Բում (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բում
ադրբ.՝ Bum
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Հիմնադրված էօգոստոսի 30, 1930 թ.
ԲԾՄ516 մետր
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Խոսվող լեզուներԱդրբեջաներեն
Բնակչություն5300 մարդ (2013)
Կրոնական կազմՍուննի իսլամ
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ36
Պաշտոնական կայքqebele-ih.gov.az
Բում (գյուղ) (Ադրբեջան)##
Բում (գյուղ) (Ադրբեջան)

Բում (ադրբ.՝ Bum), իսլամի հետևորդ հայերով բնակեցված գյուղ Ադրբեջանի Հանրապետության Գաբալայի (Կուտկաշենի) շրջանում՝ շրջկենտրոն Կուտկաշենից 7 կմ արևմուտք, համանուն գետի ափին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բում գյուղի մասին պատմական քիչ տեղեկություններ են հայտնի։ Այն հիշատակվում է Ցարական Ռուսաստանի Պետրոս I կայսերը 1725 թվականին օգնություն ստանալու խնդրանքով դիմած հայկական գյուղերի շարքում էր Բում գյուղը, որի քահանա Տեր Մինասն ու ոմն Պայրամ ստորագրել էին նամակը[1][2]։

Մակար եպիսկոպոս Բարխուդարյանը 1890-ական թվականներին իր աշխատությունում Բումը հիշատակել է որպես ավան[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնուց ի վեր Բումը եղել է հայկական գյուղ, որի բնակիչները դավանել են քրիստոնեության հայ առաքելական ուղղությունը։ Հայ բնակչությունը կրոնական հալածանքներից խուսափելու նպատակով ստիպողաբար դավանափոխ է եղել 18-րդ դարի կեսերին[1]։ Շրջանի այլ գյուղերի հետ միասին Բումի հայ բնակչությունը ֆիզիկական բնաջնջումից փրկվելու հույսով ընդունեց իսլամ։ Թեև սկզբնական շրջանում այդ երևույթը որոշակի ձևական բնույթ էր կրում։ Այդ մասին նաև խոստովանել էին բնակիչները։ Այնուամենայնիվ մշտական հալածանքներն ու սարսափը, դաժան մահապատիժները տարիների ընթացքում աստիճանաբար ավելի ամրապնդեցին իսլամը, և քրիստոնեությունը մոռացվեց։ Հավատափոխությանը հաջորդեց մայրենի լեզվի կորուստը, իսկ ավելի ուշ՝ ազգային բազմաթիվ սովորույթների մոռացումը[3]։

Հայտնի է որ 1851 թվականին գյուղում բնակվել են 768 դավանափոխ հայեր[4], 1874 թվականին՝ 1208[5], 1890 թվականին՝ 416[3], իսկ 1976 թվականին՝ 3808[6]: 2013 թվականի տվյալներով գյուղն ունի 5300 բնակիչ։

Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բում գյուղի տարածքում առկա են ինչպես լքված քրիստոնեական պատմամշակութային հուշարձաններ, այնպես էլ գործող մզկիթներ։

Իսլամ ընդունելուց միայն 100 տարի հետո՝ 19-րդ դարի երկրորդ կեսում Բումի իսլամադավան՝ ծագումով հայ բնակիչները սկսեցին կառուցել նոր կրոնից պահանջված աղոթատեղիներ՝ մզկիթներ։ Հայտնի է, որ այդպիսի աղոթատներ 1874 թվականի դրությամբ Բում գյուղում երեքն էին[5]։

Բում գյուղում և շրջակայքում պահպանվել են հին գերեզմանոցներ, եկեղեցիներ, բերդեր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը» Արխիվացված 2021-07-18 Wayback Machine, Երևան 1997թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն։
  2. Г. А. Эзов, Сношения Петра Великаго с Армянским народам, СПБ, 1898, с. 427-428.
  3. 3,0 3,1 3,2 Մ. Բարխոււոարեանց, Աղուանից երկիր և դրացիք, Թիֆլիս, 1863թ.:
  4. “Кавказский Календарь на 1852 г.”, Тифлис, 1851 с. 79.
  5. 5,0 5,1 “Кавказский Календарь на 1885 г.”, Тифлис, 1884, с. 215.
  6. Ադրբեջանական Սովետական Հանրագիտարան (ադրբեջաներեն), հ. 2, Բաքու, 1978, էջ 350։