Jump to content

Բուրանո

Բուրանո
Տեսակկղզի
Երկիր Իտալիա
Վարչատարածքային միավորՎենետիկ
Երկարություն0,675 կմ
Լայնություն0,475 կմ
Մակերես0,2108 կմ²
Բնակչություն2762 մարդ
Քարտեզ
Քարտեզ
45°29′08″N 12°25′03″E / 45.485555555556°N 12.4175°E / 45.485555555556; 12.4175

Բուրանո (իտալ.՝ Burano), Վենետիկի կղզային թաղամաս, որը գտնվում է քաղաքի կենտրոնից 7 կմ հեռավորության վրա՝ Տորչելլոյի հարևանությամբ։ Բնակչությունը՝ 2762 մարդ։ Հայտնի է իր վառ գունավորված տներով։

16-րդ դարից մասնագիտացած է ժանյակավոր գործվածքով հագուստի արտադրության ոլորտում։ Ժանյակների արտադրության տեխնոլոգիան, ենթադրվում է, արտահանվել է վենետիկցիների կողմից Արևելյան Միջերկրականից։ Ծնունդով Բուրանոյից էր հայտնի կոմպոզիտոր Բալդասարե Գալուպպին։

Մինչ 1923 թվականը Բուրանոն, ինչպես և Մուրանոն, համարվում էր Վենետիկ առանձին քաղաք։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի լրումն գույնզգույն շենքերի՝ զբոսաշրջիկներին գրավում է նաև Բուրանոյի ժանյակների թանգարանը և Սան Մարտինո եկեղեցին՝ 52 մետրանոց զանգակատնով։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեստիերետարածք,
հա
բնակ․խտութ․ մարդ/կմ² քարտեզ
Սան Մաուրո6,881812029   
Ջուդեկա2,525510200 
Սան Մարտինո
Սինիստրա
4,458613318 
Սան Մարտինո Դեստրա5,175914882 
Տերանովա2,335915609 
Բուրանո (կղզի)21,1277713176 

Անձինք, որոնք կապվա են Բուրանոյի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրանոն կապված է Վենետիկի հետ (Մուրանո կղզու միջոցով) պարբերական ընթացք ունեցող նավերի շնորհիվ. դրանք նաև կապում են Տորչելլոյին և Տրեպորտիին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Giulio Lorenzetti, Venezia e il suo estuario
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրանո» հոդվածին։