Բուչեջիի բնության պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուչեջիի բնության պարկ
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք
Երկիր Ռումինիա[1]
Մակերես32 663 հեկտար և 32 533,52997 հեկտար[1]
Ձևավորումհունվարի 27, 1992 և 1990[1]
Քարտեզ
Քարտեզ

Բուչեջիի բնության պարկ (ռումիներեն՝ Parcul Natural Bucegi), պահպանվող տարածք (ըստ IUCN-ի դասակարգման՝ բնության 5-րդ կարգի պարկ) Ռումինիայի հարավ-կենտրոնական հատվածում՝ Հարավային Կարպատների Բուչեջի լեռնազանգվածի տարածքում, որը վարչականորեն ընկնում է Բրաշովի, Դիմբովիցայի և Պրահովայի ժուդեցներում (գավառներում)[2]։ Զբաղեցնում է 32.663 հեկտար[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանվող տարածք է ի պաշտոնե հայտարարվել 2000 թվականի մարտի 6-ին ստորագրված օրենքով, որը հրատարակվել է Monitorul Oficial պաշտոնական տեղեկատու հանդեսի 2000 թվականի ապրիլի 12-ին լույս տեսած 152-րդ համարում[4]։ Պարկն իրենից ներկայացնում է լեռնոտ տարածք, որտեղ կան քարանձավներ, ջրվեժներ, կիրճեր, հովիտներ, լեռնաշղթաներ, անտառներ, արոտավայրեր, որոնք բազմատեսակ բույսերի ու կենդանիների ապաստան են դարձել։ Հիշատակության է արժանի նաև այն փաստը, որ բնության այս պարկի տարածքում են գտնվում լայնորեն հայտնի Բաբել և Սֆինքս ժայռազանգվածները[5]։

Բուչեջիի բնության պարկի տարածքում առանձնացվել են 14 արգելոցներ, որտեղ գործում են բուսական ու կենդանական աշխարհների պաշտպանության ավելի խիստ կանոններ (այդ արգելոցների ստեղծման հրատապ անհրաժեշտության մասին մամուլն ու հասարակական ակտիվիստներն ահազանգել են դեռևս 1930-ական թվականներին)։ Դրանցից առանձնապես կարևորվում են՝ Abruptul Mălăiești - Bucșoiu - Gaura-ն (1.634 հա) և Locul fosilifer Vama Strunga-ն՝ Բրաշովի գավառում[6], Cocora Cave և Cheile Urșilor-ը (307 հա) Դիմբովիցայի գավառում[7], Abruptul Prahovean Bucegi-ն (3.478 հա) և Colții lui Barbeș Mountains-ը (1.513 հա)՝ Պրահովա գավառում։ Արգելոցներն ընդհանուր առմամբ զբաղեցնում են շուրջ 12 770 հեկտար, որը կազմում է բնության պարկի ամբողջ տարածքի շուրջ 35 տոկոսը[8][9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Nationally designated areas (CDDA)
  2. protectedplanet.net - Bucegi Natural Park (location); retrieved on June 23, 2012
  3. apmph.anpm.ro - Agenţia pentru Protecţia Mediului Prahova; retrieved on June 27, 2012
  4. cdep.ro - Legea Nr.5 din 6 martie 2000(չաշխատող հղում); retrieved on June 27, 2012
  5. Louise McTigue, ed. (2014). «Bucegi Natural Park». Nature Flip. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին. «Latitude: 45.382416 Longitude: 25.449116. About Bucegi Natural Park: Located in south central Romania in the Bucegi Mountains, Bucegi Natural Park covers a total area of 325 km2 (~125 sq mi). Half falls within the Dâmbovita county with the remainder split relatively equally between Prahova and Brasov. Unsurprisingly, given its location, it is a mountainous landscape with caves, canyons, sinkholes, valleys and waterfalls, alongside meadows and forests. Significant features include the Babele (Old Women) and the Sphinx.»
  6. apmbv.anpm.ro - Agenţia pentru Protecţia Mediului Braşov; retrieved on June 27, 2012
  7. apmdb.anpm.ro - Agenţia pentru Protecţia Mediului Dâmboviţa: retrieved on June 27, 2012
  8. «Bucegi National Park». Transylvania Beyond http://www.transylvaniabeyond.com. Transylvania Regional Board. Արխիվացված է օրիգինալից 13 квітня 2019-ին. Վերցված է 12 апреля 2019-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)(ռում.)
  9. «Parcul Natural Bucegi - Rezervatii naturale». www.bucegipark.ro. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 12 апреля 2019-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեպորտաժներ, հոդվածներ