։ The Courier-Mail (Queensland Newspapers)։ 9 July 2011։ Վերցված է 27 September 2011 
  6. 6,0 6,1 «Brenton Thwaites on Son of a Gun»։ Time Out։ 25 August 2014։ Վերցված է 25 November 2014 
  7. «Big break calls Thwaites back»։ Gold Coast Mail (APN News & Media)։ 16 August 2011։ Վերցված է 27 September 2011 
  8. «Thwaites' to star in Home and Away»։ Herald Sun (The Herald and Weekly Times)։ 21 August 2011։ Վերցված է 27 September 2011 
  9. «The Project»։ Charge Over You։ Արխիվացված օրիգինալից-ից 24 April 2012-ին։ Վերցված է 27 September 2011 
  10. «A SLiDE Show of Teen Drama - Meet Brenton Thwaites»։ Q News։ 16 August 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 11 October 2011-ին։ Վերցված է 27 September 2011 
  11. «Episode 062 - Black Flights»։ Sea Patrol։ 7 June 2011։ Վերցված է 27 September 2011 
  12. «Blue Lagoon: The Awakening»։ mylifetime.com։ Վերցված է 20 April 2016 
  13. «Blue Lagoon: The Awakening -- The Most Watchable Lifetime Movie Ever?»։ Zap2it։ 17 June 2012։ Վերցված է 7 February 2012 
  14. «'Maleficient' casts 'Home and Away's Brenton Thwaites as prince»։ digitalspy.co.uk։ 31 May 2012։ Վերցված է 3 June 2012 
  15. «Taylor Swift will co-star in long-awaited adaptation of 'The Giver'»։ Entertainment Weekly։ 27 September 2013 
  16. «The Giver, review: 'mundane sci-fi'»։ The Telegraph (Telegraph Media Group)։ 18 September 2014։ Վերցված է 25 November 2014 
  17. «'The Giver' Movie Is Quite Different From The Book You Remember From Middle School, And Here's Why»։ Huffington Post։ 14 August 2014։ Վերցված է 25 November 2014 
  18. «'The Giver': Jeff Bridges, Brenton Thwaites and the danger of memories (review)»։ cleveland.com (The Plain Dealer)։ 14 August 2014։ Վերցված է 25 November 2014 
  19. 19,0 19,1 «The Australians in Film Awards & Benefit Gala Dinner 2014»։ Australians in Film։ 26 October 2014։ Արխիվացված օրիգինալից-ից 3 December 2014-ին։ Վերցված է 25 November 2014 
  20. «Geoffrey Rush talks about new and old projects»։ TV Guide։ December 2014 
  21. «'Pirates Of The Caribbean 5' Casting Rumors: Five Actresses Up For Romantic Lead In 2017 'Dead Men Tell No Tales'»։ International Business Times։ 16 December 2014 
  22. «Young Actresses Lining Up for Key Role in ‘Pirates 5′ (EXCLUSIVE)»։ Variety։ 15 December 2014 
  23. «Brenton Thwaites in Talks to Join 'Pirates of the Caribbean 5' (Exclusive)»։ The Wrap։ 21 November 2014։ Արխիվացված օրիգինալից July 3, 2017-ին։ Վերցված է July 24, 2017 
  24. «Pirates 5: Will Turner's Son Confirmed»։ Screen Rant։ 28 Mar 2017։ Վերցված է 28 Mar 2017 
  25. «Brenton Thwaites Nabs Key 'Pirates 5' Role»։ The Hollywood Reporter։ 21 November 2014։ Վերցված է 25 November 2014 
  26. «Brenton Thwaites Boards ‘Pirates 5′ Ship For Disney»։ Deadline.com։ 21 November 2014։ Վերցված է 25 November 2014 
  27. «Cairns-born actor Brenton Thwaites lands coveted Pirates of the Caribbean role»։ The Courier-Mail։ 24 November 2014։ Վերցված է 25 November 2014 
  28. «Raise a Black Flag! A New Pirates of the Caribbean Film Is Coming»։ Disney Insider; Blogs.disney.com։ 23 July 2014։ Վերցված է 17 November 2014 
  29. «Brenton Thwaites’ girlfriend reveals baby bump»։ The Courier-Mail։ 19 November 2015։ Վերցված է 9 December 2015 
  30. «SEE THE PICS: Did You Know That Brenton Thwaites Is Having a Baby?»։ J-14։ 26 February 2016։ Վերցված է 29 February 2016 
  31. «Brenton Thwaites»։ Interview։ 26 February 2016։ Վերցված է 29 February 2016 
  32. «AWW: Brenton Thwaites and Chloe Pacey Share Their First Baby Photo»։ J-14։ 21 March 2016։ Վերցված է 29 March 2016 
  33. (21 March 2016). "Brenton Thwaites Welcomes Baby with Girlfriend Chloe Pacey!" Just Jared. Retrieved 29 March 2016.
  34. «First Taste of Damon Gameau’s That Sugar Film»։ Cinema Australia։ 15 November 2014։ Վերցված է 20 November 2014 
  35. «Aussie filmmaker's shocking sugar experiment»։ The West Australian (Seven West Media)։ 19 November 2014։ Վերցված է 20 November 2014 
  36. (1 June 2016). «David Strathairn And Brenton Thwaites Join Faith-Based Drama “An Interview With God” (Exclusive)»։ The Tracking Board։ Վերցված է 19 June 2016 
  37. «Home and Away star Brenton Thwaites busted by Rove McManus writing in his journal in audience of Rove LA»։ The Sunday Times (News Limited)։ 9 September 2011։ Վերցված է 22 September 2011 
  38. «Actor Brenton Thwaites busted by Rove in awkward moment»։ Herald Sun (The Herald and Weekly Times)։ 19 September 2011։ Վերցված է 22 September 2011 
  39. «2014 Brenton Thwaites On The Red Carpet»։ EuroCinema։ 8 November 2014։ Արխիվացված օրիգինալից-ից 14 February 2015-ին։ Վերցված է 25 November 2014 
  40. «2014 Breakthrough Actor: Brenton Thwaites»։ GQ Australia։ 19 November 2014։ Վերցված է 25 November 2014 
  41. «Teen Choice Awards 2017: See the First Wave of Nominations»։ Teen Vogue։ June 19, 2017։ Վերցված է June 19, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]