Բուղրա Գյուլսոյ
Բուղրա Գյուլսոյ թուրքերեն՝ Buğra Gülsoy | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Անկարա, Թուրքիա |
Կրթություն | Eastern Mediterranean University? |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասան, լուսանկարիչ, ճարտարապետ, հեռուստատեսային դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր |
Բուղրա Գյուլսոյ (թուրքերեն՝ Buğra Gülsoy, փետրվարի 22, 1982, Անկարա, Թուրքիա), թուրք դերասան, մոդել, ճարտարապետ, ռեժիսոր, գրաֆիկական դիզայներ և լուսանկարիչ։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուղրա Գյուլսոյը ծնվել է 1982 թվականի փետրվարի 22-ին Անկարայում։
Դպրոցական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 13 տարեկանում։ Ավարտել է Արևելամիջերկրածովյան համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետը[1]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուլսոյը առաջին անգամ նկարահանվել է «Մեր բոլորի համար» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Նազըմի դերը։ 2009 թվականին նա նկարահանվել է «Ես տեսել եմ արևը» ֆիլմում։ 2010 թվականին նկարահանվել է «Ո՞րն է Ֆաթմագյուլի հանցանքը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Վուրալ Նամլըի դերը։ 2010 թվականին նկարահանվել է «Ստվերներ և դեմքեր» ֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է «Դեպի լավ օրեր» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Ջումալիի դերը։ 2011 թվականին նկարահանվել է Հյուսիս-հարավ հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Գյունեյ Թեքինօղլուի դերը։ Հեռուստասերիալը ցուցադրվել է Kanal D հեռուստաընկերության եթերում։ Գյունեյի դերի համար 2012 թվականին արժանացել է «Թուրքիայի լավագույն հեռուստադերասան» կինոմրցանակին։ 2013 թվականին նկարահանվել է «Հին պատմություն» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Մեթեի դերը։ 2015 թվականին նկարահանվել է «Նորից սեր» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ֆաթիհի դերը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուլսոյը հանդիպել է դերասանուհի Բուրջու Քարայի հետ։ Զույգը 2011 թվականի հուլիսի 22-ին ամուսնացել է։ Սակայն մեկ տարի անց՝ 2012 թվականի դեկտեմբերին նրանք բաժանվել են[2]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2009 | Ես տեսել եմ արևը | Բերաթ | |
2009-2011 | Հիշարժան | Թոլգա | |
2010-2011 | Ո՞րն է Ֆաթմագյուլի հանցանքը | Վուրալ Նամրը | |
2010 | Ստվերներ և դեմքեր | Ահմետ | |
2012 | Դեպի լավ օրեր | Ջումալի | |
2012 | Հյուսիս-հարավ | Գյունեյ Թեքինօղլու | |
2013 | Հին պատմություն | Մեթե | |
2015 | Նորից սեր | Ֆաթիհ Սեքերչիզադե |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Biography Արխիվացված 2015-02-25 Wayback Machine. bugragulsoy.com
- ↑ «Բուղրա Գյուլսոյի կենսագրություն».(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|