Բուտ Առավեղյան
Արտաքին տեսք
| Բուտ Առավեղյան | ||
| ||
|---|---|---|
| 7-րդ դարի սկիզբ - 628 | ||
| Ծննդյան օր | 6-րդ դար | |
| Վախճանի օր | 628 | |
| Դինաստիա | Առավեղյաններ | |
| Քաղաքացիություն | Հայկական մարզպանություն | |
| Ամուսին | Աննա Առավեղյան | |
Բուտ Առավեղյան (6-րդ դար - 628), հայ նախարար Հայկական մարզպանությունում, Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի հյուսիս-արևմտյան մասի (Թալին, Աշնակ) տանուտերը, Առավեղյանների նախարարական տոհմից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուտ Առավեղյանը 624-628 թվականներին կառուցել է Բագարանի Սուրբ Թեոդորոս եկեղեցին, որը սակայն չհասցնելով ավարտել, մահացել է 628 թվականին։ Եկեղեցու շինարարությունը շարունակել և ավարտել է նրա կինը՝ Աննան 631 թվականին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 422-423․