Jump to content

Բրեդլի Բյուքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեդլի Բյուքեր
Ծնվել է20-րդ դար
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոռեժիսոր, մոնտաժող և հեռուստառեժիսոր

Բրեդլի Բյուքեր (անգլ.՝ Bradley Buecker,) ամերիկացի հեռուստատեսային և կինոռեժիսոր, պրոդյուսեր և խմբագիր է։ Նա հայտնի է իր աշխատանքով Ռայան Մերֆիի և Բրեդ Ֆելչաքի հետ Glee և Ամերիկյան սարսափ պատմություն հեռուստասերիալներում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանցային հաղորդումների մեջ Բյուքերին վստահված առաջին աշխատանքը եղել է «Հոլիվուդը հիշում է Դասթին Հոֆմանին» հեռուստատեսային վավերագրական ֆիլմի խմբագիրումը։ 2002-ին նա աշխատել է որպես խմբագիր ABCի ռեալիթի սերիալ «Բակալավր»-ում։

2005 թվականին նա աշխատանքի է ընդունվել որպես խմբագիր FX «Մարմնի մասեր » հեռուստասերիալում, որտեղ նա առաջին անգամ աշխատել է Մերֆիի և Ֆելչաքի համար[1]։

Նա շարունակեց խմբագրել Glee-ի առաջին դրվագը Մերֆիի, Ֆալչաքի և Յան Բրենանի համար և դարձավ հիմնական խմբագիրը սերիալի ամբողջ ընթացքում։ Դրա թողարկման ժամանակ Բյուքերը ղեկավարեց իր հեռուստատեսային առաջին սերիան՝ «Երբեք չեն համբուրվել» վերնագրով։ Նա եղել է որպես գործադիր պրոդյուսեր և գլխավոր ռեժիսոր սերիալի վերջին եթերաշրջանում ՝ ղեկավարելով սերիալի եզրափակումը։

Բյուքերը ներգրավված էր Ֆելչաքի և Մերֆիի Ամերիկյան սարսափ պատմության մշակման մեջ։ Նա հանդիսացել է որպես առաջին էպիզոդի խմբագիր, ինչպես նաև գործադիր պրոդյուսեր անթոլոգիայի առաջին եթերաշրջանի՝ «Մարդասպան տան» ժամանակ։ Նա ղեկավարեց սերիալի առաջին եթերաշրջանի եզրափակիչ սերիան՝ «Հետծնունդ» վերնագրով։ Հոգեբուժարանի երկրորդ սերիայի մեկնարկից հետո Բյուքերը դարձավ գործադիր պրոդյուսեր, ինչպես նաև զբաղեցրեց «Բարի Գալուստ Բրայերքլիֆ» սերիայի ռեժիսորի դերը։

Նա նկարահանել է Բրենանի, Մերֆիի և Ֆելչաքի Fox հեռուստաալիքով հեռաչձակվող «Ճիչերի թագուհիները» սերիալի 4-րդ և 12-րդ սերիայի 2-րդ դրվագները։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիթիվ Անվանում Օրիգինալ անվանում
2012 Տղա Բիլլին Billy Boy

Սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Օրիգինալ անվանում Նշումներ
Glee Glee 2-րդ եթերաշրջան
3-րդ եթերաշրջան
4-րդ եթերաշրջան
5-րդ եթերաշրջան
6-րդ եթերաշրջաններ
Փրկվածի զղջումը Survivor's Remorse Առաջին եթերաշրջան
Նոր նորմա The New Normal Առաջին եթերաշրջան
Ամերիկյան սարսափ պատմություն American Horror Story Մարդասպան տունը
Հոգեբուժարան
Կախարդների գիշերաժողով
Հյուրանոց[2]
Ռոանոկ[3]
Պաշտամունք
Ապոկալիպսիս
1984
[[Ճիչերի թագուհիները] Scream Queens 1 եթերաշրջան
2-րդ եթերաշրջան
9-1-1 9-1-1 1 եթերաշրջան
2-րդ եթերաշրջան
3-րդ եթերաշրջան
5-րդ եթերաշրջան
6-րդ եթերաշրջան
9-1-1 Միայնակ աստղ 9-1-1: Lone Star 1 եթերաշրջան
2-րդ եթերաշրջան
3-րդ եթերաշրջան
4-րդ եթերաշրջան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bradley Buecker». TV.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  2. «Episode Title: (#502) "Chutes and Ladders"». The Futon Critic. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. «(#610) "Chapter 10"» (Press release). The Futon Critic. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.