Բուչեջիի Սֆինքս
Բուչեջիի Սֆինքս (ռումիներեն՝ Sfinxul din Bucegi), բնական ծագմամբ ժայռ Ռումինիայում՝ Բուչեջիի բնության պարկի տարածքում[1]։ Այն իր անունն ստացել է 1936 թվականին, երբ 8 մետր բարձրություն և 12 մետր լայնություն ունեցող ժայռը ուղիղ անկյան տակ նայելիս նմանեցվել է սֆինքսի արձանին։
Տեղակայված է ծովի մակարդակից 2216 մ բարձրության վրա։ Ունի անսովոր տեսք, ինչը հիշեցնում է հին եգիպտական սֆինքսի քանդակ։ Այդ տեսքը ժայռն ստացել է քամու հետևանքով տեղի ունեցած էրոզիայի արդյունքում, ինչին ենթարկվել է ավազաքարից ու կրաքարից բաղկացած լեռը։ Ժայռի վրա «դեմքի» հայտնվելու երևույթն ունի նաև իր առասպելական բացատրությունը[2][3]։
Բուչեջիի Սֆինքսը ոչ հեռու տեղակայված Բաբելե ժայռերի հետ միասին ընդգրկված է Ռումինիայի բնության յոթ հրաշալիքների ցանկում[4][5]։ Բուչեջիի Սֆինքսի եզրագիծն առավել հստակ երևում է նոյեմբերի 21-ին, երբ արևն իջնում է[6][7][8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Bucegi Natural Park | Nature Flip»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-21-ին։ Վերցված է 2015-05-13
- ↑ Sfinxul din Muntii Bucegi
- ↑ Sfinxul ÅŸi Babele, domnul ÅŸi doamnele de piatră
- ↑ «Cele 7 minuni ale Romaniei»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-05-13
- ↑ Cele 7 minuni naturale ale Romaniei la final. Delta Dunarii este minunea naturala nr. 1 a Romaniei
- ↑ http://www.tourist-informator.info/en/tourist-information/busteni/free_time_entertainment-local_attractions-sfinxul_din_bucegi_-60-busteni/
- ↑ http://www.travelworld.ro/romanesc/legende/sfinx.php
- ↑ Louise McTigue, ed. (2014)։ «Bucegi Natural Park»։ Nature Flip։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-21-ին։ Վերցված է հունիսի 17, 2014։ «Latitude: 45.382416 Longitude: 25.449116. About Bucegi Natural Park: Located in south central Romania in the Bucegi Mountains, Bucegi Natural Park covers a total area of 325 km2 (~125 sq mi). Half falls within the Dâmbovita county with the remainder split relatively equally between Prahova and Brasov. Unsurprisingly, given its location, it is a mountainous landscape with caves, canyons, sinkholes, valleys and waterfalls, alongside meadows and forests. Significant features include the Babele (Old Women) and the Sphinx.»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sanctuare din Muntii Carpati | Romania Libera Archived 2016-12-15 at the Wayback Machine.
- Ռումինիայի տեսարժան վայրեր
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բուչեջիի Սֆինքս կատեգորիայում։ |