Բրահա Ֆուլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրահա Ֆուլդ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 26, 1927(1927-12-26)
ԾննդավայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն
Մահացել էմարտի 24, 1946(1946-03-24) (18 տարեկան) կամ մարտի 25, 1946(1946-03-25) (18 տարեկան)
Մահվան վայրՊաղեստին
ԳերեզմանNahalat Yitzhak Cemetery
Քաղաքացիություն Մանդատային Պաղեստին
Մասնագիտությունռազմիկ
 Bracha Fuld Վիքիպահեստում

Բրահա Ֆուլդ (ծննդյամբ՝ Բարբարա Ֆուլդ, դեկտեմբերի 26, 1927(1927-12-26), Բեռլին, Վայմարյան Հանրապետություն - մարտի 24, 1946(1946-03-24) կամ մարտի 25, 1946(1946-03-25), Պաղեստին), հրեական դիմադրության կին մարտիկ, որը մահացել է Հոլոքոստի հրեա փախստականներին Պաղեստին հասցնելու փորձի ժամանակ։ Նա առաջին հրեա զինվորն էր, որը սպանվել է բրիտանացիների հետ նախապետական (մինչև Իսրայել պետության ստեղծումը) հակամարտության ժամանակ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Ֆուլդը ծնվել է 1927 թվականին Գերմանիայի Բեռլին քաղաքում։ Նրա հայրը ծառայել է գերմանական բանակում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա չի կարողացել հաշտվել իր հրեական և գերմանական ինքնություն հետ և ինքնասպան է եղել։ Ֆուլդի ավագ քույրը՝ Հանելորը, որը նաև հայտնի է եղել որպես «Պետրա» (1923–2008, հետագայում՝ տիկին Մորթոն Նեցորգ), հակասեմականությունից խուսափելու համար ուղարկվել է Միացյալ Նահանգներ։

1939 թվականին Ֆուլդը թողել է Գերմանիան և մոր հետ ներգաղթել Պաղեստին, որտեղ Ֆուլդը հայտնի դարձել որպես Բրաչա, այլ ոչ թե Բարբարա։ Ֆուլդի մայրը՝ Շառլոտա «Լոտտ» Ֆուլդը, բացել է հրուշակեղենի խանութ։

Զինվորական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 16 տարեկանում, Ֆուլդը միացել է Պալմախին՝ բրիտանացիների հետ համագործակցող էլիտար հրեական զորամասին։ Նա նշանակվել է «էն» ընկերությունում և տեղակայվել Երուսաղեմի մոտ գտնվող Կիրյաթ Անավիմում։ Նրան անվանել են նշանավոր կուրսանտ և այն սակավաթիվ կանանցից մեկը, որը մարզվել է որպես ջոկատի ղեկավար։ Տասնութ տարեկանում նա դարձել է սպա։ Ֆուլդը սկզբում հրահանգել է կին զինվորներին, իսկ հետո նշանակվել մի քանի դասակի և զորամասերի հրամանատար։ Ֆուլդը սիրային հարաբերություններ է սկսել Պալմախի մեկ այլ զինվորի՝ Գեդեոն Պելիի հետ[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին բրիտանացիները փորձել են կասեցնել Հոլոքոստի հրեա փախստականների Պաղեստին ժամանելը, ինչին համար Պալմախի զինյալները սկսել են ապստամբել բրիտանացիների դեմ։ Նրանք կազմակերպել են դիվերսիաներ և հարձակվել բրիտանական բանակի վրա՝ միաժամանակ օգնել անօրինական կերպով հրեա ներգաղթյալներին Պաղեստին տեղափոխել։

Մահ և հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի մարտին Պաղեստին պետք է ժամաներ Իտալիայից անօրինական հրեա ներգաղթյալների նավը։ Ֆուլդը և նրա ջոկատը ուղարկվել են պաշտպանելու այն հատվածը, որտեղով ներգաղթյալները պետք է տեղ հասնեին։ Մինչ նավի ժամանումը այն գրավել են բրիտանացիները և ուղարկել Ատլիտ։ Շուտով բրիտանական տանկային ստորաբաժանման և Ֆուլդի ջոկատի միջև սկսվել է փոխհրաձգություն։ Փոխրաձգության ընթացքում Ֆուլդը ծանր վիրավորվել է։ Բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն նրան տեղափոխել են ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննության, և դրանից կարճ ժամանակ անց՝ 1946 թվականի մարտի 26-ին, նա մահացել է ստացած վերքերից։

Բրահա Ֆուլդի անվան փողոց Թել Ավիվում
Ֆուլդին նվիրված հուշատախտակ

Ֆուլդն առաջին հրեա զինվորն էր, որը սպանվել է մինչպետական ​​հակամարտության ժամանակ բրիտանացիներին դիմադրելիս։ Նրա մահից վեց ամիս անց անօրինական հրեա ներգաղթյալներ տեղափոխող նավը ստացել է «S.S. Bracha Fuld» անունը։ Նրա մասին գրվել է երգ՝ «Մենք եկել ենք այստեղ», Թել Ավիվ քաղաքում նրա պատվին անվանվել է փողոցը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mann, Nir (2011-03-27). "Wingate Night, Revisited". Haaretz. Retrieved 2017-11-25.
  2. "Streetwise: Woman of valor". The Jerusalem Post | JPost.com. Retrieved 2017-11-26.
  3. «Palmah | Jewish Women's Archive». jwa.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրահա Ֆուլդ» հոդվածին։