Բռիլիանթ Դադաշովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բռիլիանթ Դադաշովա
ադրբ.՝ Brilliant Süleyman qızı Dadaşova
Brilliant Dadashova.jpg
Ծնվել էսեպտեմբերի 15, 1959(1959-09-15)[1][2] (60 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտություներգչուհի, դաշնակահարուհի և հաղորդավար
Կայքbrilliantdadashova.com
Brilliant Dadasheva Վիքիպահեստում

Բռիլիանթ Սուլեյման կըզը Դադաշովա (ադրբ.՝ Brilliant Süleyman qızı Dadaşova, սեպտեմբերի 15, 1959(1959-09-15)[1][2], Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի երգիչ, Ադրբեջանի Հանրապետության վաստակավոր արտիստ (1998), Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2008)[3];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռիլիանթ Դադաշովան ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 15-ին Բաքվում: Նա իր երաժշտական կարիերան սկսել է 1983 թվականին ՝կոմպոզիտոր Էլդար Մանսուրովի երգերով: 1986 թվականին Բռիլիանթ Դադաշովան դարձել է Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի փոփ-սիմֆոնիկ նվագախմբի մենակատարը: Նույն թվականին նա ձայնագրել է երաժիշտ Աքիֆ Իսլամզադեի հետ համատեղ դուետով «Կյանքում ամեն ինչ հիանալի է» (ադրբ.՝ «Hər şey gözəldir həyatda») երգը, որը դարձավ 1986-ի հիթը Ադրբեջանում[4]:

1987 թվականին Դադաշովան հաղթել է փոփ երգիչների Համամիութենական մրցույթը, որից հետո թողարկեց ժողովրդական երգերի ալբոմ: Իսկ 1989 թվականի գարնանը նա կատարել է կոմպոզիտոր Էլդար Մանսուրովի հայտնի երգը «Բայաթիլար»: ԽՍՀՄ փլուզումից և Ադրբեջանի անկախացումից հետո Բռիլիանթ Դադաշովան դարձել է առաջին երգիչը, ով ներկայացրեց Ադրբեջանը Ռուսաստանում ՝հանդես գալով մենահամերգներով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում[5]:

1997 թվականին Դադաշևան ստացել է «վաստակավոր արտիստ»ի կոչում: Նույն թվականին նա մասնակցել է ադրբեջանա-նորվեգական երաժշտական նախագծին:

Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի 2008 թվականի սեպտեմբերի 17-ի հրամանագրով Բռիլիանթ Դադաշովան շնորհվել է «Ադրբեջանի ժողովրդական արտիստ» կոչում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]