Ատլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Ատլիտ
եբր.՝ עתלית
Atlit fortress and Flamingo.JPG
Կոորդինատներ: 32°41′14″ հս․ լ. 34°56′18″ ավ. ե. / 32.68722° հս․. լ. 34.93833° ավ. ե. / 32.68722; 34.93833
ԵրկիրԻսրայել Իսրայել
Հիմնադրված է1903 թ.
Մակերես0,0105 կմ²
ԲԾՄ12 մետր
Բնակչություն4 480 մարդ (2003)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Փոստային ինդեքսներ30350
Պաշտոնական կայքatlit.org.il/mainsite.asp
##Ատլիտ (Իսրայել)
Red pog.png

Ատլիտ (եբր.՝ עתלית‎), քաղաք Իսրայելում, տեղակայված է Միջերկրական ծովի ափին, Հայֆա քաղաքից 14 կմ հարավ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը ըստ 2008 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալների կազմել է 5000 մարդ[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ այստեղ բնակություն են հաստատել Մ.թ.ա. 8-րդ դարում: Այստեղ գտնվում էր փյունիկացիների քաղաք-նավահանգիստներից մեկը, որը գոյատևել էր մինչև մ.թ.ա. 6-րդ դարը:

Խաչակիրների արշավանքների ժամանակ այստեղ կառուցվել է «Դե Ստրուա» բերդը։ Ավելի ուշ՝ 1217-1218 թվականներին, այստեղ Շատո դե Պեկերինի խաչակիրները կառուցեցին նոր՝ ավելի մեծ բերդ։ 1250 թվականին Լուի IX Սրբի կինը Սուրբ Երկրում մնալու ժամանակ այդ բերդում որդի է ունենում։

Քաղաքը հիմնադրվել է 1903 թվականին, որպես գյուղատնտեսական բնակավայր։ Անվանումը գալիս է Ատլիտ քաղաքի անվանումից։

Բարաք ճամբարում

Բրիտանական մանդատի թվականներին քաղաքի մոտ կար կալանավորների, ինչպես նաև «ապօրինի ներգաղթյալների» համար նախատեսված ճամբար։ Քաղաքում կար նաև բանտ։ 1945 թվականին Պալմախում կազմակերպվեց կալանավորների փախուստը։ Պալմախի ազատ արձակված բանտարկյալներին զինյալները նախ մեքենաներով տարան, հետո նրանց հետ բարձրացան Կարմել լեռը, որտեղ բանտարկյալները թաքնվում էին Յագուրի կիբուցների բնակիչների տներում[2], ինչպես նաև Բեյթ Օրենում[3]: Այս իրադարձության հիշատակաի համար բանաստեղծ Յորամ Տախարլևը և կոմպոզիտոր Լևի Շաարը գրել են «ՍՋրհորից ստվեր և ջուր» երգը (եբր.՝ צל ומי באר‎)[4]:

Ներկայումս նախկին ճամբարի տարածքում գտնվում է «Ալիա Բեթ»-ի թանգարանը[3][5][6]:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդի ավերակները

Քաղաքի բերդը կառուցվել է խաչակիրների կողմից։ Գտնվում է Հայֆա քաղաքից 16 կմ հարավ, թերակղզու վրա, Միջերկրական ծովից ակնառու հեռավորության վրա։ Այսօրվա դրությամբ, այդ տարածքը համարվում է ռազմական գոտի, այցելուները կարող են դիտարկել այն միայն հեռվից։

Արգելավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրից հյուսիս-արևելք կա երեք արգելավայր.

  • «Խոֆ-Ատլիտ»
  • «Յամմիտ-Ատլիտ»
  • «Մացար-Ատլիտ»

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]