Բո Գարեթ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1982 (40 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Բո Ջեսի Գարեթ (անգլ.՝ Beau Jessie Garrett; դեկտեմբերի 28, 1982, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և մոդել։ Առավել հայտնի է «Տուրիստաս», «Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը» և «Գահը։ Ժառանգություն» ֆիլմերում երկրորդական դերերով։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարեթը ծնվել և մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Տոպանգա քաղաքում։ Մանկուց նրան շրջապատել են ծնողներն ու ավագ քույրը՝ Օտումը։ Մանկությունից զբաղվել է ձիարշավով և շատ սիրում էր ձիերին։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-ական թվականների վերջին վարձվել է Guess ընկերության կողմից։ 2006 թվականին հայտնվել է «Տուրիստաս» ֆիլմում՝ Էմիի դերով։ 2007 թվականին խաղացել է Ֆրենկի Ռեյի դերը «Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը» ֆիլմում։ 2010 թվականին կատարել է Ջեմի դերը «Գահը։ Ժառանգություն» ֆիլմում[1]։
Գարեթը Հելի Բերի և Ջեսիկա Ալբայի հետ գովազդում է «Revlon» կոսմետիկան, ինչպես նաև հանդիսանում է Double D Ranch-ի և CosmoGirl-ի մոդելը[2]։
2014 թվականին Գարեթը ստացել է գլխավոր դերերից մեկը «Ընկերուհիների ամուսնալուծության ուղեցույց» սերիալում [3]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2006 | ֆ | Տուրիստաս | Turistas | Էմի |
2007 | ֆ | Երկրի տակից | Unearthed | Կայա |
2007 | ֆ | Մահ ուղիղ եթերում | Live! | Կրիստա |
2007 | ֆ | Ֆանտաստիկ քառյակ 2. Արծաթե սերֆերի ներխուժումը | Fantastic Four: Rise of the Silver Surfer | Ֆրենի Ռեյ |
2008 | ֆ | Հարսնացու ընկերը | Made of Honor | Գլորիա |
2010 | ֆ | Բժիշկ Հաուս | House, M.D | Վալերի |
2010 | ֆ | Գահ։ Ժառանգություն | Tron Legacy | Ջեմ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Бо Гарретт: биография» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-21-ին
- ↑ «BBeau Garrett...Revlon, Cosmo, Guess, & DDR Girl!»։ ddranchwear.com։ 17 августа 2011։ Վերցված է 2017-02-13
- ↑ Nellie Andreeva (19 февраля 2014)։ «Bravo Picks Up Marti Noxon’s ‘Girlfriends’ Guide To Divorce’ As First Scripted Series»։ Deadline.com։ Վերցված է 2014-08-25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|